Skip to main content

Գտեք և սպանեք ձեր մեջ կնատյացությունը․ թեսթ

Փոքրիկ թեստ`կարծրատիպերի և յուրացրած կնայտյացության  վերաբերյալ։

Եթե դուք կին եք, ուրեմն անպայման ատելությամ եք արտահայտվել կամ թերագնահատել այլ կանանց, առնվազն մեկ անգամ: Դուք նախանձել եք նրանց, զայրացել նրանց վրա ու չեք վստահել այդ կանանց: Եվ մեծ է հավանականությունը, որ դուք դա անում եք նաև հիմա, եթե նույնիսկ դուք ֆեմինիստ եք և ինքներդ ձեզ երդվել եք պայքարել հանուն կանանց մինչև վերջ: 
Իսկ եթե դուք ձեզ ֆեմինիստ չեք համարում, ուրեմն հավանականությունը մոտենում է 100 տոկոսի:
Եթե ընտրում եք առնվազն մեկ կետ, ուրեմն վատ լուրեր կան ձեզ համար։

Ի՞նչ ենք մենք ասում
Ինքներդ ձեզ հարցրեք, թե արդյո՞ք պատահել է, որ
  • քննադատեք կանանց կոլեկտիվը աշխատավայրում
  • հիմարություններն անվանեք «կանացի լոգիկա»
  • ասեք, որ կանանց միջև իսկական ընկերություն գոյություն չունի
  • արտահայտվեք հետևյալ ոճով. «բոլոր կանայք...»
  • կանանց բացասական արարքները վերագրեք կլիմաքսին, նախադաշտանային սինդրոմին կամ անձնական կյանքի բացակայությանը
  • թույլ, հիմար կամ նյարդային տղամարդու մասին ասեք .«ոնց որ կին լինի»
  • քննադատեք ուրիշ կանանց կշիռը, հասակը և տարիքը
.
Ի՞նչ ենք մենք մտածում
Ինքներդ ձեզ երբևէ բռնե՞լ եք հետևյալ մտքի վրա, որ.
  • եթե աղջիկը կարճ փեշով քայլել է մութ փողոցներում, ուրեմն «ինքն է մեղավոր»
  • ամուսնացած տղամարդու սիրուհին ավելի շատ  է արժանի ատելության, քան տղամարդը
  • եթե կինը տղամարդուց ավելի շատ չի զբաղվում երեխայով, ուրեմն նա վատ մայր է
  • կանանց արտամուսնական կապերն ավելի քննադատելի են, քան տղամարդկանցը
  • հասարակական մարդկանց դեմ ուղղված բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների մեղադրանքները պոռնիկների հորինվածքներն են
  • պոռնկութունը անբարոյական կանանց ընտրությունն է
  • տղամարդիկ ավելի լավ են հաշվարկում, ավելի կազմակերպված և խելացի են

Ի՞նչ ենք մենք անում
Պատահե՞լ է, որ դուք
  • մերժել եք աշխատանքի ընդունել կնոջը, քանի որ նա ունեցել է փոքր երեխա
  • հատուկ փնտրել եք տղամարդ գինեկոլոգ կամ մարզիչ, քանի որ «նրանք ավելի լավն են»
  • ժպտաք, երբ լսում եք նման կոմպլիմենտ. «դու այնքան սիրուն եսոչ թե էն չաղ պառավի նման»
  • համակարգչային խանութում ընտրեք տղամարդ խորհրդատուի
  • օգնեք տղամարդուն մի հարցում, որում երբեք չէիք օգնի կնոջը //կարել կոճակ, թեյ մատուցել, հավաքել իրերը//
  • ծիծաղեք զոքանչների և սպիտակահերների վերաբերյալ կատակներ լսելիս
  • «դեղնակտուցից» պահանջեք կանչել մասնագետին, քանի որ բարդ մասնագիտություններին տղամարդիկ ավելի լավ են տիրապետում
  • ծիծաղեք հայտնի կանանց չստացված նկարների վրա

Այստեղից ինչ որ բան ձեր մասի՞ն է։
Դուք դեռևս ատո՞ւմ եք կանանց, գործում եք մտածում, խոսում կանանց դեմ, ինքներդ ձե՞ր դեմ։

Ի՞նչ կարելի է անել
Ոչ ոք չի ասում, որ մենք հենց վաղը կքանդենք ատելության այս փակ շղթան: Ոչ ոք չի ասում, որ վաղը ծաղիկները կծաղկեն, թշնամացած ընկերուհիները կդադարեն իրար վրա ցեխ շպրտել, իսկ դավաճան ամուսինների կանայք վերջապես կսկսեն մեղադրել իրենց ամուսիններին, ոչ թե նրանց սիրուհիներին

Բայց կարելի է սկսել քչից
Լսելով ինքներդ ձեզ, նայելով ինքներդ ձեզ վրա, հետևելով ամենափոքր մտքին և հարցնելով- ինչո՞ւ ես չեմ վստահում ինչ որ կնոջ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ
 Հարցնել և կշռադատել. «Քանի որ նա վատ մասնագե՞տ էթե որ կին էՈրովհետև նա սրիկա՞ էթե որովհետև կին էՈրովհետև նա հիմա՞ր էթե որովհետև նա կին է»։
Ժամանակն է արդեն դադարել ատել ինքներս մեզ, ստորացնել, չարախնդալ և արժեզրկել մեզ: Սեռը ոչինչ չի շանակում, ամեն ինչ մարդու անձնական որակներից են կախված։
 

Աղբյուրը՝ womenation.org

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և