Skip to main content

Ֆեմինիզմը հավասար իրավունքների համար պայքար չէ

Ֆեմինիզմը հավասար իրավունքների համար պայքար չէ, այլ դա կանանց պայքարն է իրենց իրավունքների համար: 

Անվտանգության, կյանքի, առողջության, սեփական մարմնի նկատմամաբ իրավունք ունենալու պայքար: 

Այդ իրավունքները եղել են և մնում են տղամարդկանց ձեռքերում և այդ իրավունքները պետք է վերադարձնել:

Վերջերս Huffington Post-ում մի հոդված տեսա  «Why feminism is not the fight for equal rights?» խորագրով: Կարդալու հատուկ բան չկար և հերթական անգամ խոսքը գնում էր ոչ բավարար տղամարդկային ֆեմինիզմի մասին: Սակայն անվանումն այնքան տեղին էր, որ այն կարելի է օգտագործել այս հոդվածում

 Ինչո՞ւ ֆեմնզմը պայքար չէ հավասար իրավունքների համար  

Առաջին հերթին առաջ է գալիս մի  հարց-  ո՞ր իրավունքները, ո՞ւմ հետ և ինչի՞ համար պետք է հավասարեցնել: 
Շատ ֆեմինիստուհիներ մանկակական ոգևորությամբ համոզում են, որ պետք է հասնել տղամարդկանց հետ հավասար իրավունքների և այդ ժամանակ ամեն ինչ հրաշալի կլինի: 

Սակայն դա ընդամենը մի ճահիճ է, որի մեջ մնացել է ֆեմինիզմը արդեն հարյուր տարի և որից չի կարողանում դուրս գալ:  

 Պատկերացրեք մի կազմակերպություն, որը ստեղծվել է մարդկանց որոշակի խմբին հարմարավետ պայմաններում ճնշելու  համար:

 Նացիստական համակենտրոնացման ճամբար` ոչ ճիշտ ազգերի համար; Կու -կլուս-կլան` նեգրերին (բառը հատուկ օգտագործված է վիրավորական լինելը ընդգծելու համար) հետապնդելու համար; մարդկանց առևտրով զբաղվող հանցագործ կազմակերպություն; կոլոնիզացիայի ենթարկված երկրի արյունը խմող մեգապոլիս; պլանտացիա, որի եկամուտը գոյանում է ստրուկների աշխատանքի արդյունքում; նավատորմ, որը լողում է թիերին գամված թիավարողների ուժերով: 

Պարզ է, թե վերոնշյալ դեպքերում ինչ իրավունքներ ունի ճնշվողը և ինչ իրավունքներ` ճնշողը:
 Նույն իրավիճակն է մեր հասարակությունների մեջ, որոնք հիմնվել են և գոյատևում են կանանց նկատմամբ բռնության հաշվին, նրանց աշխատանքի հաշվին, որն իրականացվում է միայն ու միայն իշխող խավի` տղամարդու համար: 

//Եթե սա կասկածի տեղիք է տալիս. հիշեք պատմությունը. ո՞վ /ի՞նչ սեռի// , ե՞րբ և ինչպե՞ս է կառուցել այս հասարակությունը, ո՞ւմ ձեռքում է //սեռը // հիմա կենտրոնացած համաշխարհային սեփականության 99 տոկոսը, ո՞վ //սեռը// է ընդունում օրենքները, ո՞վ է //սեռը// կառավարություններում զբաղեցնում իշխող դիրք, որոշումներ ընդունում, միջազգային կազմակերպություններում զբաղեցնում ղեկավարող պաշտոնների մեծ մասը, ովքե՞ր են ամենաաղքատներն ու ամենահարուստները //սեռերը//, ո՞վ է իրականցնում   //սեռը// սպանությունների 90 և բռնաբարությունների համարյա 100 տոկոսը:

Ուրեմն էլ ի՞նչ հավասար իրավունքների պահանջի մասին կարող է խոսք գնալ: Արդյո՞ք ճամբարներում գերիները պայքարում էին էսեսականների հետ` կտտանքների ենթարկելու հացում հավասար իրավունքներ ունենալու համար: Արդյո՞ք նեգրերը ցանկանում էին սպիտակների հետ պայքարել ստրկավաճառության կամ մտրակների հարվածներ հասցնելու գործում: Արդյո՞ք գաղութները մայրաքաղաքներից պահանջում էին մարդկանց սովամահ անելու և կոողոպտելու իրավունք ձեռք բերել: 

