Skip to main content

ԱՄՆ-ում կին փաստաբանները ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քան տղամարդիկ, չնայած աշխատում են ավելի շատ

լուսանկարը՝ wek.ru
Հարվարդի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն և ներկայցրել են արդյունքներ, որոնք վերաբերում են այդ համալսարանն ավարտած ուսանողների կարիերային: Պարզվել է, որ կանայք, ովքեր ընտրել են փաստաբանի մասնագիտությունը, ստանում են ավելի քիչ աշխատավարձ, սակայն աշխատում են իրենց տղամարդ կոլեգաներից ավելի շատ:

Արդյունքների համաձայն, ամերիկացի տղամարդ փաստաբանը, միջինում ստանում է տարեկան 115 հազար դոլար աշխատավարձ, իսկ կին փաստաբանը` 85 հազար: Եվ թեև հետազոտությունը վերաբերում է միայն Հարվարդի շրջանավարտներին, սակայն արդյունքները վերաբերում են իրավաբանական մասնագիտություններ ունեցող բոլոր շրջանավարտներին: Հետազոտության տվյալները ներկայացված են Working Mother ամսագրում:

Ընդ ուրում, կարիերայի սկզբում կանանց ու տղամարդկանց աշխատավարձը համարյա նույնն է, սակայն տարբերությունը մեծանում է 30 տարեկանում, երբ ընտանեկան հանգամանքներից ելնելով, կանանց կարիերային վերելքը դանդաղում է: Շատ կանայք ամուսնությունից հետո ավարտում են փաստաբանի կարիերան:

Մասնագետները սակայն ստացված արդյունքներ դրական են գնահատում: Հարցումների համաձայն, կին փաստաբանները գոհ են իրենց մասնագիտությունից և չեն կարծում, որ այն սխալ են ընտրել: Նրանք դժգոհ են միայն վարձատրությունից : Միևնույն ժամանակ, տղամարդկանց մոտ ամեն ինչ հակառակն է: Նրանք գոհ են աշխատանքի պայմաններից և աշխատավարձից, սակայն չեն սիրում իրենց աշխատանքը:

Ինչպես կարծում են մասնագետները, փաստաբան կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև տարբերությունը պայմանավորված է ոչ միայն սեռով, այլ աշխատատեղի ընտրությամբ: Տղամարդիկ սովորաբար աշխատում են իրավաբանական ընկերություններում, որտեղ եկամուտներն ավելի մեծ են, իսկ կանայք նախընտրում են աշխատել պետական համակարգում:

Արևմուտքում լայնորեն քննարկվում է մասնագիտական բնագավառներում սեռերի իրավահավասարության հարցը: Իրավաբանական ընկերությունների համար թողարկվում է ռեյտինգ, որը բաղկացած է 50 ընկերություններից, որտեղ կին- փաստաբանների համար աշխատանքաին պայմաններն առավել "իդեալական են": Գնահատման պարամետրերը ներառում են աշխատանքային կարիերայի սկիզբը, պրեմիաներն ու կոմպենսացիաները, աշխատանքային գրաֆիկը և դեկրետային արձակուրդը: Կարևոր դեր է խաղում տվյալ ընկերությունում այնպիսի ծրագրերի առկայությունը, որոնք կանանց օգնում են պահպանել իրենց աշխատանքը և հետագայում կարիերային աճ արձանագրել:



Ինչպես նշում է «Содействие» փաստաբանական գրասենյակը, Ռուսաստանում նման խնդիրների մասին պարզապես չեն մտահոգվում: Սակայն վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այս երկրում փաստաբանների մեծ մասը կանայք են: Այսպես` նոտարների 80 տոկոսը, փաստաբանական կորպուսի ` 60 տոկոսը և դատավորների կեսը կանայք են: Ռուսաստանում երբեք չի անցկացվել փաստաբան կանանց և տղամարդկանց եկամուտների համեմատություն: Իսկ փաստաբանին դիմելու ժամանակ հաճախորդներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում ընկերության հեղինակությանը և շուկայում դրա գործունեության ժամկետին:

Աղբյուր՝ Wek.ru

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...