Skip to main content

Ում եք պատկերացնում մոտոցիկլիստ ասելով

Երբ մտածում ես մոտոցիկլետների և մարդկանց մասին ովքեր դրանք վարում են, հաճախ կոնկրետ պատկերներ են գալիս աչքիդ առաջ (հիմնականում մորուքավոր կամ սաղավարտով տղամարդիկ կաշվե բաճկոններով)։

Իրականում կանայք մոտոցիկլետ են վարում ամբողջ աշխարհով մեկ։ Նրանք մոտոցիկլետ են վարում աշխատանքի գնալու, մրցումների մասնակցելու, զբոսնելու և պարզապես հաճույք ստանալու համար, ինչքան էլ պարզ է հնչում այս նախադասությունը, միևնույնն է առաջին պարբերության հարցին միևնույնն է մարդիկ միայն տղամարդկանց են պատկերացնում ելնելով գենդերային կարծատիպերից կամ կարծելով, որ կանայք չպիտի մոտոցիկլետ վարեն՝ դա կանացի չէ:

Վարող Կանանց Համաշխարհային Շարժումը հարցազրույցների միջոցով պատմել է մոտոցիկլիստ կանանց պատմությունները, որպեսզի ոգեշնչի բոլոր այն կանանց և աղջիկներին, ովքեր շատ քիչ են տեսնում իրենց սեռի անձանց մոտոցիկլետների վրա պատկերված փոփ մշակույթի մեջ։

Պաուլինա Ուոլա, Չիլի

Պաուլինան իր Սուզուկի DR200 SE մակնիշի մոտոցիկլետը վարել է Հարավային Ամերիկայի տարածքում ավելի քան 11.000 կիլոմետ՝ ունենալով ընդամենը 4 ամսվա վարելու փորձ։

«Ես ինձ միշտ արկածախնդիր կին եմ համարել։ Ես սիրում եմ մարտահրավերներ և միշտ շատ լուրջ եմ ընդունում դրանք։ Ես իմ մոտոցիկլետով ավելի քան 11.000 կիլոմետր եմ անցել, ճամփորդելու մի ձև, որը ես ժամանակին անհնար կհամարեի»-ասել է նա:

Կորալ Յանգ, Թայվան

Կորալ Յանգն իր Կավասակի ZX-6R մոտոցիկլետը վարում է ամբողջ Թայվանով մեկ։ Նա սիրում է արագություն։

«Ծնողներս չգիտեին, երբ առաջին բայքս ունեցա։ Շատ բարկացան, րբ իմացան և ստիպեցին, որ վաճառեմ այն։ Մի քանի ամիս անց նոր բայք ունեցա։ Այս անգամ հաջողացրի լավ թաքցնել այն։»

Էլլե Հերոնեն, Էստոնիա

Էլլեն իր մոտոցիկլետը վարում է ոչ միայն Էստոնիայում, այլև դրա տարածքից դուրս։

«Էստոնիան այնքան փոքր է, բայց և այնքան տարբեր։ Եթե ճամփորդությունդ սկսես հարավից, կհայտնվես մեր «Հիմալայներում»։ Բնությունն ուղղակի հիասքանչ է։ Այդ մասերում վարելը շատ էքստրեմալ է։ Իսկ այ արևմուտքում ճանապարհները հարթ են, ընդամենը 1.5 ժամ է պահանջվում վարելու համար։»

Սամիկշա Բալի, Հնդկաստան

Սամիկշան իր մոտոցիկլետը վարել է Լադակխում ամենաբարձր մոտոճանապարհների վրա։

«Այս տարի ամուսնուս հետ վերջապես կարողացա գնել իմ առաքին բայքը։Գնելուց անմիջապես հետո, որոշեցինք վարել այն ամենաքիչը 500 կմ հեռավորության վրա որտեղ որ կարողանանք։ Ամուսնուս հետ անընդհատ վիճում ենք, թե ով է լինելու մոտոցիկլետի ղեկին։»

Կինգա Տանաջեվսկա, Ավստրալիա

Կինգան միայնակ է վարում իր մոտոցիկլետն ամբողջ Ավստրալիայով մեկ։

«Ինչպես կանայք երազում են իրենց հարսանյաց օրվա մասին յուրովի, այնպես էլ ես երազում էի արարողությանը գնալ բայքով։ Ես ու զուգընկերս կողք կողքի էինք վարում մեր մոտոցիկլետները։»

Բահար Փարսա, Իրան

Բահարը մոտոցիկլետային սպորտով է զբաղվում մի երկրում, որտեղ դա կանանց արգելվում է։  

«Երբ առաջին անգամ ներգրավվեցի այս սպորտաձևի մեջ, սիրահարվեցի նրան։ Ոչինչ այդքան հաճույք չի պատճառում ինձ, որքան այս սպորտը։ Ընտանիքս ամեն կերպ աջակցում է ինձ։ Նպատակս է այս սպորտաձևն ավելի ճանաչելի դարձնել Իրանում։»

Նիշել Ուեդերֆորդ, ԱՄՆ

Նիշելը մոտոցիկլետ է վարում 7 տարեկանից։

«Ուղղակի ճակատագիր էր, որ ես սկսեցի մոտոցիկլետ վարել։ Քրոջս հայրը նրա համար մոտոցիկլետ էր գրել։ Ես 7 տարեկան էի, քույրս՝ 15։ Ես շատ լավ հեծանիվ էի վարում, և քույրս սովորեցրեց ինձ իսկական բայ վարել մեր տան բակում։»

