Skip to main content

«Ինչպես ես համոզեցի երեխաներին ընդունել նույնասեռական ամուսնությունները»․Լեսբուհի ուսուցչուհի

 Օնտարիո քաղաքի տարրական դասարանների ուսուցչուհին նույնասեռականների համար կազմակերպված կոնֆերանսի շրջանակներում պատմեց, թե ինչպես է սովորեցնում իր դասարանի 4 տարեկան երեխաներին ընդունել նույնասեռական հարաբերությունները։


«Ես սկսել եմ մանկապարտեզներից, հոյակապ տեղ է սկսելու համար», - կոնֆերանսի ժամանակ պատմել է Փեմ Սթրոնգը։


Կոնֆերանսը կազմակերպել էր նույնասեռական ակտիվիստների կազմակերպությունը, որը կոչվում է Canadian Centre for Gender and Sexual Diversity։ Հիմնական թեման Օրինագիծ 13-ի իրագործումն էր։ Դա մի օրինագիծ է, որն ընդունվելէ  2012-ին և ըստ որի ուսանողները հնարավորություն ունեն նույնասեռական խմբակներ բացել իրենց դպրոցներում, անգամ կաթոլիկ դպրոցներում։ Խմբակները կոչվում են Gay-Straight Alliance (GSA)։


Սթրոնգը, ով բաց հարաբերությունների մեջ է մեկ այլ կնոջ հետ, պատմեց մի մեթոդի մասին, որ կոչել է «խոսակցության ուժը»։ Նա ուսուցիչ է արդեն 5 տարի և զբաղվում է ԼԳԲՏԻՔ (Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ,տրանսգենդեր, ինտերսեքս, քուիր) անձանց խնդիրների բարձրաձայնմամբ տարրական դպրոցներում։ Սթրոնգը պատմեց, որ մի անգամ լսել է, թե ինչպես է աշակերտներից մեկը մյուսին «գեյ» անվանում վիրավորելու համար։


«Դպրոցի տնօրինությամբ որոշեցինք, որ ես դասարանից դասարան կգնամ՝ պատմելով երեխաներին, թե ինչ է նշանակում լինել գեյ, լինել ԼԳԲՏԻՔ, լինել «ես»»։


Սթրոնգը հասկացել է, որ ամենաազդեցիկ խոսակցություններն ամենաբարդ խոսակցություններն են։


«Բայց դժվար խոսակցություններն այն է, ինչով մենք՝ ուսուցիչներս զբաղվում ենք։ Եվ երբ այդ խոսակցություններին աջակցում են դասատուները նրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում աշակերտների համար հասկանալու և վերանայելու իրենց կանխակալ պատկերացումները գենդերի, սեռականության, սիրո և այլ բաների մասին»։


Սթրոնգը պատմեց, որ մի անգամ, երբ նա իր երեխաների համար կարդում էր «Թագավոր և Թագավոր» գիրքը, այն պահին, երբ նա կարդաց «և արքայազներն ամուսնացան», տղաներից մեկը բացականչեց․ «բայց նրանք չեն կարող ամուսնանալ։ Նրանք երկու տղաներ են»։


«Օ ոչ, իհարկե նրանք կարող են ամուսնանալ։ Ահա, դրա մասին խոսվում է 1֊րդ էջի վրա», ֊ երեխային պատասխանեց Սթրոնգը։


«Գիտեմ, միս Սթրոնգ, բայց դա հեքիաթ է, իրական կյանք հո չէ»։


«Դա կարող է լինել նաև իրական կյանքում։ Օրինակ ես, ես ամուսնացած եմ կնոջ հետ, ես գեյ եմ և ես սիրում եմ իմ կնոջը»։


Երեխաները բոլորը լռեցին, ապա Սթրոնգը հարցրեց, թե նրանցից քանիսն է լսել նման բանի մասին։


