Skip to main content

Մի օրական առնանդամ. baվakan. գրվածք

Էնպես չի, որ  ուզում եմ տղամարդ լինեմ, ուղղակի մի փոքր գործ կա, որ առնանդամ
ունենալը չէր խանգարի: Չէ, ինձ ճիշտ հասկացեք,ես չեմ ուզում սեռս փոխեմ, չեմ ուզում վիրահատվեմ, դեղեր խմեմ: Չնայած մարդիկ կան տենց են ուզում ու ես հարգում եմ այդ մարդկանց:

Պատկերացրեք ինչքան համարձակ պիտի լինես, որ էդպիսի քայլ անես, կամ էլ ողղակի ուրիշ ձև
չես կարող, կին ես պիտի որպես տղամարդ ապրես այս կյանքում, կամ էլ տղամարդ ես պիտի որպես
կին ապրես: Ռիսկի ես դիմում, ընտանիքդ քեզնից կարողա հրաժարվի, չընդունի, դուրս վռնդի:

Ընկերներդ կարողա էլ հետդ ընկերություն չանեն, բայց դե եթե էդպիսի ընկերներ պիտի
ունենաս` ավելի լավա չունենաս: Իսկ ապագայում, գործի կարողա չընդունեն, փողոցում հետևիցդ
վիրավորական արտահայտություններ անեն, կամ ընդհանրապես ծեծեն, հնարավորա սպանեն:

Ինչևէ, ես չեմ ուզում տղամարդ դառնալ: Ուղղակի ուզում եմ մի օրով առնանդամ ունենամ, որ իմ պլանավորած գործը այս կատարեմ: Կնստեմ իմ սենյակում ու կսպասեմ, որ առնանդամ աճի ոտքերիս
արանքը: Ես վստահեմ, որ դա հեչ ցավոտ չի լինի: Հակառակը, մի քիչ խուտուտ կզգամ, ու հնարավորա ծիծաղս գա: Դե երևի կգա, ինչ որ դուրս եկած մսի կտոր է հայտնվելու ոտքերիս միջև: 

Սա՞ է տղամարդկանց հպարտությունը: Էսքան բան՞ը: Սրա եղածն ինչ՞ է:

Երբ որ առնանդամս պատրաստ լինի ես դուրս կգամ տնից, որ գնամ Էդգարին գտնեմ: Էդգարը
չի հիշի ինձ չնայած, որ մեզ մի անգամ իմ ընկերուհին ծանոթացրելա: Ես կհագնեմ իմ ամենա
հմայիչ կարմիր զգեստը, որը կթաքցնի իմ առնանդամը ու կմտնեմ այն ակումբը որտեղ Էդգարը միշտ հաճախում է

Նրանք նստած կլինեն ոտքերը չռած, ծխախոտը բերաններին, անցնող դարձող աղջիկներին չափ-չփելով, հետևներից «քաղցրս էս ինչ ծիտիկ ես կյանք» ասելով, այն ամենը առանց ինչի Էդգարն ու իր ընկերները չեն կարողանա իրենց պատկերացրած «տղամարդ» լինելու դերը կատարեն և միմյանց մոտ հարգանք ձեռք բերեն որպես այսպես ասած տղամարդիք:


Ես կնստեմ կողքի սեղանին ու մեկ-մեկ կնայեմ Էդգարենց կողմ: Սուրճ կպատվիրեմ և
կլսեմ նրանց անհետաքրքիր խոսակցույուններն էս աղջկա, էն աղջկա մասին: Ինչպիսի
արտահայտություն է «արա ինչ քաղցր ծակա էս մեկը, ոնց կկոխե~ի»

Պատկերացրեք ինչ որ կին է քայլում և հանկարծակի նա այլևս կին չէ այլ մեծ քայլող ծակ, որի մեջ մութ ու խավար է:
Նրա մեջ են գտնվում տիեզերքի բոլոր գախտնիքները: Ցավոք այս տղամարդիկ միայն ծակ են տեսնում ու
պատկերացնում կնոջը, առանց նույնիսկ մի փոքր փորձ անելու հասկանալ կնոջ էությունը: 

Այս տղամարդկանց համար կինը իրենից ներկայացնում է ինչ որ իր կամ մսի գունդ, որն ունի ծակ, որի մեջ կարելիա իրանց մսի կտորը կոխել: Ցավոք այս տիպին պատկանող տղամարդիկ մոռացել են,որ իրենք էլ են այդ նույն «ծակից» դուրս եկել: Կամ էլ նրանց կինը չի ծնել այլ ինչ որ չար կեղտոտ ու անպետք մի ուժ:


Ինչ որայա: Ես կնստեմ ու կլսեմ նրանց անհեթեթ դատարկաբանությունները, ուժերս ամբողջ ժամանակ հավաքելով: Երբ որ սուրճս խմեմ պրծնեմ կմոտենամ Էդգարին: Նրա ընկերները աչքերները ոլորած վրես կնայեն, աչքերները վերևից
ներքեվ անելով, զզվելի մի ձևով կնայեն որից ես կպաշտպանվեմ հիշելով այն գործը որը ես
պատրաստվում եմ անել: 

