Տնային
աշխատանք-
Աշխատանքային գործունեության տեսակ, որը կապված է երեխաների խնամքի, տան
մաքրության և առկայության դեպքում` այգու խնամքի հետ: Ծավալով և բովանդակությամբ
տարբերվում է մեկ անդամից կամ ընտանիքից բաղկացած տնտեսությունների համար, ինչպես
նաև բնակարան կամ առանձնատուն ունեցող ընտանիքների: Ունի մի քանի փուլ, որոնք
համապատասխանում են ընտանիքի և տնտեսության կյանքի ցիկլին: Կարող է իրականացվել վարձու աշխատողի կամ
ընտանիքի անդամների կողմից:
Տնային
տնտեսությունը ֆեմինիստ հեղինակների` Մ. Բարրեթի, Մ. Ֆերրիի. Կ. Դելֆիի և այլոց
կողմից քննարկվում է որպես գենդերային
դիֆերենցման գործոն : Տնային աշխատանքն իր ժամնակակից տեսքով հայտնվել է աշխատավայրը
բնակավայրից առանձնացնելու արդյունքում:Եվ բնակավայրը դարձել է ոչ թե արտադրության վայր, այլ` իրերի սպառման: Ընդ որում, աշխատանքը բաժանվել է երկու մասի` «իսկական», որը վարձատրվում է և «անտեսանելի», որն ընդունվում է որպես սովորական երևույթ:
Չվարձատրվող աշխատանքի
"անտեսանելիությունը" ազգային վիճակագրական տվյալներում, բերում է երկրի
բարեկեցության հարցում կանանց չվարձատրվող կարևոր աշխատանքի անտեսմանը:
Արդյունքում, այդ դերը հաշվի չի առնվում նաև ազգային քաղաքականության սոցաիալական
ու էկոնոմիկական ռազմավարությունների մշակման ժամանակ, որի ժամանակ մասնագետները հենվում
են փաստորեն սխալ տվյալների վրա:
Տնային
աշխատանք-
Աշխատանքային գործունեության տեսակ, որը կապված է երեխաների խնամքի, տան
մաքրության և առկայության դեպքում` այգու/հողատարածքի խնամքի հետ:
Ծավալով և բովանդակությամբ
տարբերվում է մեկ անդամից կամ ընտանիքից բաղկացած տնտեսությունների համար, ինչպես
նաև բնակարան կամ առանձնատուն ունեցող ընտանիքների: Ունի մի քանի փուլ, որոնք
համապատասխանում են ընտանիքի և տնտեսության կյանքի ցիկլին: Կարող է իրականացվել վարձու աշխատողի կամ
ընտանիքի անդամների կողմից:
Տնային
տնտեսությունը ֆեմինիստ հեղինակների` Մ. Բարրեթի, Մ. Ֆերրիի. Կ. Դելֆիի և այլոց
կողմից քննարկվում է որպես գենդերային
դիֆերենցման գործոն: Տնային աշխատանքն իր ժամնակակից տեսքով հայտնվել է աշխատավայրը
բնակավայրից առանձնացնելու արդյունքում:
Հայրիշխանական մշակույթը, որը չափազանց
ամուր և տարածված է նույնիսկ ժամանակակից զարգացած հասարակութուններում,
առանձնանում է նրանով, որ մարդկանց ամբողջ գործունեությունը բաժանում է անձնական և հասարակական բնագավառների:
Յուրաքանչյուր ոլորտի համար պատասխանատվության բաժանումն իրականացվում է ելնելով
սեռից:
Սովորաբար տղամարդիկ պատասխանատու են երկրորդ, իսկ կանայք` առաջին ոլորտի համար:
Տնային
աշխատանքը, որոշ բացառություններով, կանանց կողմից իրականցվում է անկախ
աշխատանքային շուկայում նրանց ունեցած դիրքից: Այդ կապակցութամբ խոսվում է սեռերով
պայմանավորված աշխատանքի բաժանումն անարդար իրականացնելու մասին, քանի որ եթե
ընտանիքում երկու ամուսիններն էլ աշխատում են, ամեն դեպքում տնային գործերը անում է կինը:
Կանայք իրենց կողմից տանը կատարած
աշխատանքը գնահատում են տարբեր կերպ. ոմանք կարծում են, որ դա այն բնագավառն է,
որտեղ իրենք կարող են լավագույնս
ներկայացնել իրենց, իրենց իշխանությունը, կարողություններն ու
հնարավորությունները:
Մյուսները այն համարում են ձանձրալի ու մոնոտոն, հոգնեցնող
ու ճնշող: Տնային աշխատանքի հեղինակությունը բարձրացնելու համար, 1970 -ականներին
տնտեսագետները փորձում էին հաշվել յուրաքանչյուր աշխատանքային գործունեության
արժեքը/ օրինակ` տունը մարքելը, ամանները լվանալը, ընտանեկան բյուջեի
պլանավորումը, աշխատանքը այգում և այլն//:
Սակայն չնայած իր տնտեսական բարձր
արժեքին, տնային աշխատանքն այսօր նախկինի պես ունի ցածր սոցիալական դիրք:
Գոյություն ունի բացատրություն, համաձայն որի, տնային աշխատանքը վերաբերում է կանացի
ոլորտին, այն պատճառով, որ տղամարդիկ աշխատաշուկայոմ ունեն ավելի շատ հնավարություններ, ստանում են ավելի
բարձր աշխատավարձ, և արդյունքում ընտանիքը
շահում է, եթե հենց կինն է աշխատում տանը, իսկ տղամարդը` դրսում:
Սակայն այս
թեորիան հարցադրում չի անում այն մասին, թե ինչպես է ընտանիքը գալիս նման որոշման և ինչու է շուկայական պայմաններում
կնոջ աշխատանքը գնահատվում ավելի քիչ, քան տղամարդկանցը:
Կանանց
տնային աշխատանքի համար որպես ամենահեղինակավոր արդարացում . բերվում է ավանդույթը:
Նույնիսկ տեխնիկապես զագացած մեր ժամանակաշրջանում, տնանին աշխատանքի ծավալը չի
պակասել: Տեխնիկական ծախսերի քանակը գուցե պակասել է, սակայն որակի նկատմամբ
պահանջը ավելի շատ ժամանակ է խլում:
Բացի այդ, չնայած, որ տեխնոլոգիական
փոփոխությունները տրանսֆորմացրել են տնային աշխատանքի կառուցվածքը, դրանք ոչ մի
կերպ չեն ազդել տնային պարտականությունները ըստ սեռերի բաժանելու հանգամանքի վրա:
Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս բարձրացնել կյանքի որակը, ժամանակավորապես
պակասեցնել տնային աշխատանքի վրա ծախսվող
գումարների չափը, սակայն չեն թուլացնում տղամարդու իշխանությունը տանը:
Եթե
նույնիսկ կանայք տնային աշխատանքի վրա ավելի քիչ ուժ և ժամանակ են ծախսում, դա
տեղի է ունենում ուրիշ պատճառներով. աճում է աշխատաշուկայում կանանց մասնակցութան
վրա արժույթի արժեզրկման ազդեցությունը, տնային տնեսությունների ծավալները
փոքրանում են, տարածվում են էգալիտարիզմի
և ֆեմինիզմի գաղափարները: Ս
ևամորթ ֆեմինիստուհիների աշխատանքներում /տես`
Սև Ֆեմինիզմ./ այդ թվում բելլ հուքսի, //հեղինակն իր անունը գրում է փոքրատառերով.
<ծան. խմբ.>//, տնային աշխատանքի գենդերային դիֆերենցման խնդիրը քննարկվում
է տնտեսության էթնիկական հատկանիշների կոնտեքստում, քանի որ «ավանդական ընտանիքը», որը կազմված է «հայթհայթող հորից» ու երեխաներ
դաստիարակող մորից, օրինակ աֆրիկացիների մոտ տարածված ձև չէ:
Բացի այդ, ընտանիքի «ավանդական » ձևը հազվադեպ է հանդիպում նաև ժամանակակից հասարակություններում, մանսակիորեն աշխատաշուկայում կանանց մասնակության, ինչպես
նաև մեկ ծնող ունեցող ընտանիքների աճով պայմանավորված :
Աշխատանքնային ռեսուրսներում
կանանց մասնակցության աճի տենդենցը մեզ աղդեցություն է ունեցել տնային աշխատանքի
վրա:
Աշխատաշուկայում զբաղված ամուսնացած կանայք ավելի քիչ աշխատանք են անում
տանը, չնայած մեծ մասմաբ շարունակում են իրենց ուսերին պահել տնային տնեսության
հոգսերի մեծ մասը: Ընդ որում փոխվել են այդ աշխատանքն իրականցնելու ռեժիմը և
ձևերը: Տնային տնտեսուհիների համեմատությամբ, աշխատող կանայք տնային աշխատանքն իրականցնում
են ծառայողական աշխատանքից հետո կամ հանգստյան օրերին //Հիդդենս//:
Կանանց
շարժման աճը որոշ չափով փոխել է տղամարդկանց վերաբերմունքը տնային աշխատանքի
նկատմամբ: Սակայն նույնիսկ նրանցից
ամենալիբերալները հաճախ հետևում են վարքագծի սահմանված կանոններին:
Հետազոտությունները հաեմատական արդյունում ցույց են տալիս, որ Ռուսաստանում, ինչես
նաև արևմուտքում կանայք
շարունակում են կատարել ավանդաբար ընդունված տնային պարտկանությունները` սնունդի
պատրաստում, լվացք, երեխաների խնամք, չնայած այդ պարտականությունների համատեղ
իրկանացման պրակտիկան աճում է /Ռիմաշևսկայա և ուրիշներ//:
Գնումները, տան
մաքրությունը, ամաններ լվանալը, հանգստի պլանավորումը և ծեր ծնողների խնամքը այսօր
