Վերջապես ես ինչ որ
բան հասկացա. մենք չպետք է զայրանանք հենց
կանանց վրա- կանանց նկատմամբ ուղղված մեր զայրույթն ամբողջությամբ ստեղծվում է
տղամարդկանց կողմից: Եվ երբ մենք զայրանոմ ենք կանանց վրա, մենք զայրանում ենք
նրանցում առկա տղամարդու գաղութատիրության դեմ և ոչ թե հենց նրանց: Սակայն
ստացվում է այնպես, որ մենք այդ գաղութատիրությունը շփոթում ենք հենց կնոջ հետ ու
հարձակվում նրա վրա:
Այդ "ներդրված տղամարդկայինը", կամ
"տղամարդու առկայության մարմնավորումը", ինչպես այն անվանում է Մերի
Դեյլին, տղամարդկանց նենգ գաղափարախոսությունն է, որ ներդրվել է մեր հոգեբանության
մեջ: Այն կարծես մեր մեջ գործող հակահետևակային ռումբի նման պայթում է այլ կանանց
հետ կապի ժամանակ: Այդ իսկ պատճառով կանայք մեջքով են շրջվում մեզ, փոխարեն
տղամարդկանց դեմ կանգնելու և ափսոսանք հայտնելու այն վիճակի համար, որի մեջ մեզ գցել են տղամարդիկ: Տղամարդու մտածելակերպով գաղութացված կինը կարող է անել
անտանելի բաներ և նույնիսկ կիրառել բռնություն, քանի որ ներդրված տղամարդկայինը
պիտի դուրս գա և ուղղվի կանանց դեմ, այդ թվում նաև հենց նույն կնոջ վրա, քանի որ
նա այն իր մեջ կրում է այնքան, որքան շրջապատի
կանայք: Այլ կերպ ասած, ռումբը չի կարող պայթեցնել քո ուղեղը, եթե նախապես չի
պայթեցրել մեկ այլ կնոջ ուղեղ:
Ես դա հասկանում էի,
սակայն ոչ միշտ էի օգտվում այդ մտքից: Ես կարող էի հիասթափվել որևէ կնոջից կամ
զայրանալ նրա վրա, ով իմ կարծիքով օտար էր կամ գրում էր այնպիսի ոճով, որն ինձ
հունից հանում էր: Բայց փոխարեն ես զայրանայի նրա մեջ առկա տղամարդկայինի դեմ, ես
զայրանում էի հենց նրա վրա:
Միջանձնային հարաբերություններում դա նշանակում է, որ
ես անսահման զայրացած եմ այդ կնոջ վրա, և այդ զայրույթը չունի սահման ու խորություն: Դա տեղի է ունենում այն պատճառով,
որ կանանց նկատմամամբ ատելությունը չունի հատակ: Այդ զայրույթը կարելի է զգալ
անսահման երկար, քանի որ կնոջ նկատմամբ զայրույթը իրավիճակը չի փոխում, չի բացում
կողպեքը և չի վերացնում լարվածությունը:
Այն ընթանում է առանց ավարտի, ինչպես գերմանամուկն է պտտվում
անիվի մեջ: Այդ զայրույթը քայքայում է քեզ: Սա սկզբունքային պահ է, քանի որ այդ
զայրույթն ուղղված չէ ճիշտ հասցեով: Նպատակն ընտրված է սխալ: Դու զայրույթն ուղղում
ես զոհի վրա, սակայն նա այդ զայրույթի դեմ
ոչինչ չի կարող անել: Կինը մեղավոր
չէ, որ իրեն այդ կերպ է պահում: Մեղավոր են տղամարդիկ, ու նրանց ֆալոկրատիկ
ներկայությունը կանանց գլխում: Նա իրեն պահում է որպես տղամարդկանց համար ծառայող հրացան, որպես
ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ բռնության զենք: Դա նրան չի պատկանում : Դա տղամարդկային բնույթ
ունի:
Կնոջ դեմ ուղղված զայրույթը, նրա տղամարդկային պահվածքի համար, քայքայիչ է, քանի որ հիմնված է կնատյացության և պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա գցելու վրա: Դա կանանց ցեղասպանությոն է և նեկրոֆիլիա:Ես այդպես ասում եմ, քանի որ իսկապես կնոջ զայրույթի մեջ մահ եմ տեսնում:
Կարևոր էր գիտակցել,
որ դա կնոջից չի բխում: Ես հանկարծ տեսա իմ
ընկերոհու մարմինը, որը փաթաթված ու խեղդված է փշալարով, որի փշերը մտել են նրա
մարմնի մեջ: Միակ ճանապարհը, որպեսզի նա դադարի վնաս պատճառել այն է, որ գիտակցի,
թե ինչ վնաս է հասցվել հենց իրեն: Միայն այդ ժամանակ նա կհասկանա, թե ինչու է
վնասում ուրիշ կանանց:
Այսպիսով, նրա միջից պրովոկացիայի
ենթարկող գործոնը դուրս քշելը բխում է մեր
