լուսանկար՝ indepthnewsng.com |
Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ , ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է 10 դոլարանոց նոր թղթադրամի արտադրության մասին, որի վրա պատկերված կլինի կնոջ դիմանկար: Ինչպես գրում է Financial Times -ը, հարյուր տարվա մեջ առաջին անգամ դոլարի վրա կպատկերվի կին:
Նոր թղթադրամը կունենա պաշտպանության ժամանակակից հնարավորություններ, ինչպես նաև կույրերի և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ գրություն:
Կոնկրետ ով կինի պատկերված թղթադրամի վրա, դեռևս հայտնի չէ: Դրա համար նախարարությունը նախատեսում է անցկացնել հասարակական հարցումներ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փնտրում է "ակնառու կնոջ կերպար, ով կանձնավորի ամերիկյան դեմոկրատիան":
Ներկայումս դոլարի թղթադրամների վրա պատկերված են ` ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմի հերոս Ալեքսանդր Համիլթոնի, երկրի ֆինանսների առաջին նախարարի և ազգային տարադրամը ստեղծողի դիմանկարները:
"ԱՄՆ-ում թղթադրամների և մետաղադրամների վրա նախկինում ևս եղել են կանանց պատկերներ , սակայն դրանք չեն ունեցել լայն օգտագործում",- նշում է BBC News-ը: Վերջին կինը, ում պատկերը կարելի էր տեսնել ամերիկյան թղթադրամի վրա, Մարթա Վաշինգտոնն էր` ԱՄՆ առաջին նախագահի կինը: Նրա պատկերով մեկդոլարանոց թղթադրամը շրջանառության մեջ է եղել 1890-ական թվականներին:
Աղբյուրը՝ Interfax
Comments
Post a Comment