Skip to main content

Հոգեբանական բռնության ձևերից մեկի՝ գազլայթինգի մասին ֆիլմ (ru,eng)

Մի լավ ֆիլմ հոգեբանական բռնության ձևերից մեկը՝ գազլայթինգը հասկանալու համար, երբ բռնարարը մանիպուլյատիվ վարքի միջոցով զոհին համոզում է կասկածել իրականության սեփական ընկալման մեջ, չվստահել սեփական մտքերին, տեսածին, այնքան մինչև զոհից "գիժ" է փորձում դարձնել։ 

Աստիճանաբար զոհը սկսում է հաշտվել, որ իսկապես իր հետ մի բան էն չի՝ այդպիսով ընդունելով բռնարարի իշխանությունը, ով իբր միակն է, ով կարողանում է ճիշտ հասկանալ տեղի ունեցածը։ Իսկ բռնարարը իրականում ահավոր վախենում է ընդունել իր սեփական ներդրում֊մեղքը պրոբլեմի մեջ, կորցնել սեփական արժանապատվությունը կամ "լավը լինելու" զգացողությունը։ 


Նման շփման ձև օգտագործում են հիմնականում ամուսինները ցիսնորմատիվ նուկլեար ընտանիքում/ երբ ամուսինը կնոջ ցանկացած արցունքներ համարում է խորը դեպրեսիայի դրսևորում/, ծնողները երեխաների նկատմամբ /երբ մեղադրում են երեխային՝ հարազատի կողմից սեռական բռնության ենթարկված լինելու համար/, KGB-ն իրենց պետքական անձին այդիսով մղելով ինքնասպանության կամ հոգեբուժարանում փակելու համար/ տան մեջ ավելացնել կամ փոխել իրեր, որոնք նախկինում չեն եղել՝ ափսեներ, նկար, անծանոթ մարդկանց փողոցում բարևելը ու ամեն անգամ այդ անձին ուրիշ անուն տալը, գիշերվա անխոս զանգերը/ և այլն։


Ստորև կցված է ֆիլմի անգլերեն տարբերակը, իսկ ռուսերեն տարբերակը կարող եք դիտել սեղմելով ԱՅՍՏԵՂ


Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և