Միլա Օվչիննիկովա, Ուկրաինա

Միլան մոտոցիկլետով Ուկրաինայից Մագադան է հասել։

«Մեր մոտոցիկլետային համայնքում կանայք շատ հարգված են։ Իսկապես։ Բայք վարել նշանակում է, որ դու ուժեղ ես, խելացի և անվախ։ Դրան ավելացրած նաև վստահելի ընկեր ես։»

Մարինա Սենկեվիչ, Լեհաստան


«40 տարի առաջ Լեհաստանում ոչ մեկ չեր կարող պատկերացնել կնոջ մոտոցիկլետի վրա․ դա «կանացի» գործ չէր համարվում։ Այժմ ես 40 տարեկան եմ, և իմ կյանքը սկսումէ  փոխվել։ Ես կորցրի աշխատանքս, բաժանվեցի, աղջիկս մեծ է և իր կյանքն է վարում։ Այժմ ես մենակ եմ բայց ոչ միայնակ։ Դա նշանակում է, որ ՈՉ ՄԵԿ չի կարող ասել ինձ՝ ինչ անեմ։ Ծնողներս վատացել էին, երբ առաջ Հոնդաս, բայց երբ տեսան վճռականությունս, ստիպված եղան ընդունել։»


Անիտա Յուսոֆ, Մալայզիա

Անիտան միայնակ իր մոտոցիկլետի վրա անցել է ամբողջ Հարավային և Հարավարևելյան Ասիան։

«Ես կարող էի ազատ վարել Աֆղանստանում, բայց երբ սահմանապահներն իմացան, որ մտադիր եմ Քաբուլ գնալ, արգելեցի։ Ասացին, որ իրավիճակը շատ վտանգավոր է այնտեղ, մի շաբաթ առաջ ռմբակոծում է եղել։ Ասացի, որ գիտեմ այդ ամենի մասին, բայց ուզում եմ ռիսկի դիմել։»


Մարինա Կիանֆերոնի, Իտալիա


Վարելուց բացի, Մարինան նաև նովել է գրել մոտոցիկլետների և ֆիլմերի մասին։ Նա նմանեցնում է մոտոցիկլետ վարելը պարելու հետ։ «Այն ունի իր սեփական ռիթմը։ Ես չեմ սիրում արագ վարել, բայց ես ԳԺՎՈՒՄ եվ ԼԱՎ վարելու համար։»


Փրեշըս Կուբհեկա, Հարավային Աֆրիկա


Առաջին մոտոցիկլետը գնելու համար Փրեշըսը մեկ տարի աշխատել է իբրև մատուցող։

«Լինել սև կին ով ապրում է մի ընտանիքում, որը ոչ մի պատմություն չունի մոտոցիկլետների հետ կապված, իմ՝ բայք գնելը դարձրեց իսկական երազանք։ Կարծես արթնանայի Օփրայի բանկային հաշվով։»


Վոնի Գլավես, ԱՄՆ


67֊ամյա Վոնին իր մոտոցիկլետով միլիոնավոր մղոններ է անցել։ Նա նաև մասնակցել է մոտոցիկլետային մրցույթների։


Լիլիան Հոբս, Մեծ Բրիտանիա

«Երբ ես նոր էի վարում շատ քիչ տղամարդիկ էին, որ վատ էին արտահայտվում։ Մեծ մասը շատ աջակցող էին, նրանք ինձ օգնեցին, որ դառնամ լավ ինստրուկտոր։»


Մարիա Դալա Կոլա, Մեծ Բրիտանիա


«Ազատության և ուժի զգացողությունը որ ես ունենում եմ մոտոցիկլետս վարելիս շատ հուրահատուկ է։ Ոչ մի մտահոգություն, մտածմունք և անհանգստություն չի կարող բռնել ինձ երբ ես բայքիս վրա եմ։»


Անդրեա և Բեքի, ԱՄՆ


Այս դուոն իրենց սպորտային բայքերով ԱՄՆճից հասել է մինչև Ուշուաիա։ Անպայման դիտեք նրանց վիդեո բլոգը


«Կյանքը ճամփեքին լավ ընկերոջ հետ ամենալավ բանն է։ Երկուսս էլ շատ լավ հասկանում ենք իրար։ Միշտ փորձում ենք հանաքի վերածել բոլոր դժվարությունները։»


Վիոլետա Իվանովնա, Բուլղարիա



Վիոլետան Հարլեյ Դեյվիդսոն է վարում և ամեն կերպ փորձում է մեծացնել այս մակնիշի մոտոցիկլետ վարող կանանց քանակը Բուլղարիայում։

«Իմ ամենաընտիր ճամփորդությունը Եվրոպայում Սոֆիայից Բարսելոն  ա վարելն էր։ Ընտանիքիս հետ էի․ ամուսնուս և աղջկաս։»


Կատյա Յակովլեվա, Սերբիա


Կատյան իր մոտոցիկլետը միայնակ է վարում, կամ էլ ընկերուհիների և ամուսնու հետ։

Գլենել Ուորեն, ԱՄՆ


Գլենը trials տեսակի բայք է վարում, ինչը ֆիզիկական մեծ ուժ է պահանջում։

«Վարելիս ամբողջ ընթացքում կանգնած ես մնում, քանի որ այս բայքերը նստատեղ չունեն։ Այս բայքերն իրոք շատ հզոր են և արագ։ Ես սիրում եմ իմ մոտոցիկլետը, քանի որ կարող եմ այնպիսի տեղեր ՛մագլցել՛, որտեղ անգամ տարիքով տղամարդիկ տարիների փորձով դժվարանում են վարել։»

Աղբյուրը՝ Bored Panda

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...