շահերից: Եվ դա իսկապես հանդիսանում է
կանանց ընդհանուր շահը: Քանի որ ազատագրումն անհնար է, եթե նա չազատվի իր մեջ եղած
սև գոյացությունից և փշալարից: Նա կշարունակի վնասել և' իրեն և' ուրիշ կանանց:
Նրա
համար ավելի լավ կլիներ հասկանալ, թե ինչպես ազատվի այդ կախարդանքից, օրինակ, նման գործուղությունները, դրանց հետևանքներն ու
աղբյուրները կոչելով իրենց անումններով: Հասկանալ, որ նման գործողությոններն իր
կամքով չեն իրականացվում, այլ տղամարդկանց անունից: Փորձել ազատվել դրանից, քանդել
մեխանիզմը և դուրս գալ դրա միջից, կամ ինչպես ասում է Մերի Դեյլին,
"քշել" այն:
Հիմա դուք կասեք, որ ես կոչ եմ անում
"գրկել" նման կանանց։ Ես պարզապես
առաջարկում եմ հասականլ կանանց նկատմամբ մեր զայրույթի անձնական պատճառները և
արձագանքել նրանց մեջ ներդված տղամարդկայինին //իր ցանկացած դրսևորմամբ// և մեր
վերաբերմունքն այնպես արտահայտել, որպեսզի
սև գոյացությունը չիրականացնի իր առաքելությունը:
Իսկ նրա առաքելությունն է
քայքայել մեզ և կանանց միջև քաոս
առաջացնել, քաոս` իմ ու նրա միջև: Այս միջոցը կօգնի վերացնել գոհին քայքայող
ռումբի բեկորները և չեզոքացնել դրա մահաբերությունը: Դա կարող է վերաբերվել նաև
մեզ անծանոթ կանանց, որոնց մենք երբեք չենք ճանաչի: Կամ մեր մտերիմ կանանց: Երկու
դեպքում էլ գործում է նույն սկզբունքը: Այն
չի ենթադրոմ անպայման համագործակցություն դրա հետ, եթե դու դա չես ուզում կամ
կարծում ես որ անվտանգ չէ: Այդ դեպքում ավելի լավ է փախնել որքան հնարավոր է արագ:
Սակայն հենց միայն մեխանիզմը ճանաչելն էլ կարող է օգնել պաշտպանվել
ինքնաքայքայումից և դրա նկատմամաբ անիմաստ զայրույթից:
Դա նաև նշանակում է, որ էթիկայի
տեսանկյունից կնոջը կարելի է պատասխանատու համարել այդ գործղությունների համար այն
իմաստով, որ որ հենց նա է դրանք կատարում, կրում է դրանց պատասխանատվությունը և
դրանց վերջ տալու պարտականությունը: Սակայն պետք է իմանալ նաև, որ նա գործում է ոչ
ամբողջապես իր կամքով, բայց որ նրա ներսում գործում է ինքնաքայքայման ուժեղ զենք, որը նրա մեջ
ներդրել են տղամարդիկ: Իսկ այն կնոջը ստիպում է գնալ իր շահերի դեմ, իր
բարեկացության և մյուս կանանց բարեկեցության դեմ:
Այս սկզբունքն աշխատում է միայն կանանց
հետ, քանի որ նրանք օժտված են տղամարդկանց
կեղտի տակից երևացող մարդկային էությամբ և միայն նրանք կարող են գաղութացվել
տղամարդկային մտածելակերպի կամ բռնության միջոցով: Կանայք իրենք չեն ճնշում իրենց
ուղեղը: Մենք ծնվում ենք ամբողջական և առողջ, կամ այնպիսին, ինչպիսին պիտի լինենք:
Մենք նմանվում ենք տղամարդկանց, քանի որ մեզ ստիպում են նույնացվել նրանց հետ`
բռնության ու տրավմաների միջոցով: Արդյունքում մենք դառնում ենք նրանց
արտացոլանքը` զոհի տեսքով:
Բայց դա այն չէ, ինչ իրականում մենք կանք: Տղամարդիկ
չեն կարող գաղութացվել մտածելակերպով, քանի որ նրանք "արդեն" տղամարդ
են, նրանք հենց գաղութատերերն են:
Պրոեկտելվ մեր կյանքն ու
ճնշելու մեր փորձը ճնշողների վրա, տղամարդկանց նկատմամբ նույն չափանիշները
կիրառելը ոչ միայն սխալ է, այլ նաև վտանգավոր: Դա մեզ տանում է դեպի բռնություն,
այն դեպքում, երբ տղամարդիկ դրանից ավելի լավը չեն դառնում:
Հակառակը` դա նրանց
ավելի վատն է դարձնում, քանի որ տղամարդիկ, կոնկրետ իմնալով, թե դու իրենց մասին
ինչ ես մտածում և ինչ ես պատրաստվում անել, ավելի են ուժեղացնելու իրենց կործանիչ
ազդեցությունը:
Աղբյուրը՝ womenation.org
Comments
Post a Comment