Ես միայն ուշադրությունս կկենտրոնացնեմ Էդգարի վրա, նայելով իր աչքերի մեջ որտեղ ապրում են անինքնավստահությունը և վախը իրար գրկած, աչքերը փակ,համարյա քնած: Ինչ տխուրեն այդ աչքերը, ինչ տխուր է իսկական տղամարդը որին այս Էդգառը բանտարկել է այնտեղ:

«Կգա՞ս հետս», կվերցնեմ Էդգարի ձեռքն իմ ձեռքի մեջ և կձքեմ նրան դեպի ինձ: Նրա ընկերները
ապշած վրաս կնայեն, Էդգառն էլ զարմանքից չի իմանա ինչ ասի, կասկածելով կվերկենա տեղից և
կգա ինձ հետ, իր ընկրներին նայելով կարծես թե որ հարցնի «ի՞նչ է կատարվում էստեղ»

Ես կսկսեմ նրա հետ պարել Ռիհաննայի «Man Down» երգի տակ և կշոյեմ նրա մազերը: Ճիշտ է այս
բոլոր գործողությունները դժվար է պատկերացնել կնոջ կողմից կատարվող, բայց ես դրան ունակ եմ և
կանեմ: Քանի որ ես Էդգառի տղամարդկությունը մի փոքր կասկածի ենթարկելով խայթեցի, առաջինը  իրեն հրավիրելով պարելու,
նա կփորձի ինքնահաստատվել և իր ընկերներին նայելով աչքով տալ,հասկացնելով`  «նայեք ինչ ծիտ եմ կպցրել»: Բայց դա դեռ հարց է ով ում է կպցրել:

Ոչինչ, թող մտածի որ ինքն է եկել ինձ մոտ և ստիպել ինձ պարելու առանց իմ համաձայնությունը
հարցնելու: Էդպես չի՞: Իսկ այդ ո՞վ է ում հետույքին կպնում, սեխմում անճոռնի ձևով: Ես:

 Նորից
Էդգառը ցնցվում է, այս ինչ բան է,ինչ որ շատ գեղեցիկ կին `կարմիր զգեստը հագին այդպես լկտի է իրեն պահում և իրեն ձեռ է քցում: Նա նույնիսկ կսկսի իրեն անհարմար զգալ իմ հետ, կուզենա ազատվի ինձանից: Բայց քանի որ նա տղամարդ է նա պիտի շարունակի ինձ հետ պարել և զսպել, ցույց
չտալով որ անհարմար է իրեն զգում: Երբ որ երգը վերջանա ես կբերեմ Էդգառին իմ սեղան և ձեռս իր
վզին գցած վոդկա իրեն կհյուրասիրեմ:

 Ես նրա հետ կխմեմ, բայց նա ավելի շատ կխմի քան ես որովհետև ես կին եմ, ամոթ կլինի տղամարդու տեղ ինձ դնեմ և չափից դուրս խմեմ:

Երբ որ տեսնեմ որ նա լավ խմած է , ես
կքարշ տամ նրան դեպի տաքսի: Նա ինձ հենց այսպես է պետք. թույլացած, անպաշտպան,
քանի որ նրա ընկերները մտածեցին որ ավելի լավ կլինի մեզ մենակ թողնեն, մինչ գնալը
Էդգառին աջքով արեցին ու ժպտացին նրա շշմած դեմքին: Իր ընկերները երևի չէին էլ կասկածում
որ ես Էդգառի խմիջքի մեջ թույլացնող դեղ էի լցրել, բայց եթե նա գտնում է որ նման բան անելը
իմ ընկերուհու հանդեպ նորմալ է, ապա ես էլ եմ այդպես գտնում:

Կմտնենք իր տուն, որտեղ նա մենակ է ապրում, մեկ մենակ, անպաշտպան,թուլացած ու թշվառ, իրեն ոչ ոք չի կարող հասնել օգնության:Կնստենք դիվանին, ես կսկսեմ նրան կոպիտ պաչել, նա շուռ ու մուռ կգա, շփոթմունքի մեջ, արդեն տագնապը կսկսվի և նա չի կարողանա շարժվել քանի որ այդ թուլացնող դեղը որ լցրեցի խմիչքի մեջ, նաև պարալիզացնող էր: Նա նույնիսկ հասկանալի ձևով չի կարողանա ասի «ոչ» և
եթե ապագայում նա որոշի ինձ ինչ որ բանում մեղադրել ես կասեմ որ նա ինձ չի ասել «ոչ», չի
խնդրել, որ ես դադարեմ իրեն իր կամքին հակառակ կպնել, կոպիտ պաչել, ցավացնել, բռնաբարել:

Կամ էլ կասեմ մի օրով արնանդամ էր աճել ու չկարողացա ինձ զսպել:

Հեղինակ՝ baվakan

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և