Երբ ես այս խնդիրը քննարկում եմ այն կանանց հետ, ովքեր որդիներ ունեն, նրանք ինձ համոզում են, որ ես չպետք է անհանգստանամ. իրենք իրենց տղաներին դաստիարակելու են ուրիշ կերպ և նրանք լավ որակով օժտված տղամարդիկ են դառնալու, որի արդյունքում աշխարհը փոխվելու է:
Ես համոզված եմ, որ նրանք բացարձակ անկեղծ են և ունեն բարի մտադրություններ: Ես համոզված եմ, որ նրանք չեն պատրաստվում անարգել մեզ` կենդանի կամ արդեն մեռած կանանց, ովքեր չեն կարողացել մեծացնել և դաստիարակել տղամարդկանց նոր տեսակ՝ կանանց հարգող տեսակ:
Ես նաև համոզված եմ, որ նրանք վստահ են, որ հաջողության են հասնելու այն հարցում, որը կանանց հարյուրավոր սերունդների չի հաջողվել:
Բայց դա ամեն դեպքում ինձ անհանգստացնում է, քանի որ նրանք թեթևամտորեն մասնակցում են այն անգիտակցական մեղադրանքներին, որ ուղղվում են նախորդ մայրերին` աշխարհում իրերի վատ իրավիճակի կապակցությամբ:
Ես զարմացած եմ, որ նրանք հավատում են, թե կանայք, դաստիարակելով իրենց տղաներին որպես պրոֆեմինիստներ, կարող են փոխել տղամարդու էությունը, այսինքն այն, որ յուրաքանչյուր տղամարդ ծնվում է արդեն ունենալով մշտական և բռնության վրա հիմնված առավելություն:
Երկար մտորումներից հետո ես եկա մի եզրակացության, որ կանայք, ովքեր դեռ չեն եղել պատանի տղաների մայր, չեն հասկանում, ո'չ իրենց դերը հայրիշխանության մեջ և ո'չ էլ իրենց որդիների:
Հայրիշխանությունը մեզ ներշնչում է, որ մենք շատ կարևոր ենք ու ազդեցիկ, սակայն դրանք ընդամենը խոսքեր են: Հայրիշխանական հասարակության մեջ մայրերը գրավում են ամենաաննշան տեղը:
Չնայած այն հանագամանքին, որ ներկա դրությամբ հնարավոր չէ լինել այնպիսի տղամարդ, որին կընդունեն և' մայրերը և' հայրերը, մենք ամեն դեպքում մեր մեջ ուժ ենք գտել ընդդիմանալ այն դասերից և ազդեցություններից մի քանիսին, որոնք հայրիշխանությունը տվել է մեր որդիներին:
Այնպես որ հնարավոր է, որ մեր որդիներն ավելի գիտակից են, պակաս դաժան, ավելի պարկեշտ, քան իրենց նախորդները: //Չնայած ԶԼՄ-ներում բռնությունն ավելացել է հարյուր անգամ, հակառակվելով ֆեմինիստական ազդեցությանը. մայրական սերը պարզապես չի կարող մրցակցել դրա հետ//:
Չնայած մեր հուսահատ ջանքերին, մեր տղաները պարտավոր են լինել տղամարդ: Իսկ լինել տղամարդ հայրիշխանական համակարգում, նշանակում է մեխանիկորեն ունենալ առավելություն շրջապատի կանանց նկատմամբ: Առավելություն, որը տղամարդը ստանում է միայն կանանց նկատմամբ անվերջանալի բռնությունների արդյունքում:
Քանի դեռ սա չի դադարել իրականություն լինել, հայրիշխանությունը շարունակելու է վնասել մեր որդիների անհատականությունները, անկախ նրանից, թե ինչ ենք անում մենք: Քանի դեռ այս իրականությունն առկա է, կարևոր չէ, թե որքան ուժեղ ենք մենք փորձում սովորեցնել մեր տղաներին լինել տղամարդ այլ կերպ: Նրանք շարունակելու են մնալ ինչ որ չափով հրեշներ: Ավելի քիչ հրեշավոր քան մյուսները, բայց ամեն դեպքում հրեշներ, քանի որ հասարակությունը այնպես է կառուցված, որ կանանց և տղամարդկանց հատկացված դերերը տարբեր են, ընդ որում, տղամարդու դերը իշխում է կանանց, որը մայրերը չեն կարող փոխել:
Հենց սա է պատճառը, որ կանանց կողմից տղամարդկանց դաստիարակումը չի փոխել աշխարհը: Բայց ոչ այն պատճառով, որ կանայք չեն ցանկացել, որ իրենց որդիները լինեն պարկեշտ, սիրող և բարի ու արել են ամեն ինչ, որպեսզի դա իրականություն դառնա:
Այլ այն պատճառով, որ ուրիշների նկատմամբ առավելություն ունեցողների բնությունը նրանց թույլ չի տալիս լինել ամբողջությամբ պարկեշտ, սիրող և բարի:
Հենց սա է պատճառը, որ ֆեմինիստուհիները երբեք չեն կարողանա փոխել աշխարհը իրենց որիդների դաստիարակությամբ: Մենք պետք է մեկընդմիշտ թողնենք այն միտքը, որ կարող ենք փոխել ինչ որ բան` ինչ որ մեկի միջոցով. մեր տղաների, ցանկացած տղամարդու, կնոջ: Մենք կարող ենք փոխել միայն ինքներս մեզ:
Հեղինակ՝ Սոնյա Ջոնսոն
Աղբյուր՝ http://womenation.org/
թարգմանված է ռուսերենից
Comments
Post a Comment