Skip to main content

Սեքսիզմ

Սեքսիզմը մի գաղափարախոսություն է, որը նշանակում է, որ կանայք և տղամարդիկ տարբեր են ու ունեն  անհավասար դիրք: Ներկայումս բոլոր հայտնի հասարակությունները ամբողջ աշխարհում հայրիշխանական են  ուստի նաև սեքսիստ: Սեքսիստ տղամարդիկ գտնում են, որ կինը միայն երեխա ունենալու ու դաստիարակելու, տանը ուտելիք պատրաստելու և տները հավաքելու համար է, վառ արտահայտված սեքսիստ տղամարդիկ գտնում են որ կինը մարդ չէ, նա մի բիոլոգիական զանգված է որին միայն կարելի է օգտագործել սեռական հաճույք ստանալու կամ էլ հետագայում երեխա ունենալու, կամ կինը մի փափուկ բարձիկ է որին կարելի է անընդհատ հարվածել:Սեքսիստները հիմնականում տղամարդիկ են քանի որ նրանք համարվում են դոմինանտ և կանայք այդքան էլ դա չեն նկատում երբեմն: Կին սեքսիստները գտնում են որ տղամարդիկ ընդամենը քայլող առնանդամներ են, նրանք շան պես աշխատելու տուն փող բերելու, սրա նրա հետ քարշ գալու համար են, որոնք իրենց սեռանդամի գերին են և շատ էգոցենտրիկ են, նաև երեխաների սերման համար սպերմայի պահոց:

Ինձ թվում է ընթերցողները արդեն գարշանք կզգան նման գաղափարախոսությունից: Ի դեպ ասեմ որ այն ներծծված է բոլոր հասարակություններում: Պարզապես սրանից հետո ուշադիր եղեք: Ես կփորձեմ բերել մի քանի օրինակներ համաշխարհային սեքսիստական դրսևորումներից և բնականաբար ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՔՍԻՍՏԱԿԱՆ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԻՑ, որ բոլորին թվում է թե չկան, բայց իրականում լավ էլ ԿԱՆ:

Մի խոսքով սեքսիզմը խտրականություն է կանաց և տղամարդկանց միջև: Խտրականություն սեռերի նկատմամբ: Գենդերային կարծրատիպերի փաթաթելն է այս կամ այն անձին միայն իր սեռի պատկանելության պատճառով: Օրինակ եթե ասում ենք կին ուրեմն նա պարտադիր պետք է ասոցիացվի  համեստ, նուրբ, երկար մազերով, գեղեցիկ, նիհար, մայր լինելու հետ և այլն: Տղամարդու դեպքում պատկերացնում ենք առնական, ուժեղ, մազոտ, բոյով, աշխատող, մեքենայով կամ ֆուտբոլ նայող իր ընկերների հետ պիվա խմող: Բայց իրականում կարող են թե կանայք և թե տղամարդիկ լինել երկար մազերով, կամ համեստ լինել, խելացի, պիվա խմեն վերջիվերջո ու ֆուտբոլ սիրեն, մեքենա վարեն, ինչու չէ նաև լինեն մազոտ ու առնական: Բայց վերջի բառերս էլի ընթերցողի մոտ կառաջացնեն կարծրատիպային վերաբերմունք, կասեք լավ բայց ախր մազոտն էլ աղջկան ասեն: Իրականում հարգելի ընկերներ եկեք չմոռանանք որ ոտքի կամ թևատակերի մազերը բնական են, ուղակի գենդերային կարծրատիպը անխնա կանանց և աղջիկներին ստիպում է դրանք մաքրել կամ սափրել, իսկ տղամարդկանց ոչ: Ես ուղակի օրինակ էի բերում, չեմ ուզի սեքսիզմը սխալ ընկալվի: Ուղղակի հասկանալու համար որ մազոտ լինելը բնական է բայց կինը և տղամարդը հավասարապես մազոտ են ծնվում բնությունից, բայց հետագայում մազոտ աղջիկ տեսնելը նշանակում է կեղտոտություն իսկ մազոտ տղամարդը գեղեցկություն: Հասկանում եք ինչ եմ ուզում ասել: Ուզում եք գտեք ձեր մեջ ուրիշ օրինակ և գրեք կոմենտում:

Լավ անցնենք ավելի լուրջ օրինակների: Այ օրինակ երբևէ մտածել եք ինչ կապ ունեն մերկ կնոջ կուրծքը կամ հետույքը ավտոլվացման կետի, օծանելիքի, ծխախոտի կամ էլ ալկոհոլային խմիչքների հետ: Չէ որ ավտոլվացման կետում ավտո են լվում ոչ թե կնոջը (որը թաց շորորով պատկերված է մուտքի մոտ), կամ օծանելիքը վզին են ցանում ոչ թե գովազդում պատկերված կնոջ կրծքին կամ հետույքին, ծխախոտը մի քիչ գռեհիկ կլինի կապել կնոջ մարմնի մասերի հետ,իսկ ալկոհոլը?? մի խոսքով հասկացաք արդեն որ այդ ամենը միայն օգտագործվում է որպես առարկա, մի արուի կողմից մյուս արուին գրավելու: Եթե ավտոլվացման կետերի տերերը տղամարդիկ են իրենք լավ գիտեն որ մեքենա վարող տղամարդիկ աչք չեն կտրի մերկ կնոջ նկարից և կգան իրենց մոտ, իսկ կին վարորդներին դա միևնույնն է , այնպես որ ամեն ինչ նորմալ է ոչ մեկ դեմ չէ, բոլորը գոհ են , վերջացավ: Մի րոպե սպասեք, ինչու պետք է այդպես լինի: Ոչ մեկին դուր չի գա չէ լինել հաճախորդ գրավելու առարկա: Բայց ախր ցավն այն է  որ ոչ մի կին չի էլ կասկածում որ սեքսիզմը իր առջև է հենց այդտեղ:  Օրինակ նայեք այս կրծքերով նկարը: Իրականում սա դուխի է ժողովուրդ , պրիչոմ տուտ կրծքերը??  Կնոջ վիզ նկարեք գոնե:        

      Սա էլ մի ուրիշ օրինակ: Կինը պետք է հավատարիմ լինի ճիշտ է: Կինը պետք է տան օջախը պահողը լինի, տան մայրը լինի, տան տնտեսուհի լինի, տան պատիվը պահողը լինի, տան համեստը ու սենց մի եքա շարան որտեղ պահանջվում են արժանիքներ: Վերջում էլ ստացվում է որ կինը պետք սաղ օրը տանը մնա որ այդ արժանիքներին արժանանա: Մի խոսքով կին իմացիր քո տեղը այս նկարում գրված է պահիր նրան այնտեղ որտեղին նա պատկանում է : Այսինքն այս սեքսիստ նկարից կարելի է ենթադրել միայն մի բան, որ կինը տան ծառան է ու շունը

Հիմա անցնենք մյուս հարցին ՄԵՐ հարցին: ՀԱՅկական:
Երբ կինը ուզում է ունենալ բազմաթիվ զուգընկերներ նա անբարոյական է , իսկ երբ տղամարդն է ունենում շատ զուգընկերներ ապա նա մաչո է , ծափահարություններ խնդրում եմ :




Օրինակ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությունը տղամարդիկ են, կառավարությունը տղամարդիկ են, կամ համաշխարհային գրողները գիտնականները տղամարդիկ են, հայտնի նկարիչները երգիչները տղամարդիկ են: Կան իհարկե կնայք այս բնագավառներում բայց ձևական: Իրանց ոչ մեկ բանի տեղ չի էլ դնում: Սկի մեր փողերի վրա մի հատ ձևի համար հայտնի կնոջ կերպար չկա: Չարենց, Իսահակյան, Թումանյան, Սարյան..լավ բա մեր Կապուտտիկյանը ուրա? ես հիմա Կապուտիկյան ասեցի որտև կարդացողները մենակ իրան գիտեն որպես հայտնի գրող , թե չէ որ ասեմ Շուշանիկ Կուրղինյան գիտեք իրան: Բայց նա արժանի է հայտնի լինելու, որովհետև երբ դեռ ամերիկացի ֆեմինիստները դեռ չկային, քանի որ նենց ութսունականներից մանրից հայտնվեցին, Շուշանիկը ՀԱՅ ԿԻՆ ֆեմինիստն էր, դեռ 1905 թվին: Բայց ուրա, իհարկե պտի թաղեն էդ անունը մեր սիրելի հայրիշխանությունը: Մի խոսքով ոնց էլ գցեք բռնեք,ինձ չեք համոզի որ տղամարդիկ ներկայումս առավելություններից քիչ են օգտվում ու ազդեցություն քիչ ունեն քան կանայք:


