Չնայած դու կարող ես ուղղակի ձևով ներքաշված չլինել բուլիինգի մեջ, կարող ես այլոց տեսնել, որ ճնշումների են ենթարկվում, կամ այլ խոսքով՝ բուլինգի են ենթարկվում:
Բուլինգը, ճնշումները, ծաղրը կամ ահաբեկչությունը, որևէ անձի կողմից ֆիզիկական ուժի, կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։
Ու չնայած ավելի հեշտ կարող է լինել ուղղակի մի կողմ քաշվել ու կողքից նայել կամ արհամարհել ծաղր ու ծանակը, հիշիր, որ բոլորիս էլ ժամանակ առ ժամանակ օգնություն է պետք լինում: Մտածիր, թե ինչպես քեզ կզգայիր, եթե դա քեզ հետ կատարվեր: Ահա, թե ինչպես կարող ես ինչ-որ բան անել.
Երբ օգնում ես ինչ-որ մեկին, որ ծաղր ու ծանակի էր ենթարկվում, դու ոչ միայն ինչ-որ մեկին ես օգնում, այլ նաև` ինքդ քեզ: Կարևոր է պաշտպանել քո հավատացած արժեքները և մյուսներին օգնել, երբ որ կարողանում ես:
Աղբյուրը` girlshealth.gov

- Զոհի կողքին կանգնիր: Մեծ քաջություն է պետք, բայց փորձիր պաշտպանել բուլիինգի ենթարկվող անհատին: Սա ծաղրողին կարող է այն աստիճան զարմացնել ու անհարմար դրության մեջ դնել, որ նրանք կարող են հանգիստ թողնել իրենց զոհին:
- Բուլիինգին մի միացիր: Եթե տեսնում ես, թե ինչպես է ինչ-որ մեկը ճնշվում, նրան մի ճնշիր: Եթե ճնշողը քեզնից օգնություն է խնդրում, մերժիր և հեռացիր:
- Բամբասանքներին վերջ տուր: Այլ մարդու մասին բամբասանքներ տարածելուն մի օժանդակիր: Չէիր ուզենա, որ քո մասին բամբասանքներ տարածվեին, ուստի ուրիշի նկատմամբ նույնը մի արա: Եթե ինչ-որ մեկը քեզ հետ է բամբասում, թող քեզ հետ էլ դա վերջանա` բամբասանքն այլոց մի փոխանցիր: Բամբասողին նույնիսկ կարող ես ասել, որ հետաքրքրված չես:
- Մեծահասակի ասա: Ուղղակի մի կանգնիր ու դիտիր, հատկապես եթե ինչ-որ մեկին ֆիզիկապես են վնասում: Ինչ-որ մեծահասակի պատմիր ճնշողի և նրա արածի մասին: Եթե անհարմար կամ անապահով ես զգում մեծահասակին ասելիս, նրան խնդրիր քո մեկնաբանությունները գաղտնի պահել:
- Օգնություն առաջարկիր: Երբ ծաղրողը հեռացել է, փորձիր օգնել այն անհատին, որին ճնշում էին, և համոզվիր, որ նրա հետ ամեն ինչ լավ է: Նրան քաջալերիր մեծահասակի հետ խոսել և ինքնապաշտպանվել:
Երբ օգնում ես ինչ-որ մեկին, որ ծաղր ու ծանակի էր ենթարկվում, դու ոչ միայն ինչ-որ մեկին ես օգնում, այլ նաև` ինքդ քեզ: Կարևոր է պաշտպանել քո հավատացած արժեքները և մյուսներին օգնել, երբ որ կարողանում ես:
Աղբյուրը` girlshealth.gov
Comments
Post a Comment