Skip to main content

Ո՞վ է գերիշխում տիեզերքում և ի՞նչ անել դրա հետ․ ՆԱՍԱ-ի մասնագետի գործնական խորհուրդները

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս` Սարա Սիգերի հետ շփման թեմաները վերաբերում էին նրա հետազոտություններին` էկզոմոլորակների, կամ մարդկանց կյանքի համար հարմար մոլորակների հայտնաբեման վերաբերյալ նրա ուսումնասիրություններին: Սակայն այնուամենայնիվ, մենք մոլորակներից հասանք մարդկանց:

 2014-ի աշանը «Ռոսկոսմոս»  գործակալությունը հայտարարեց կանանց տիեզերական ջոկատ    ձևավորելու պատրաստակամության մասին: Այս հայտարարությունը առաջին կարևոր հայտարություններ էր, որը պետք է հավասարակշռեր կանանց և տղամարդկանց ներկայությունը տիեզերքում: Նշեմ, որ «Ռոսկոսմոսի»  հայտարարությանն առաջինն արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան փաստաբանների ռուսաստանյան սոցիացիան:  

Մենք արագ կազմեցինք ցանկացողների ցուցակը, ուղարկեցինք Ռոսկոսմոս, իսկ Սվետլանա Սավիցկայային ու Վալենտինա Տերեշկովային խնդրեցինք աջակցել մեզ: Մայիսի 19-ին նախատեսված է ճանաչողական այց` Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների նախապատրաստման կենտրոն: Խումբը գլխավորելու է փաստաբան և մարդու իրավունքների հարցերով իրավապաշտպան` Մարիա Բաստը:

Քննարկումից հետո մենք եկանք այն եզարակացության, որ հարցը ակտուալ է, այն առաջ քաշելը` խելամիտ և ընդհանհրապես ցանկություն կար լսելու ոլորտի միջազգային մասշտաբով առաջատար մասնագետներից մեկին:

 Ինչպես պարզվեց, գենդերային հավասարության հարցում մենք երկիր մոլորակից շատ չհեռացանք: Հավասարություն , ցավոք ներկայումս չկա նաև տիեզերքում: Թվում է  այս դեպքում է պետք է դերակատար լինեն պրոֆեսիոնալիզմը և ֆիզիկական պատրաստվածությունը

Սակայն  ամեն դեպքում կին/տղամարդ պատկանելիութունն ունի իր դերը: Որքան խորանում էինք մենք մեր զրույցում դեպի տիեզերք և դեպիՄարս մոլորակի յուրացում ու գաղութացում, ավելի պարզ էր դառնում, որ կանայք դեռ պետք է պայքարեն տիեզերքում իրենց տեղի համար: Մենք պատմեցինք Սարա Սիգերին «Ռոսկոսմոսի» հայտարարության մասին: Մենք նրան հարցեր տվեցինք: Պարզվեց, որ տիեզերքում գենդերային հավասարության հարցում մեր խնդիրները նույնն են:   

Սարա Սիգերը նշեց, որ կանանց թիվը տիեզերքում շատ քիչ է և դա ունի մի քանի պատճառ:
Առաջին պատճառը շատ պրիմիտիվ է: Դա այն հիմնական պատկերացումն է կնոջ մասին, որի համաձայն,  կինը դիտարկվում է  միան որպես ծննդաբերող և  մայր: Կարծիք կա, որ համատեղել տիեզերական աշխատանքը երեխա ունենալու և նրան դաստիարակելու հետ, անհնար է: Եվ շատ կանայք հրաժարվում են այս աշխատանքից, այդպիսով նպաստելով այս կարծիքի ամրապնդմանը:

Երկրորդ պատճառը բխում է  առաջինից: Սառա Սիգերը կենտրոնանում է  այն հանգամանքի վրա, որ կինը ինքը պետք է լինի ակտիվ, ներառված գործունեության մեջ և այդ դեպքում հնարավորությունները կաճեն: ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) մասնագետի կարծիքով, կնոջն ամենամեծ վնասը հասցնում է  ինքասահմանափակումը: Ինքնակայացման հնարավորություններն աճում են , իսկ կնոջը կանայալու հարցում խանգարում են սահամանափակումները, որ նա ինքն է իր առջև դնում: Դուրս բերեք սահմանափակումները ձեր գլխից և հաճույք ստացեք այն աշխատանքից, որ սիրում եք:

Երորրդ պատճառը կարելի է անվանել այսպես `«Այսպես ստացվել է պատմության ընթացքում»։ Տիեզերքում կանանց քիչ թվով ներկայությունն իրականում աշխատավայրում ձևավորված մշակույթ է, որի համաձայն, գերիշխում են տղամարդիկ և չի ողջունվում կանանց ներկայությոնը: Տիեզերական ոլորտը  «տղամարդկանց ակումբ» է, ասում է  Սարա Սիգերը, հավելելով, որ այդ ակումբում կանանց անընդհատ հիշեցնում են, որ ոլորտի մասնագետնեի մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ կանայք նման համատեղ աշխատանքում չեն կարող իրենց հարմարավետ զգալ:

Առաջարկնե՞ր
Սարա Սիգերն առաջարկում է այնպես անել, որ «աղջիկների ակումբի» խոսքը հնչի  ավելի բարձր: Իսկ դրա համար նախ պետք է հավասարակշռել երկու «ակումբները», լուծելով վերոնշյալ խնդիրները:

 Եվ շրջանն իմիջիայլոց, փակ չէ: Որոշումը սկսվոմ է  այնտեղ, որտեղ սկսվում է  կանանց ակտիվությունը, ովքեր ցանկանում են հավասար դիրք զբաղեցնել տիեզերական ոլորտում` իրականացնելով թռիչքներ, կամ աշխատելով Երկիր մոլորակի վրա, օգնելով տիեզերք ուղարկել տիեզերական ապարատներ և ստեղծելով ապագան այստեղ և հիմա:
Տիեզերք մեկնելու ցանկացողների ցուցակը բաց է և  դիմողների թիվն անընդհատ ավելանում է: Նրանց թվում են կանայք, ովքեր աշխատում են որպես լրագրող, իրավաբան, հասարակական գործիչ:

Սարա Սիգերը հաջողություն մաղթեց  տիեզերական ոլորտի ապագա մասնագետներին և համոզմունք հայտնեց, որ կանայք կհասնեն իրենց նպատակին:

 Այդ ընթացքում «Ռոսկոսմսը» մտածում է  մեր առաջարկի շուրջ, որտեղ նշվում է, որ անրաժեշտ է փոփոխել ֆիզիկական պատրաստավածության  նորմատիվները և թեկնածուների տարիքը բարձրացնել 40-ի: Եկել է փոփոխությունների ժամանակը: Իսկ տիեզերական ոլորտն ամենապրոգրեսիվն է և այստեղ նորամուծությունները չպետք է հետաձգվեն:

Աղբյուր՝ openrussia.org

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և