Ո՛չ, բոլոր  խմբերը պայքարում էին ճնշողին ու ճնշումը  չեզոքացնելու համար. ստրկատիրություն, նացիզմ, գաղութատիրություն, ռասիզմ և այլն: 
Ամեն ինչ, բացի կանանց իրավունքներից: Միայն ֆեմինիստ կանայք այնքան համեստ են, որ պահանջում են միայն հավասար իրավունքներ` իրենք իրենց ճնշելու  և ոչ թե ընդհանրապես տղամարդկանց գերակշռության համակարգը ոչնչացնելու հարցում: 

Պայքարել հավասար իրավունքների համար մի  հասարակության մեջ, որը կառուցել են տղամարդիկ, տղամարդկանց համար նշանակում է փորձել ձեռք բերել նրանց հիմնական` ճնշելու իրավունքը: 

Արդյո՞ք կանաք կարող են հաջողել այդ հարցում: Որքան էլ տարօրինակ է, բայց այո: Սակայն չնչին քանակով ու մինչ որոշակի սահմանված չափի. դրա համար գոյություն ունի վերահսկող կանանց ինստիտուտը:
Վստահելի ստրուկներին տերերը թույլատրում էին պատժել մյուս ստրուկներին: Գաղութների տեղական էլիտան  օգնում  էր թալանել տեղի բնակչությանը և թալանից ստանում էր տոկոսներ: Համակենտրոնացման ճամբարներում որոշ գերիներ ծառայում էին էսէսի պահակներին մի աման ապուրի համար:

Նման «իրավահավասարություն» մենք տեսնում ենք նաև կանանց դեպքում՝ եզակի կանանց են թույլ տալիս իրենց վրա վերցնել տղամարդկանց դոմինանտ հասարակության բոլոր կեղտոտ գործերը /Թեթչեր, Միզուլինա, Փեյլին և այլն./: 

Այո, հայրիշխանական համակագում կանայք կարող են պոկել մի փոքր իշխանություն՝ ճնշելու իշխանություն, ինչպես տղամարդիկ և տղամարդկանց համար: Սակայն նրանք երբեք չեն ստանա չճնշելու իշխանություն:

 Տղամարդկանց ձեռքում է կենտրոնացած իրավական, քաղաքական, սեքսուալ, լրատվական և մնացած իշխանությունը: 

Նրանք ունեն իրավունք.
1. Կնոջ մարմնի նկատմամբ: Տղամարդկանց ձեռքում //այդ թվում նաև հայրիշխանական հասարակության կրոնականների// է գտնվում աբորտների և հակաբեղմնավորման վերաբերյալ օրենսդրությունը: Եվ նրանք են թույլ տալիս կամ արգելում այդ միայն կանացի բնագավառում իրականցվող բոլոր գործողությունները: Աշխարհի ոչ մի երկրում կինը սեփական ցանկությամբ աբորտի իրավունք չունի: 
Իսկ դա նշանակում է, որ նա աշխարհի ոչ մի երկրում չունի իրավունք իր մարմնի նկատմամբ: Ինչ էլ որ մեզ այս մասին ասեն, աշխարհի ոչ մի վայրում ֆեմինիզմը չի հաղթել:

Ես այս հարցում տղամարդկանց հետ ոչ մի հավասար իրավունք չեմ ցանկանում: Դա նրանց ընդհանրապես չի վերաբերում: Ես ցանկանում եմ բացարձակ իրավունք իմ մարմնի ու իմ առողջության նկատմամբ:

2. Կնոջ արտաքինի նկատմամբ. Կոսմետիկ արտադրանքների մեգակորպորացիաները, դեղագործական ընկերությունները, նիհարելու ողջ ինդուստրիան կենտրոնացած է տղամարդկանց ձեռքերում: 

