Այս մայիսի ամենաթեժ քննարկվող թեմաներից էր Գրոզնիում կայացած Նոժայ-Յուրտովսկիի շրջանի ոստիկանապետ` Նաժուդ Գուչիգովի և 17-ամյա Հեդա-Լուիզա Գոյլաբիևայի հարսանիքը: Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն իր ինստագրամում այս հարսանիքն անվանեց "հազարամյակի իրադարձություն":
Bigpicture-ի խմբագրությունը առաջարկում է ծանոթանալ չեչենական հարսանիքի իսկական ավնադույթներին, որը բաղկացած է հատուկ ծեսերի շարքից և ներառում է երգ, պար և երաժշտություն:
1. Չեչենական հարսանեկան ավանդույթների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք պահպանվում են մանրկրկիտ կոնկրետությամբ, հաշվի առնելով բոլոր կետերը, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ: Որոշ փոփոխություններով այդ ավանդությները պահպանվել են նաև ներկայումս:
Նկարում. Գրոզնիում անցկացվելիք արարողությունից առաջ, Աչխոյ -Մարթան գյուղում հարսնացուի հարազաները նկարում են նրան իր հորական տանը, որպես հիշատակ
2. Երբ գալիս է հորական տանից հեռանալու ժամանակը, շատ հարսնացուներ չեն կարողանում զսպել իրենց արցունքները: Չնայած չեչենական հարսաիքների մասին ստեղծված տպավորությանը, հարկ է նշել, որ նրանք շատ դեմոկրատ են: Աղջկան ոչ ոք բռնի կերպով չի ամուսնացնում: Դա դեմ է առաջին հերթին նրանց կրոնական օրենքներին: Չեչենների մոտ աղջիկների նկատմամբ հատուկ վերաբերմունք գոյություն ունի, լինի դա աղջիկը, քույրը կամ պարզապես ծանոթը: Բոլոր տղամարդիկ պարտավոր են նրա հետ հարգալից լինել և հարգել նրա ընտրությունը:
3. Սահմանված օրը, որպես կանոն կեսօրին մոտ, աղջկա տուն են գալիս տղայի հարազատները, ընկերները, որոնց մեջ անպայման կա մոլլա: Նա պետք է դիմի աղջկա հորը //կամ նրա վստահված անձին//, հարցնելով նրա թույլտվությունը ամուսնության համար: Աղջկա հոր հետ զրույցից հետո, մոլլան նույն հարցն ուղղում է աղջկան: Նա պետք է աղջկա հետ խոսի կանանց ներկայությամբ, ովքեր հանդիսանում են վկաներ: Ցանկալի է, որ նրանք լինեն տարիքով և ամուսնացած: Աղջկա համաձայնությունը ստանալուց հետո, մոլլան նրան խնդրում է կրկնել Ղուրանի որոշ սուրաներ: Ավելի ուշ նա խոսում է նաև փեսայի հետ և նրա կողմից ներկայացած վկաների հետ: Հենց այսպես է կայանում ամուսնությունը:
4. Աղջկա ծնողները չեն գնում փեսայի տուն և իրենց տան միջոցառմանը մասնակցում են շատ քիչ: Աղջկա հարսանիքը բավականին տխուր իրադարձություն է:
5. Օժիտը և նվերները, որոնք պատրաստվել են աղջկա կողմից` նոր ընտանիքի համար, վերցնում են տղայի կողմից եկած հարազատները և տանում են աղջկա նոր տուն:
6. Փեսան հարսանիքի ժամանակ չի երևում: Նա նստում է հատուկ իր և իր ընկերների համար նախատեսված սենյակում և ուրախանում է այնտեղ: Ավանդույթի համաձայն նա ընդհանրապես չպետք է հանդիպի նույնիսկ իր հարզատներին, չխոսելով արդեն ծնողների մասին: Այդ պատճառով հարսնացուին դուրս է բերում փեսայի ընկերը կամ որևէ բարեկամ:
7. Սովորաբար հարսնացուի բարեկամները փակոմ են ավտոշարասյան ճանապարհը. Պետք է վճարել գումար` անցնելու համար: Հարևանների երեխաները ամեն կերպ փորձում են ստանալ իրենց բաժինը:
8. Ճանապարհին փեսայի ընկերները մեծ ներկայացումներ են կազմակերպում
9. Ժամանակակից չեչենական հարսանիքներն ավելի շատ կազմակերպվում են ռեստորաներում: Հարսանիքը շարունակվում է երեք օր և երեք գիշեր, որոնցից առաջինը ռեստորանում:
10. Միայն հարսանիքի ժամանակ է աղջիկը ծանոթանում փեսայի հարազատների հետ: Դրանից առաջ նա շփվում է միայն փեսայի քույրերի հետ:
11. Տոնի անբաժանելի մասն են կազմում կենացներն ու պարերը, որոնք շարունակվում են երեք օրերի ընթացքում:
12. Հյուրերը հարսանիքն գալիս են նվերներով, որոնք կարող են լինել ամեն տեսակի: Տղամարդիկ, որպես կանոն, նվերի փոխարեն տալիս են գումար: Սա մի ծես է, որն ըստ երևույթին երբեք չի վերանա այս երկրում:
13. Հարսանիքի ամբողջ օրը հասրը կանգնում է անկյունում, որը նախատեսված է իր համար: Այնտեղ ժամանակ առ ժամանա նրան են մոտենում նոր հարազատները: Նստել նա կարող է միայն սկեսուրի կամ տալերի թույլտվությամբ, ովքեր հենց իրենք պետք է օգնեն հարսին նստել սեղաներից հեռու գտնվող մի տեղում:

Աղբյուրը` bigpicture.ru
Comments
Post a Comment