Skip to main content

ՄԱԿ-ը բոլոր աղջիկներին կոչ է արել ավելի ակտիվ յուրացնել տեղեկատվական տեխնոլոգիաները

ՄԱԿ-ը կոչ է արել օգնել աղջիկների և երիտասարդ կանանց նոր սենդին ավելի ակտիվ ներգրավվել ճշգրիտ գիտությունների, տեխնիկայի,  մաթեմատիկայի ինչպես նաև ժամանակաից հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների //այսուհետ` ՀՏՏ// բնագավառներում:

 Ամեն տարի, ապրիլ ամսվա չորրորդ հինգշաբթի օրը Էլեկտրոնային  կապի միջազգային միությունը և համաշխարհային հասարակությունը նշում են «Աղջիկները ՀՏՏ-ում»  միջազգային օրը: Դրա նպատակն է`  մեծացնել կանանց դերը բիզնեսի ժամանակակից ոլորտներոմ:

Ներկա դրությամբ, ուսումնական հասատատություններ ավարտած աղջիկների երեք տոկոսը մասնագիտանում են ՀՏՏ բնագավառում: Տղամարդկանց դեպքում այդ թիվը կազմում է 10 տոկոս:

Եվրոպայում համակարգչային ծրագրեր մշակողների թիվը կազմում է 9 տոկոս, իսկ ՀՏՏ բնագավառի ղեկավարների թվում` 19 տոկոս: Այլ բնագավառներում կին ղեկավարների թիվը կազմում  է 45 տոկոս:

Վերջին հինգ տարիների ընթացքում, տեխնոլոգիական սեկտորի և ազգային կառավարությունների աջակցությամբ, ամբողջ աշխարհում իրականացվել է մոտ 3500 միջոցառում, որոնք ուղղված են ՀՏՏ բնագառավում աղջիկների դերի բարձրացմանը:

Այս տարի «Աղջիկները ՀՏՏ-ում» միջազգային օրվա կապակցությամբ, Էլեկտրոնային  կապի միջազգային միության գրասենյակ   հրավիրվեցին 115 աղջիկներ Ժնևից: 

Նրանց որպես պատվավոր հյուրեր միացել են աշակերտուհիներ Չիլիից, Մյանմաից, Պապուա-Նոր Գվինեայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Նրանք մասնակցեցին բարձր մակարդակի քննարկումների: 

Ելույթ ունեցողների թվում էին Մարիա Կլեյվը`ԱՄՆ-ի Հարվի Մադդ քոլեջից, ում հաջողվել է հասնել տեխնիկական մասնագիտություն ստացող  աղջիկների թվի ավելացմանը, Անիտա Բորդի անվան ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն` Թելլե Ուիթնին, և Քենիայի AkiraChix ոչ կոմերցիան ընկերության նախագահ և համահիմնադիր` Ջուդիթ Օվիգարը:


Էլեկտրոնային կապի միջազգային միության մասնաճյուղերն ամբողջ աշխարհում իրականացրել են մի շարք ծրագրեր` հօգուտ ՀՏՏ-ում աղջիկների ներգրավվածության: 

Սույն թվականի ապրիլի 23-ին Միլանում համաշխարհային «Էքսպո» ցուցահանդեսի շրջանակներում  տեղի ունեցավ «Վարդագույն ամպ` ՀՏՏ-ում ներգրավված աղջիկների համար» միջոցառումը:

Էլեկտրոնային կապի միջազգային միության փորձագետները ազգային կառավարություններին առաջարկել են քննարկել ծրագրավորման  հիմնական դրույթների ներառումը կրթական բնագավառում, այնպիսի հիմնական գիտելիքների հետ, ինչպես կարդալը, գրելը և հաշվելը: 

Նրանք համոզված են, որ ծրագրավորումը և համակարգչային գիտությունները  յուրացնող աղջիկները կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը:


Աղբյուր՝ UN.org
Թարգմանված է ռուսերենից
Նարինե Գրիգորյան

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...