Սթրոնգի պատմելով, ոչ մեկ ձեռք չբարձրացրեց։


Այնուհետև նա պատմեց երեխաներին, թե ինչ են իրենք անում ընտանիքով։


«Մենք զվարճանում ենք, միասին գնումներ ենք անում, մեր երեխաներին տանում ենք այգի, ճոճարաններին ենք նստացնում, խաղում ենք նրանց հետ։ Ես խուտուտ եմ տալիս նրանց, այնքան շատ մինչև սկսեն լաց լինել ծիծաղից, և երբ երեխաներս սկսում են լացել, ես ամուր գրկում եմ նրանց», ֊ Սթրոնգը պարզապես ցույց էր տալիս երեխաներին, որ իր ընտանիքը չի տարբերվում մնացած ընտանիքներից։


Իր դասարանում գեյ լինելը ՛նորմալ է՛։ Նման պատմություններով, Սթրոնգը դասարանից դասարան է գնում, և դա շատ ազդեցիկ է։


Սթրոնգը մի միջադեպի մասին պատմեց, որ անցյալ աշնանն էր տեղի ունեցել, երբ նոր տղա էր եկել իր 5֊րդ դասարան։ Նոր տղան բնականաբար ոչինչ չգիտեր Սթրոնգի սեռական կողմնորոշման մասին։


«Իմ ամբողջ դասարանն արդեն սովոր է իմ՝ այսպիսին լինելուն։ Ընտանիքիս նկարն էլ դրված է աշխատասեղանիս վրա»։


Մի օր, երբ դասատուն խոսակցություն սկսեց երեխաների հետ, որի ընթացքում նշվեց իր՝ լեսբուհի լինելու մասին, նորեկ տղան ձեռքերով փակեց բերանն ու ասաց․


«Վայ, ես էսա հետ կտամ»։


«Ես վիրավորվեցի, իբրև անձ, իբրև անհատականություն, և տեսա, թե ինչպես են իմ աշակերտները նայում ինձ մտահոգությամբ։ Դիմացս կանգնած աղջիկը չէր կարողանում զսպել արցունքները։ Բոլորը շատ տխրեցին այդ տղայի ասածից», ֊ հիշումէ  Սթրոնգը։


«Տղային պարզպաես ասացի, որ երևի նա տեղյակ չէ, բայց ես գեյ եմ, ես ամուսնացած եմ մի կնոջ հետ, մենք երեխաներ ունենք, և նրանք ունեն երկու մամա։ Ապա ես հարցի իմ երեխաներին, արդյո՞ք ես պիտի նեղանամ այս տղայից։ Եվ մի փոքր աղջիկ, ով մինչ այդ այդքան էլ ակտիվ չէր մեր խոսակցությունների ժամանակ, ասա «Ոչ, միս Սթրոնգ, պետք չէ նեղանալ այդ տղայից, քանի որ նա չի ունեցել մեր խոսակցություններից»»։


«Ապա մենք սկսեցինք նմանատիպ մի խոսակցություն նորեկ երեխայի հետ»։


Իր աշակերտների համար Սթրոնգը հատուկ պատրաստում է բառարան, որում ավելի հեշտ ձևով խոսվում է կարծրատիպերի, դիսկրիմինացիայի, նախապաշարմունքի մասին։


Գեյեր ընտանիքների մասին գովազդներ, տեսահոլովակներ են դիտում դասարանում։
«Տեսահոլովակներից մեկը երկու տղամարդ ամուսինների և իրենց երեխաների մասին էր։ Նրանք սովորական ընտանեկան գործեր էին կատարում, ժամանակ անցկացնում միմյան հետ։ Այնուհետև ես խնդրեցի երեխաներին, որ մի ցուցակ կազմեն՝ գրելով, թե ինչ տարբերություններ և նմանություններ կան իրենց տեսածի ու իրենց սեփական ընտանիքների միջև»։


Երեխաները հիմնականում նշեցին նմանություններ, միակ տարբերությունն այն էր, որ գովազդում ներկայացված ընտանիքն ուներ երկու հայրիկ։


«Վերջում էլ բան չէր մնում երեխաներին սովորեցնելու։ Այդ հոլովակը շատ մեծ ազդեցություն ունեցավ»։

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և