Եվ հենց նրանք են սահմանում գեղեցկության չափանիշները, որպեսզի մեծ եկամուտներ ստանան ոչ մեկին պետք չեկող նյութերի վաճառքից: Եվ հենց տղամարդիկ են ստանում ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական շահ` կանանց պահելով իրենց արտաքինի մասին անընդհատ մտահոգվելու վիճակում:
Ոչ, ես չեմ ցանկանում հավասար իրավունքներ գեղեցկության ստանդարտներում և մարդկանց աղբ վաճառելու բիզնեսում: Ես ցանկանում եմ ունենալ իրավունք` որոշելու, թե ինչպիսի տեսք պետք է ունենամ: 

3. Սեռական ծառայություններ ստանալու: Աբողջ աշխարհում բոլոր տղամարդիկ, շատ քիչ բացառություններով, դե ֆակտո կամ դե յուրե, ունեն իրավունք` անպատժելիորեն բռնաբարել մարմնավաճառներին, իրենց կանանց ու գրավված տարածքների կանանց (զինվորական հակամարտություններ): 
Այո, դա այդպես է: Բռնաբարությունները տարածված են, սակայն հանցագործները կամ խուսափում են պատասխանատվությունից կամ կրում են շատ չնչին պատիժ, քանի որ բռնաբարությունների և դրանցից բխող սարսափի վրա, կարծես բետոնե հիմքի, հենված են պետությունն ու կառավարությունը: 

Իսկ մոլորակի ամենահեղինակավոր ու ամենաշատ բնակեցված //տղամարդկանց// մասում մանկապղծությունը ոչ միայն չի պատժվում, այլ թույլատրված է և օրինականացված: Եվ դա ոչ միայն մանկական մարմնավաճառությունն է Ասիայում, դա նաև անչափահասների ամուսնություններն են այն երկրներոմ, ոտեղ 7-10 տարեկան աղջիկներին տանջում և բռնաբարում են իրենց չափահաս «ամուսնները», որը հիմնավորվում է մշակույթով, բարոյականությամբ և ավանդույթներով:

Ոչ ես չեմ ցանկանում հավասար իրավունքներ, որպեսզի բռնբարեմ երեխաներին ու մեծերին: Ես ցանկանում եմ ամբողջությամբ զրկել տսղամարդկանց այդ իրավունքից և ոչ թե միայն թղթի վրա: Ես ուզում եմ տղամարդիկ զզվեն և խուսափեն բռնաբարությունից ինչպես նրանց զզվում ու խուսափում են խոսել կնոջ դաշտանից: 
4. Քաղաքական իշխանության, փողի և օգտակար հանածոների արդյունահանաման իրավունք: Հենց սրանք են ղեկավարում պետությունը, կառավարում բանակը և արդյունահանոմ նավթ: Նրանք ստանում են գերշահույթ երրորդ աշխարհի // և ոչ միայն// երկրների բնակչության և հատկապես կանանց աշխատանքի  շահագործումից, ինչպես նաև բնության աղտոտումից ու դրա ոչնչացումից:

Ոչ, ես չեմ ցանկանում որպես հավասար ընդունել ղեկավարությունն այն պետությունների ու կազմակերպությունների նկատմամբ, ովքեր տանջում են չինուհիներին ընդհատակյա գործարաններոմ և պարբերաբար  իրականացնում են էկոլոգիական աղետներ:

 Ես չեմ ցանկանում հավասար իրավունք պատերազմներում, որպեսզի հավասար կերպով սպանեմ մարդկանց, և հավասար կերպով թալանեմ գրավված տարածքները:

5. Եվ  շատ այլ իրավունքներ: Իրավունք քրֆելու, վրայից վատ հոտ գալու: Իրավունք փողոցում և մետրոյում կանանց ձեռք գցել ու նրանց հետևից խոսել: Իրավունք սեփական զզվելի արարքները կրոնի տեսնակյունից արդարացնել: Իրավունք` ծեծել կանանց ու ընկերուհիներին, ովքեր որպես կանոն միշտ իրենք են մեղավոր:

 Իրավունք տանը ստանալ անվճար ծառայություններ (ճաշ, մաքրման աշխատանքներ) և երեխաների համար ունենալ անվճար դայակներ:
 Ես ստրկուհիներ չեմ ուզում, ես չեմ ուզում աղջիկներ, ում պետք է ծեծեմ, ես չեմ ուզոմ «հավասար իրավունք» վիրավորելու համար: Ես ուզում եմ, որ տղամարդիկ չունենան նման զզվելի իավունքներ:

Ինչպես տեսնում ենք, ստուգելիս, հավասար իրավունքների մասին կոչը այնքան էլ անվնաս չէ: Սակայն քանի որ տղամարդկանց իշխող աշխարհոմ կանանց հավասարությունը գործնականում ահասանելի է. թվում է անհանգստանալու կարիք  չկա: Սակայն ամեն դեպքում անհանգստանալ պետք է:

Միամիտ ֆեմինիստուհիների ցանկությունը` ունենալ հավասար իրավունքներ տղամարդկանց հետ տղամարդկային զբաղմունքների մեջ, լիովին աջակցվում է տղամարդկանց կողմից //սակայն թող կանայք ավելի շատ փորձեն ու սովորեն պարոնների մոտ// և թուլացնում է կանանց  շարժումը:

 Այստեղից  այնտեղից լսվում են  ուրախ ձայներ, որ օրինակ կանանց թույլատրել են ծառայել բանակում //որտեղ նրանց նկատմամբ բռնանալու են սպաները. Բայց կարևորը, որ դա բանակ է//, որ հերթական կաթոլիկ երկրում կնոջը ընտրել են նախագահ //եվ հիմա աբորտ անելու համար բանտ են նստեցնելո կնոջ անունից, ինչպիսի ուրախություն//, որ ուժեղ կանայք մեծ բիզնեսներ ոնեն //իսկ այդ բիզնեսների աշախատակցուհիները ապրում են աղքատության մեջ//... և այլն
Մեծարվում է ֆեմինիստական պոռնոն, գովազդվում է «նույն աշխատանքը» պոռնկության մեջ, գերշահավետ փոխնակ մայրությունը-ամեն ինչ տղամարդկանց նման, որպեսզի ասվի, որ մենք էլ նրանցից պակաս չենք և կարող ենք ուզածի պես ճնշել կանանց: 

Հավասար իրավունքների համար շատ ակտիվ պայքարող կանանց այնուամենայնիվ տրվում են որոշ փոքրիկ պարգևատրություններ: Բայց ոչ իհարկե, տղամարդկանց հաշվին: Ինչպե՞ս կարելի է: Տնային աշխատանքը հասնում է մեքսիկուհի ծառայողներին, 16-ժամյա աշխատանքը` չինուհիներին ու վիետնամուհիներին, բռնաբարությունները` արևելյան Եվրոպայի պոռնիկներին:

 Եվ եթե ազատություն ստացած կանայք բավականաչափ շնորհակալ են, նրանց տալիս են նաև պաշտոններ, ինչպես օրինակ Սարա Փեյլին, որպեսզի նրանք մինչև վերջ պաշտպանեն «ազատողներին»,  հույսով, որ որ այսուհետ կճնշվեն ուրիշ կանայք և ոչ իրենք, քանի որ «իմ տնակում իրավահավասարություն է»:

Ֆեմինիզմը պայքար չէ հավասար իրավունքների համար: Դա կանանց պայքարն է իրենց իրավունքների համար -անվտանգության իրավունքի, առողջության, սեփական մարմնի: Այս իրավունքները եղել են ու կան տղամարդկանց ձեռքերում: Սակայն դրանք պետք չէ համեստորեն կիսել նրանց հետ: Այդ իրավունքները պետք է ամբողջությամբ հետ վերադարձնել:


Հ.Գ. Չնայած իրավահավասարության միֆի ողջ հակառակ կեղտոտ կողմին, շատ  կանայք տասնյակ տարիներ շարունակում են կառչել այդ գաղափարից: Դա առաջին հերթին բխում է վախից /հանկարծ կխանգարեն ինձ և թույլ չեն տա պայքարել// և երկրորդ հերթին տղամարդկանց հավանությունը ստանալու թաքնված ցանկությունից- «ես ոչ մի կնոջ ի նկատի չունեմ, ի՞նչ եք ասում: Ես միայն պայքարում եմ հավասար իրավունքների համար»: Իհարկե, տղամարդիկ կոտրում են այդ փաստարկը, ասելով. «Իսկ ի՞նչ կասեք հավասար պարտականությունների մասին: »

Աղբյուրը՝ womenation.org

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և