Բառերն ու արտահայտությունները վիրավորելու, ինչպես նաև սփոփելու
մեծ ուժ ունեն: Լրագրողը պետք է իմանա թե, այն խմբի անդամները, ում մասին
գրում է, ինչպես են նախընտրում, որ իրենց անվանեն: Հաճախ
հաշմանդամություն ուենցող անձանց մասին գրելիս լրագրողն օգտագործում է
բժշկական բառեզրեր՝ վերցնելով դրանք մարդու հիվանդության
պատմությունից, որոնք սակայն ոչինչ չեն ասում նրա դժվարության կամ խնդրի
մասին, այլ միայն ավելորդ կարծրատիպ են ստեղծում անձի նկատմամբ`
ներկայացնելով որպես հիվանդ ու անկարող մարդու:
Նման բացասական օրինակներ են՝ անկարող, դեբիլ, ոչ նորմալ, ֆիզիկական դեֆեկտ, անվասայլակին գամված, տառապում է ցերեբրալ պարալիչից, պոլիոմիելիթի զոհ, հիվանդ, թուլամիտ երեխա և այլն։ Դրամատիկ երանգներ են ստեղծում «դառը ճակատագիր» կամ «ողբերգական պատահարի բերումով հաշմանդամ դարձած» արտահայտությունները: ԶԼՄ-ներում մեծ տարածում ունի «զոհ» բառը, որը բացի անօգնական, խեղճուկրակ, անզոր մարդու հիշեցնելուց` ստեղծում է ողբերգական պատկեր:
Սխալ տարբերակներ
Նախընտրելի տարբերակներ
Աղբյուր՝ Disability Info

- թերարժեք կամ անկարող
- սահմանափակ հնարավորություններով
- նա աուտիկ է
- դաուն է
- նա գաճաճ է
- նա գամված է սայլակին
- նա թերզարգացած է
- բնածին դեֆեկտ ունի
- նա հատուկ խնամքի կարիք ունի
- նա խուլուհամր է
- տառապում է ուղեղային կաթվածով
Նախընտրելի տարբերակներ
- Հաշմանդամություն ունեցող մարդիկ
- մտավոր խնդիր ունի
- նա աուտիզմ ունի
- Դաունի համախտանիշ ունի
- սովորելու դժվարություններ ունի
- նա սայլակ է օգտագործում
- շփվում է աչքերով սարքերի օգնությամբ և այլն ,
- նա չի լսում կամ խուլ է
- տեսության խնդիր ունի
Կարևոր է հիշել ` «հաշմանդամ» բառը չի կարելի օգտագործել որպես գոյական, բառը չի կարելի օգտագործել
բացասական
իմաստով,
«հաշմանդամություն ունեցող անձ»-ի հակառակ իմաստը «նորմալ», «առողջ» կամ «լիարժեք» բառերը չեն, այլ` ոչ հաշմանդամ կամ հաշմանդամություն չունեցող:
Comments
Post a Comment