Ամբողջ
աշխարհում կանանց մեծ մասը չունի մայրության
պաշտպանության ադեկվատ երաշխիքներ, այդ
թվում նաև վարձատրվող դեկտրետային
արձակուրդի իրավունք: Այս մասին նշվում
է «Երեխաների սոցիալական պաշտպանությունը. քաղաքականության բնագավառի հիմնական տենդենցները և վիճակագրական տվյալները» խորագրով Աշխատանքի միջազգային
կազմակերպության նոր հետազոտության մեջ
Զեկույցի
համաձայն, աշխարհի աշխատող կանանց միայն
36 տոկոսն ունի վարձատրվող դեկրետային
արձակուրդի իրավունք: Ընդ որում, օրենքի
ոչ արդյունավետ իրագործման պառտճառով,
այդ գումարը իրականում ստանում է կանանց
ընդամենը 28 տոկոսը:
Աշխատանքի
միջազգային կազմակերպության փորձագետները
նշում են, որ վերջին տարիներին աճել է
փոքրիկ դրամական վճարումների ծրագրերի
քանակը, ընդ որում մեծ բացթողումներ կան
պարբերական նպաստների վճարման հարցում:
Զեկույցի
տվյալներով, աշխարհի 108 երկրներիում
սահմանադրությամբ գործում են օրենսդրությամբ
հաստատված, երեխաների համար նախատեսված
նպաստների ծրագրեր, սակայն դրանք երբեմն
ներառում են հասարակության միայն մի փոքր
խումբ:
Աշխատանքի
միջազգային կազմակերպության Սոցիալական
Պաշտպանության Դեպատարմենտի ղեկավար`
Իզաբել Օրտիզը ուշադրությունը հրավիրում
է կանանց և երեխաների վրա Եվրոպայում
հարկային-բյուջետային քաղաքականության
խստացման բացասական հետևանքներին:
Զեկույցում
բերվում են նաև դեկրետային արձակորդների
տևողության վերաբերյալ տվյաներ: Նախկին
ԽՍՀՄ երկրները այդ ցուցանիշներով
զբաղեցնում են առաջին տեղերը: Օրինակ`
Հայաստանում, Ռուսաստանում և Տաջիկստանում
դեկրետային արձակուրդի տևողությոնը
կազմում է 140 օր, Ադրբեջանում, Բելառուսում,
Խազախստանում, Կիրգիզստանում, Ուզբեկստանում
և Ուկրաինայում` 126 օր:
Comments
Post a Comment