Skip to main content

Ի՞նչ անել, երբ քեզ ծաղրում են

լուսանկարը՝ paklatest.com
Առաջին կարևոր բանը միշտ էլ քո անվտանգությունն է: Ահա մի քանի ռազմավարություն, որ կարող ես հաշվի առնել.

Նրանց ասա, որ վերջ տան:
 
Հեռացիր: Նրանց թույլ մի տուր, որ քեզ ձեռք տան: Եթե հեռանում ես կամ արհամարհում նրանց, նրանք այդ աստիճան չեն բավարարվի իրենց արածով: 

Պաշտպանիր ինքդ քեզ: Երբեմն չես կարող հեռանալ: Եթե ֆիզիկապես են վնասում, ինքնապաշտպանվիր, որ կարողանաս փախնել:

Դիմիր ինչ-որ մեծահասակի, որին վստահում ես: Վստահելի ինչ-որ մեկի հետ խոսելը քեզ կարող է օգնել խնդրի համար լավ լուծում գտնելուն: Որոշ դեպքերում մեծահասակները պետք է միջամտեն, որ ծաղրանքներին վերջ դրվի:

Ապահով տարածք գտիր: Ինչ-որ տեղ գնա, որտեղ քեզ ապահով ես զգում, օրինակ` գրադարան, կամ սիրելի ուսուցչի դասարան, կամ ուսուցչարան:

Ուրիշների հետ եղիր: Անհատների մի խմբի հետ եղիր, որոնց որ վստահում ես:
Նոր ընկերներ գտնելու հնարավորություններ փնտրիր: Քո հետաքրքրությունները հաշվի առ, միացիր դպրոցի կամ այլ տեղերի խմբակների, օրինակ` սպորտ, թատերախաղ կամ արվեստ: Կամավորություն արա:

 Հեշտ չէ, երբ ծաղրողի զոհն ես: Զոհերի համար տարբեր ռազմավարություններ կան, որոնք կարող են օգնել կասեցնել ծաղրը: Այս ռազմավարությունների մեծ մասը խորհուրդ է տալիս լինել համոզիչ, երբ դիմադրում ես ճնշողին:

  • Համոզիչ լինելու համար կա վեցը բաղկացուցիչ: Ահա դրանք ըստ հերթականության.
  • Համոզված և վստահ խոսիր (ձայնի տոնայնություն),
  • Ծաղրողին կանգնիր դեմ առ դեմ (մարմնի լեզու),
  • Նայիր ծաղրողի ուղիղ աչքերի մեջ (կապ աչքերի միջոցով կամ eye contact),
  • Համապատասխան բառեր օգտագործիր (ճիշտ բառերի ընտրություն),
  • Ծաղրողին շատ մոտ կամ նրանից շատ հեռու մի կանգնիր (մոտավորություն),
  • Դեմքիդ հանգիստ արտահայտությունը պահպանիր (դիմային արտահայտություններ):
Աղբյուրը՝ ourmine

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և