irishtimes.com |
Ի զարմանք բոլորի նրանք իմանում են , որ այնպիսի աշխատանք ,որն իրենց էր առաջարկվում , աշխատում են բազմաթիվ մարդիկ։
Նրանք հայտնվում են շոկային վիճակում , երբ իմանում են , որ օրվա մեջ 24 ժամ անընդմեջ, առանց հանգստյան օրերի, միշտ պատրաստ անելու բոլոր պահանջվող աշխատանքներն առանց տրտնջալու ու միևնույն ժամանակ անվճար՝ դրանք մայրերն են։ Իրականում դա հենց այդպես է։ Ֆիլմի ավարտին հարց է առաջ քաշվում .« Մի գուցե, կցանկանա՞ք գրել փոքրիկ բացիկի վրա շնորհակալություն ուղղված ձեր մորը ու դրանով ձեր երախտիքի խոսքը ուղղեք նրան՝ իր այն անսպառ սիրո համար, որ նա մշտապես եղել է ձեր կողքին ,ողջ կյանքի ընթացքում ու արել է ձեզ համար ամեն-ամեն ինչ»։
Իսկապես այս հարցը շատ շատերին սթափեցնում է ու մղում երախտապարտ լինելուն։ Սակայն ,մի՞թե սոսկ շնորհակալ լինելը բավարար է, այն ամենի համար ինչ անում են մայրերը՝կանայք։ Մի՞թե չի կարելի ավելի լուրջ ու գիտակցված մոտենալ կանանց՝ մեր մայրերի աշխատանքային պայմաններին ու նրանց դերակատարմանը մեր հասարակության մեջ։ Ի վերջո կանանց կողքին են տղամարդիկ, որոնք կարող են հավասարապես կատարել նույն աշխատանքը։ Որի համար պետք է կարողանալ փոխել այս իրավիճակը, փոխել իրավական օրենքները կատարելով աշխատանքի ճիշտ ու հավասարաչափ բաշխում կնոջ ու տխամարդու միջև։
Միայն այն հանգամանքը, որ կինն է լույս աշխարհ բերում երեխային, բավարար պայման չէ ,որ ողջ կյանքի ընթացքում պետք է աշխատի միայն նա, իսկ տղամարդը լինի լոկ դիտորդի դերում։ Հավասար իրավունքներն ու աշխատանքի հավասարաչափ ստանձնումը կլինի այն ամենամեծ ու ամենաընդունելի երախտագիտության զգացումը , որը գործնականում կփոխհատուցի մեր մայրերի արված անսահման աշխատանքը։ Այսինքն, թե՝ խոսքը գործով իրականացրու։
Դիտեք տեսանյութը՝ ռուսերենով
Comments
Post a Comment