Skip to main content

Թշնամու հետ` անկողնում. Երկրորդ Համաշխարհայինում այս կատարվածի մասին ոչ ոք չի խոսում

Ֆրանսիայի և Նորվեգիայի"Կոլաբորացիոնիստուհիների" ճակատագիրը

Հաճախ չի խոսվում այն մասին, որ Երկրորդ Համաշխարհայինում՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմի ժամանակ ֆրանսիական ճակատում կռվում էին 25 հազար ֆրանսիացիներ, մինչդեռ Վերմախտի շարքերում ընդդեմ Սովետական Միության կռվում էին ավելի քան 100 հազար ֆրանսիացիներ: Չնայած այդ հանգամանքին, Ֆրանսիայի ամենասարսափելի թշնամիները եղան ֆրանսուհիները, ովքեր քնում էին գերմանացիների հետ: Երբ գերմանացիները նահանջում էին, ֆրանսիացի տղամարդիկ ու երիտասարդ տղաները սկսում էին ցուցադրել իրենց թվացյալ հայրենասիրությունը`ճնշելով դավաճան կանանց: Այդ ֆրանսուհիներին սափրում էին, մերկ անցկացնում փողոցներով, որպեսզի մարդիկ զվարճանային։ Նրանց վրա ցեխ էին լցնում, իսկ գերմանացիներից ծնված նրանց երեխաների վրա ողջ կյանում մնում էր այդ խարանը:

Ներկա դրությամբ, հարցումների համաձայն, ֆրանսիացիների մեծ մասը համոզված է, որ իրենց երկիրը ավելի մեծ պայքար է տարել ֆաշիզմի դեմ, քան Ռուսաստանը, որը "հայտնի չէ, թե ում կողմից էր պատերազմում": Նման պատմական կոպիտ շեղման հիմքում ընկած էր այսպես կոչված "կախարդների որսը", որը տեղի էր ունենում հետպատերազմյան վերջին ամիսներին: Դա հաղթանակ տոնելու ժամանակ էր, ինչպես նաև ամենաթույլերի հետ հաշիվներ մաքրելու ժամանակ: Կանանց գլխի վրա նախապես պատրաստված տեղերում մազերը սափրում էին և նկարում ֆաշիստական սվաստիկան: Մերկ կամ կիսամերկ, այդ կանանց կանգնեցնում էին ժողովրդի առաջ, որպեսզի նրանց վրա թքեին, անիծեին ու կեղտոտ կատակներ անեին նրանց հասցեին: Այդ վիճակում շատերը չէին դիմանում նվաստացմանը և ինքնասպան էին լինում ու...բազմության ծափողջույնների և աղմուկի ներքո:


Շատ ֆրանսիացիներ թեթև շունչ էին քաշում, երբ քաղաքների և գյուղերի փողոցներով տանում էին մերկ ու սափրված կանանց, ում ուղեկցում էին կամավորները, որոնց շարքերում շատ էին այն մարդիկ, ովքեր ծառայել էին Պետենի մոտ: Եթե տղամարդիկ չեն կարողանում պաշտպանել իրենց կանանց, ամենաքիչը, որ կարող են նրանք անել` կշտամբանքներով այդ կանանց չոչնչացնելն է:

Ֆրանսիացիներն իրենց ազգային խայտառակությունը սկսեցին մաքրել այնպիսի մեթոդներով, որոնք հիշեցնում էին բանակի "դեդովշչինան": Քեզ ստորացրել են՝ դու ընտրում ես ավելի թույլին և ստորացնում ես նրան ու ավելի դաժան: Այդ դեպքում, դու կթեթևանաս:

Պատերազմից հետո շատ պրեֆեկտների պատժեցին չափից դուրս մեծ " մղման " համար: Բայց ոչ բոլորին: Բորդոյի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղար Մորիս Պապոնը, ով հրեաներին էշելոններով ուղարկում էր գերմանական համակենտրոնացման ճամբարներ, պատերազմից հետո շարունակում էր մեծ հաղոջությամբ բարձրանալ բյուրոկրատական աստիճանով և հասավ մինչև Փարիզի պրեֆեկտուրա: /Նա հայրենասիրական մղումներից ելնելով, բառի բուն իմաստով խեղդում էր ալժիրցիներին Սենա գետում/:Ավելի ուշ` Վալերի ժիսկար դ'Էստենեի օրոք, նա զբաղեցրեց ֆինանսների նախարարի պաշտոնը: Միայն մի քանի տարի առաջ արդարադատությունը հասավ Պապոնին և այն էլ ոչ այնքան ուժեղ: Պատերազմից հետո, Պապոնի նմաններին հաշվառում էին հայրենական պաշտոնյաների "ոսկե ցուցակում", այն անձնաց թվում, ովքեր ի վիճակի էին հստակ կերպով իրականացնել իենց խնդիրը: Գնացքների հետ կապված խնդիրներ կա՞ն: Ոչ: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Պապոնները հիանալի կազմակերպիչներ են: Նրանցով պետք է հպարտանալ: Եվ Պապոնը հպարտությամբ կրում էր Պատվո Լեգեոնի և մի շարք այլ շքանշաններ:


Իսկապես, ի՞նչ կարիք կա գործ ունենալ պրեֆեկտների հետ: Առավել ևս, որ հետո յուրաքանչյուրին կարող են հարցնել. «Իսկ ինքդ ինչո՞ւ էիր այդպես մղումով իրականցնում պրեֆեկտուրայի հրահանգները»:

Իսկ ինչպե՞ս վերաբերվել այն փաստին, որ կեսդարյա ստաժով Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության անդամը և Բեզանսոնի պարտիզանական խմբի նախկին ղեկավարը, հետագայում արդեն ինչ որ գյուղի անփոխարինելի ղեկավարը նշում էր այն մեղադրանքը, որի համաձայն, ինքը 1944 թվականին ձերբակալել, բռնաբարել ու տանջել էր երեք աղջիկների "ֆաշիստների հետ կապ ունենալու համար", պարզապես զրպարտանք է: Ինչպե՞ս վերաբերվեն ֆրանսիացիներն այն հանգամանքին, որ հայտնի հաղորդմանը մասնակցում է գրող Գաբրիելա Վիտկոպը, ով "անցյալ կյանքում" եղել է Գաբրիել Մենարդո, ում սափրել են ու սուտ մեղադրանք առաջադրել, իբր քնել է գերմանացի զինվորի հետ: Հետագայում պարզվել էր, որ զինվորը դասալիք էր, հակաֆաշիստ և համասեռական, ինչպես և հենց ինքը Գաբրիելան: 


Կամ Էմիլ Լուին՝ հենց նա, ով մասնակցել էր հոգեբուժական հիվանդանոցում անօգնական կանանց սպանություններին: Հարցաքննություններից մեկի ժամանակ նա պատմել է, թե ինչպես են պարտիզանները բռնել իր երեք քույրերին, սափրել և մերկ անցկացրել քաղաքի պողոտաներով: Բայց ո՞վ ուշադրություն դարձրեց նրա մանկական հիշողության վրա:Այն ժամանակ նա երդվել էր վրեժ լուծել: Եվ լուծեց: Ոչ միայն պարտիզաններից՝ ողջ հասարակությունից:

Ֆրանսիայի խիղճը նախկինի նման վիրավոր է: Ժամանակը չի բուժել այդ վերքը: Գուցե ոչ բոլոր ֆրանսիացիները գիտեն այդ մասին, և ոչ բոլորն են իրենց հաշիվ տալիս: 
Տրավմատիկ և ամոթալի աուրան մնում է: Միայն ֆրանսիացիները, կարծես չգիտեն ինչ անել դրա հետ: Չգիտեն օրինակ, որ չի կարելի անտեսել այնպիսի կնոջ ճակատագիր, որ բազմության առաջ պատժվելուց հետո, մոտ քառասուն տարի ապրել է Սեն Ֆլուրեյում, ընտանիքի հսկողության տակ, միայնության ու լռության մեջ: Նա կարծես ջնջված լիներ կենդանի մարդկանց ցուցակից:
Վիժիլին իր գրքում գշում է, որ նման "ազգի դավաճանները" եղել են 20 հազար հոգի: Ընդհանուր հոսքի մեջ են մտել նաև տեղեկություններ փոխանցող կանայք, պոռնիկներ, բոհեմական կանաք, սիրահարված կանայք և պարզապես խանդի ու զրպարտանքի զոհեր: Իրականում , ինչպես նշում է գրքի հեղինակը, նրանց թիվը եղել է ավելի շատ: Պարզապես "սափրվածների" մեծ մասը լռել են այդ մասին, չհիշելով իրենց կյանքի սև շրջանի մասին: Եվ բացի այդ, այն ժամանակվա էնտուզիաստ "վարսավիրները" նույնպես չեն ցանկացել բարձրաձայնել իրենց "սխրանքների" մասին, հավանաբար դժվար թե իրենց դա պատիվ բերեր:

Ֆաբրիս Վիրժիլիի "Սափրված կանայք Ազատագրումից հետո" գիրքը չդարձավ բեսթելլեր՝արագ սպառվող: Այն անցավ ռաֆինացված քննադատության և հասարակության կողքով: Հասարակություն, որը ցանկանում է մոռանալ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո Ֆրանսիայում տիրող կարճատև միջնադարի մասին: Երբ դուրս գալով ֆաշիստական շրջափակումից և համընդհանուր կոլաբորացիոնիզմից, երկիրը սկսեց փնտրել իր խայտառակության "մեղավորներին" ։

Նման դեպքեր տեղի են ունեցել նաև Նորվեգիայում

Պատերազմի ժամանակ, ֆաշիստական բանակը իրականացնում էր մի ծրագիր` գերմանական ազգի գենոֆոնդը լավացնելու համար: Այն կոչվում էր "կյանքի աղբյուրներ": Հղի կամ արդեն ծննդաբերած նորվեգացի կանայք, ովքեր սիրային կապեր ունեին գերմանացի զինվորների հետ, կարող էին երեխա ունենալ կլինիկաներում, որտեղ ծննդաբերում էին գերմանացի սպաների կանայք և ապրել հարազատների կշտամբանքներից հեռու: Նախապես կանայք և երեխաներն անցնում էին բժշկական քննություն, որից հետո վերցվում էին նրանց անտրոմետրիկ ցուցանիշներչը, ինչի հիման վրա որոշվում էր, արդյո՞ք նրանք համապատասխանում են իրականցվող ծրագրին, թե` ոչ:



Պատերազմի ավարտից հետո նրանց համար կյանքը շատ դժվարացավ: Որոշ մայերի զրկեցին մայրական իրավունքից, որոշ երեխաների անհիմն կերպով համարեցին մտավոր հետամնաց: Ավելի ուշ, նրանք, ովքեր անցել էին այդ սարսափի միջով, դատական հայց էին ներկայացրել Նրովեգիայի կառավարության դեմ, սակայն պարտվել էին: Եվ այս ամենը տեղի էր ունենում Նոբելյան մրցանակի երկրում...
Աղբյուրը` cripo.com.ua

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և