Լավ գլոբալ թեման թողենք: Քաղաքականությունը առանց էդ էլ տղամարդկանցով վխտում է, ավելորդ է անգամ ասելը դրա մասին: Վերադառնանք ՀԱՅ ՍԵՔՍԻՍՏ գովազդներին:
  Օրինակ էս Հայկո Մկոյի Գյումրի ապրանքանիշի գարեջրի գովազդը բոլորս էլ հեռուստացույցով տեսել ենք: Սա էլ սրա մյուսն էլ կա որ բարում են ու կանայք են գալիս ուզում են խմել բայց իրենց հանում են ռադ են անում նուրբ ասած որ իրենք "ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ" վայելեն իրենց գարեջուրը: Էնպիսի տպավորություն է ոնցոր գարեջուրը միայն տղամարդկանց համար է ու կինը չպետք է դրան կպնի, միայն տղամարդուն է կարելի , այն էլ իսկական: Այսօր էլ մի հատ շոկոլադե սալիկ տեսա սուպերմարկետում, ԿԻՏԿԱՏ ապրանքանիշի, վրան գրած էր միայն իսկական տղամարդկանց համար, տակն էլ մանր բայց կարդացվող տառերով` հեռու պահել կանանցից: WTF? Չասեք որ խտրականություն չի: Էնքան խտրականություն կա մեր առօրյայում: Դա հասարակության կարծիքն է թելադրում: Իսկ հասարակությունում դոմինանտ են տղամարդիկ այդ պատճառով էլ , մի խոսքով հասկացաք:


Կամ էլ էս աղջկա ակտիվ մասնակցությունը Մանե կոնյակի գովազդի մեջ: Ինչ կապ ունի աղջիկը կոնյակի հետ: Չէ բայց լուրջ: Որ գեղեցկություն ա եկեք մի հատ սիրուն տղա դնենք ռեկլամի մեջ: Մդաաա... չենք նկատում էլի ... չենք նկատում:


Ոչ մեկ չի ասում որ կանայք ու տղամարդիկ ֆիզիկապես հավասար են: Դա բնականաբար այդպես չէ: Կինը և տղամարդը տարբեր բիոլոգիական նշանակություն ունեն: Բայց դա չի նշանակում որ տղամարդիկ առավել են քան կանայք, կամ հակառակը, տղամարդիկ ոչնչություն են իսկ կանայք ամենա ամենան են: Հավատացնում եմ ձեզ որ երկու սեռերը կարող են շատ խաղաղ ու հանգիստ  գոյատևել առանց մեկը մյուսին ստորացնելու կամ նվաստացնելու: Սիրեք միմյանց և սիրեք ձեզ առաջին հերթին:




Sexism, also known as gender discrimination or sex discrimination, is the application of the false belief that there are characteristics implicit to one's gender that indirectly affect one's abilities in unrelated areas. It is a form of discrimination or devaluation based on a person's sex, with such attitudes being based on beliefs in traditional stereotypes of gender roles. The termsexism is most often used in relation with discrimination against women, in the context of patriarchy.
Sexism involves hatred of, or prejudice towards a gender as a whole or the blind application of gender stereotypes. Sexism is often associated with gender-supremacy arguments.
Gender stereotypes are widely held and often inaccurate beliefs about the characteristics and behavior of women and men. Gender stereotypes are not only descriptive, but also prescriptive beliefs about "how men and women should be and behave". Members of either sex who deviate from prescriptive gender stereotypes are punished; assertive women, for example, are called "bitches" whereas men who lack physical strength are seen as "wimps".Empirical studies have found widely shared cultural beliefs that men are more socially valued and more competent than women at most things, as well as specific assumptions that men are better at some particular tasks (e.g., mechanical tasks) while women are better at others (e.g., nurturing tasks).For example, Fiskeand colleagues surveyed nine diverse samples, from different regions of the United States, and found that members of these samples, regardless of age, consistently rated the category "men" higher than the category "women" on a multidimensional scale of competence.
Gender stereotypes can facilitate and impede intellectual performance. For instance, stereotype threat can lower women's performance on mathematics tests due to the stereotype that women have inferior quantitative skills compared with men.[13][14] Stereotypes can also affect the assessments people make of their own competence. Studies found that specific stereotypes (e.g., women have lower mathematical ability) affect women’s and men’s perceptions of their abilities (e.g., in math and science) such that men assess their own task ability higher than women performing at the same level. These "biased self-assessments" have far-reaching effects because they can shape men and women’s educational and career decisions.
Gender stereotypes are sometimes applied at an early age. Various interventions were reviewed including the use of fiction in challenging gender stereotypes. For example, in a study by A. Wing, children were read Bill's New Frock by Anne Fine. The content of the book was discussed with them. Children were able to articulate, and reflect on, their stereotypical constructions of gender and those in the world at large. There was evidence of children considering 'the different treatment that boys and girls receive', and of classroom discussion enabling stereotypes to be challenged.

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և