Skip to main content

Հայ կանայք իրենց սեռական օրգանների առողջությանը չեն հետևում. Միոմա


Հատկապես վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կանանց արգանդի, կրծքի կամ այլ սեռական օրգանների հիվանդությունները երիտասարդացել են: Բժիշկների մեկնաբանմամբ՝ միոմաների եւ չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառները կնոջ հոգեբանական վիճակներն են, հորմոնալ խանգարումները, պարբերաբար հղիության արհեստական ընդհատումները, երկարատեւ սեռական կյանք չունենալը: 

«Միոման բարորակ ուռուցք է, որը չբուժելու հետեւանքով կարող է դառնալ չարորակ»,- ասում են բժիշկ մասնագետները՝ կոչ անելով գինեկոլոգիական խնդիրներ ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի, այլ ոչ թե հեքիմաբուժությամբ կամ ինքնաբուժությամբ զբաղվել: 



«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը  ասաց, որ նման հիվանդությունների համար պատճառ կարող են դառնալ նաեւ ճարպակալումը եւ նյութափոխանակության խանգարումները: Բժիշկը փաստում է, որ հիվանդության խորացումը նաեւ մարդկանց անտարբեր վերաբերմունքով է պայմանավորված, որոնք ժամանակին չեն դիմում բժշկի եւ սպասում են այնքան, մինչեւ հիվանդությունը բարդանա: 

Մինչդեռ Տիգրան Հովհաննիսյանը վստահեցնում է, որ կինը եթե 6 ամիսը մեկ չի կարողանում գնալ ստուգվելու, ապա գոնե տարին մեկ անգամ անպայման պետք է պրոֆիլակտիկ գինեկոլոգիական ստուգում անցնի, ինչպես նաեւ ենթարկվի բջջաբանական քննության. «50 տարեկանին մոտ կանայք տարին 1 անգամ պետք է անցնեն մամոգրաֆիա, սոնոգրաֆիա եւ դենսիտոմետրիա»,- նշեց բժիշկ Հովհաննիսյանը: Նա ասաց նաեւ, որ խնդիրը միշտ էլ եղել է, պարզապես հիմա հետազոտության հնարավորություններն են բարձրացել, ուստի որպեսզի արյունահոսություններով կամ չարորակ նորագոյացություններով չտեղափոխվեն հիվանդանոց, պետք է հետեւեն եվրոպացի կնոջ օրինակին: «Եվրոպայում կինը քիչ գումար ծախսում է պրոֆիլակտիկայի համար, քան մեծ գումար՝ հիվանդության բուժման վրա»,- ասում է գինեկոլոգը: Մասնագետը նշեց, որ այդ հիվանդությունները հիմնականում հանդիպում են 45-60 տարեկան կանանց մոտ: 

Կնոջ մոտ դաշտանադադարից հետո երբ լինում են արյունային արտադրություններ, առաջին ահազանգն է, որ պետք է դիմել գինեկոլոգին: Տիգրան Հովհաննիսյանն անդրադառնալով մարզերի հիվանդներին, որոնք շատ հաճախ մայրաքաղաքի բուժհիմնարկներ են տեղափոխվում հիվանդության բարդացած վիճակում` ասաց, որ մարզերում կանայք ավելի քիչ են դիմում բժշկի: Ըստ նրա՝ չնայած նրան, որ տարին մեկ անգամ պետությունը մարզերում կազմակերպում է գինեկոլոգիական անվճար հետազոտություններ, որոնք հիմնականում իրականացնում են Երեւանից գնացած բժիշկ-մասնագետները, սակայն այդ նախաձեռնությունից էլ լինում են մարդիկ, որ չեն օգտվում:

 «Պարզ է, դժվար է մարզում բջջաբան ունենալը, բայց գոնե այդ ստուգումներին թող գնան, որը առավել եւս անվճար է»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը: Բժիշկը նաեւ նշեց, որ հայ կանայք քիչ են տեղեկացված եւ անգամ իրենց օրգանիզմը նորմալ չեն ճանաչում եւ միայն ծայրահեղ վիճակում են դիմում բժշկի, մինչդեռ ռուսազգի կամ ուկրաինուհի կանայք գալիս են բժշկի՝ պատրաստ հարցադրումներով: 

Բժիշկն ասաց, որ կանանց սեռական օրգանների հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ տղամարդիկ: Արգանդի պարանոցի նորագոյացությունները լինում են բորբոքային հիմքի վրա, որը հիմնականում առաջանում է զուգընկերոջից, եւ եթե զուգընկերը մեկն է, ապա հիվանդության հավանականությունը փոքր է, իսկ որքան շատ են սեռական զուգընկերները, այնքան ռիսկը մեծանում է: 

Հեղինակ՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 
Աղբյուրը՝ Առավոտ.am 

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և