ոչ միայն կանանց ուսերին են, այլ նաև տղամարդկանց: Բացի այդ, խնդիրների լուծման
որոշումների կայացումը նույնպես իրականցվում
է երկու ամուսինների կողմից:
Տնային չվարձատվող աշխատանքը շատ կարևոր
նշանակությոն ունի տնտեսութան համար: Է. Գիդդենսի տվյալներով, զարգացած արյդունաբերական
եկրներում տնային տնեսություններոմ գոյանում է ազգային հարստության 25-40 տոկոսը:
Տնային աշխատանքը հիմք է ծառայում ազգային և միջազգային տնտեսության համար. նման
անվճար ծառայություններից է կախված նաև ակտիվ աշխատանքային ռեուսրների մեծ մասը
//Գիդդենս/:
Այս փաստը դժվարությամբ են ընկալում նույնիսկ հենց կանայք: Գոյություն ունի կանանց անհատույց աշխատանքը թերագնահատելու ընդհանուր տենդենց: 1995թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գնահատումներով, չվարձատրվող աշխատանքը կազմում է համաշխարհային արտադրութան 70 տոկոսից ավելին, իսկ այդ ոլորտում կանայք կազմում են մեծամասնություն:
Գործողությունների պեկինյան պլատֆորմը // Կանանց դիրքի չորրորդ համաշխարհային կոնֆերանս// նշում է. "Զարգացման գործում կանանց ներդրումը լուրջ կերպով թերագնահատվում է, հետևաբար դրա հասարակական ընդունումը սահմանափակված է: Նման չվարձատրվող աշխատանքի տեսակի, ծավալի և բաժանման վերաբերյալ ավելի մանրամասն պատկերացումը թույլ կտա ավելի հավասար բաժանել պարտականությունները ": Ուսումնասիրելով "ժամանակի բյուջեն", հետազոտողնեը կարողացել են որոշել տարբեր երկրներում կանանց և տղամարդկանց կողմից իրականացվող աշխատանքների տեսակներն ու ժամկետները: 1995թ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հայտարարեց, որ բոլոր երկրներում կանայք աշխատում են տղամարդկանցից ավելի երկար: Զարգացող եկրներում կանացի աշխատանքի երկու երրորդը համարվում է չվարձատվող աշխատանք:
Ազգային Հաշիվների Համակարգը , որը ներկայացվել է ՄԱԿ-ի վիճակագրական կառավարման կոմիտեի կողմից1993թ. , հաշվի է անում չվարձատրվող աշխատանքնեի որոշ տեսակներ: Սակայն այն հաշվի չի առնում տնային աշխատանքը և վերարտադրողական աշխատանքը:
Գործողոթյունների պեկինյան պլատֆորմը կառավարություններին պարտադրում է աշխատել տանը կանանց աշխատանքի վերաբեյալ վիճակագրական գնահատումները իրենց ազգային հաշիվներում ներառելու ուղղությամբ: Հարկ է նշել, որ որոշ երկրների ազգային վիճակագրական հմակարգերը փորձում են կանանց չվարձատրվող աշխատանքի չափումը ներդնել իրենց սպուտնիկային ազգային հաշիվներում: Այդ երկրների թվում են Կանադան, Նորվեգիան և Նիդեռլանդները:
Ինչպես ցույց են տալիս Բասկակովի հետազոտությունները, Ռուսաստանում այսօր ներդրվող նոր կենսաթոշակային համակարգը տարբեր հետևանքներ է ունենալու կանանց և տղամարդկանց համար, ովքեր իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ունեցել են ընտանեկան պարտավորություններ և կատարել են չվարձատվող աշխատանք:
Արդյունքը- կանանց ցածր վարձատրությունը և երեխային խնամելու արդյունքում նրանց աշխատանքային ստաժի պակասեցումը: Կենսաթոշակների հարցում խնդիրներ են առաջանում նաև ամուսնալուծված զույգերի համար: Ընտանքիում, որտեղ վարձատրվող և անհատույց աշխատանքները ամուսինների միջև հավասարապես բաժանված չեն եղել, ամուսնալուծության արդյոնքում կինը, որը ավանդույթի համաձայն իր վրա էր վերցրել տնային պարտականությունների մեծ մասը, և այդ պատճառով ավելի քիչ կենսաթոշակային մուծումներ է իրականցրել, քան իր ամուսինը, Ռուսաստանի գործող Սահմանադրության համաձայն, կարող է հավակնել նախկին ամուսնու կենսաթոշակային մուծումների մի մասին:
Comments
Post a Comment