Skip to main content

Ցեղասպանությունը և առևանգված հայ կանայք. Ցեղասպանության թանգարան

http://redmed.org/
Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության քաղաքականությունն սկսվել է տղամարդկանց ոչնչացմամբ, որին հաջորդել է ազգաբնակչության մնացած մասի մասսայական տեղահանությունը դեպի սիրիական անապատներ: Այս տեղահանություններն արագորեն վերափոխվեցին «մահվան երթերի»: Տեղահանվածների քարավանները հիմնականում բաղկացած էին ծեր տղամարդկանցից, կանանցից և երեխաներից: Բազմաթիվ կանայք ճանապարհին առևանգվում էին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից. մահվան էր դատապարտված նա, ով կփորձեր դիմադրել նրանց: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ մահացան անապատների ճանապարհներին, մինչդեռ ուրիշները, խուսափելու համար անարգանքից և բռնությունից, ինքնասպան եղան: 

Հայոց ցեղասպանության արդյունքում հազարավոր հայ կանայք առևանգվեցին իրենց ընտանիքներից, սովորաբար տեղահանության ընթացքում կամ գիշերակացի ժամանակ: Բնաջնջման պետական քաղաքականության առաջին փուլում հայ տղամարդկանց մասսայական սպանության կազմակերպումից հետո, օսմանյան կառավարիչներն իրագործեցին ցեղասպանության քաղաքականության հաջորդ կանխամտածված քայլը. Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության մնացած մասի տեղահանությունը, այս անգամ արդեն թիրախ դարձնելով ծերերին, կանանց և երեխաներին: 

Առևանգված և մուսուլմանական ընտանեկան կյանք ներառված որոշ կանայք ժամանակի ընթացքում մոռացել էին իրենց հայկական ինքնությունն ու մայրենի լեզվով խոսելու ունակությունը: Սիրելիների և սեփական կյանքը փրկելու համար շատ հայ կանայք իրենց կամքին հակառակ մահմեդականություն էին ընդունում: Նրանք ի վերջո օրինական ամուսնանում էին մուսուլման տղամարդկանց հետ, և համաձայն տեղի ցեղային ավանդույթների ստանում էին հատուկ դաջվածքներ: Միջին Արևելքում և իսլամական երկրներում դաջվածքները լայնորեն օգտագործվում են որպես թալիսմաններ, և այն կրողները հավատում են, որ իրենց վրա նկարված նշանները մոգական ուժ ունեն: Այս դաջվածքները հաճախ կետերի կամ փոքրիկ «x»ի տեսք ունեին և պայմանավորում են հովանավորչություն, ուժ կամ պտղաբերություն: Այս նոր նշանները ներկայացնում էին կանանց նոր պատկանելիությունը, և նշում էին նրանց կյանքում կատարված փոփոխությունը: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին կանանց և երեխաներին ազատվել իրենց գերողներից: Այս փրկարար առաքելությունները վերածվեցին մեծածավալ գործողությունների, որոնք լի էին վտանգներով: Մասնավորապես դանիացի միսիոներուհի Կ. Եփփեն, համագործակցելով արաբական աշիրաթների առաջնորդների հետ, մինչև 1928թ. մուսուլման գերողներից կարողացավ փրկել 2000 հայ կին և երեխա: Նրա օգնությամբ մի շարք վայրերում հիմնվեցին այրիանոցներ, ուր ապաստան գտան դաժան չարչարանքների զոհ դարձած բազմաթիվ հայ կանայք: 

Շատ կամավորներ իրենց կյանքով վճարեցին փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, և շատ հայ կանայք մահացան փախուստի փորձ կատարելու ընթացքում: 

Հայ կանանց և երեխաների առևանգումներն ու նրանց փրկելու հետագա ջանքերը 20րդ դարի սկզբին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կառավարության իրականացրած ցեղասպանության քաղաքականության ամենաողբերգական և դրամատիկ էջերից է: 




Դալիդա Խախամյան, Հալեպի մոտ գտնվող արաբական Ռաքքա գյուղում սպասավոր, վաղ 1920-ականներ,
Մխիթարյանների հավաքածու, Վենետիկ



Բեդվինների կողմից առևանգված հայ աղջիկ, Հուշամատյան Մեծ Եղեռնի, Բեյրութ, 1965
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, P. 156, Fig. 93



Հայուհի Վարդանյան,(ձախ կաղմում նստած), բռնի ամուսնացված բեդվինի հետ, Ա. Ս. Բարոնիգյանի լուսանկար
Lossnitzgrund/Kotzschenbroda in Sachsen: Armenisches Hilfskomitee e. V., 1928
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, P. 156, Fig. 94



Իսլամացված և դաջված հայ կին, Կարեն Եփփե ալբոմ,1920-ականներ, ՀՑԹԻ հավաքածու



Եփրատ գետի մոտ փրկված հայ կանայք, 1919, Հայոց ազգային արխիվի հավաքածու



Լ. Բիլաջյան, 17 տարեկան, Այնթափից, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Դաջված հայ կին Սիրիայում, Կարեն Եփփե ալբոմ, 1920-ականներ, ՀՑԹԻ հավաքածու



Մարայ Բիսնինյան, 20 տարեկան,Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Մելեք, 17 տարեկան, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Վիկտորիա Դելիքեշիշյան, 18 տարեկան, Քղեցի, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Գուրջի, 16 տարեկան, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Օվսաննա Հակոբյան, 20 տարեկան, տվյալներ անձնական հոդվածից, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ 



Աննիգ Բարուգյան, 19 տարեկան, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Աստղիկ, 16 տարեկան, Ուրֆայից, Նուբարյան Գրադարանի հավաքածու, Փարիզ



Խաթուն, 17 տարեկան, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Իսլամացված և դաջված հայ կին, Օրիենթ իմ Բիլդ, Պոտսդամ, 1927



Մարիամ Չափարլյան, 27 տարեկան, Մարաշից, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Վարդանուշ Խաբեթյան, 25 տարեկան, Քղեցի, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Սուլթան, 14 տարեկան, Յենի Շեհիրից, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Վիկտորիա, 19 տարեկան, Ադիյամանից, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ



Մուսուլմանական գերությունից փրկված հայ աղջիկներ: Սավանի վրա գրված է` «Մենք սուգի քույրեր ենք», Հայոց Ազգային արխիվի հավաքածու



Փրկված հայ դեռահասների հարսանիք, Դանիական “Gylling” արխիվ



Ազգերի Լիգայի հերթական յոթերորդ նստաշրջան, 1926
«Մերձավոր Արևելքում կանանց և երեխաների պահպանություն»






Լուսանկարների աղբյուներ` Նուբարյան գրադարան, Կարեն Եփփե ալբոմ, ՀՑԹԻ, Հայոց ազգային արխիվ, Օրիենթ իմ Բիլդ, Պոտսդամ, Դանիական “Gylling” արխիվ, Միսակ Քելեշյան, Ազգերի լիգա
Հոդվածի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության Թանգարան

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և