Skip to main content

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է.ՄԱԿ

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս կապակցությամբ հղած ուղերձում, ՄԱԿ-ի UNAIDS գործակալության գործադիր տնօրեն` Միշել Սիդիբեն հայտարարել է, որ չնայած աշխարհում առկա տեսանելի փոփոխություններին, ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները շարունակում են ենթակվել խտրականության և բռնության:

«Մենք չպետք է թույլ տանք ընտրովի վերաբերմունքի առկայություն ժամանակակից հասարակության մեջՀարկավոր է պայքարելորպեսզի ձևավորենք հասարակությունորտեղ ցանկացած անձանկախ նրանիցթե որտեղ է ապրում կամ ում է սիրումկարողանա ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում». ասել է Միշել Սիդիբեն:

«Մենք կարող ենք անել անպեսոր նման հասարակությունն իրականություն դառնաՍակայն դրա համար անհրաժեշտ է գլոբալ սոլիդարություն»,- հավելել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի միացյալ ծրագրի ղեկավարը:

Նա հիշեցրել է ապարտեիդի դեմ հաղթանակի մասին և կոչ է արել նույն արդյունքին հասնել նաև սեռական կողնորոշման հողի վրա առկա խտրականության դեմ պայքարում:
«Հոմոֆոբիայիտրանսֆոբիաի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգաին օրը ես կոչ եմ անում բոլորին միանալ սոցիալական արդարության և հավասարության հասնելու շարժմանըորպեսզի բոլոր մարդիկ կարողանան ապրելվայելելով շրջապատի հարգանքը և պահպանելով արժանապատվությունըԴա այն ապագան էորին ես պարտավորվում եմ ձգտելապագանորը ես ընդունում եմ». ասել է Միշել Սիդիբեն:

Հինգշաբթի օրը Նյու Յորքի Թայմզ Սքվեր հրապարակի մեծ էկրանների վրա ցուցադրվեց հատուկ տեսահոլովակ, ի աջակցություն հոմոֆոբիայի դեմ ուղղված` «Ազատները և հավասարները» շարժման:

ԱՊԱՐՏՀԵՅԴ, ապարտեիդ (աֆրիկաանս լեզվով՝ apartheid - անջատ բնակություն), ռասայական սեգրեգացիայի սկզբունք Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) և Հարավային Ռոդեզիայում։ Ընկած է աֆրիկական բանտու ժողովուրդների և ոչ եվրոպական ու խառը ծագում ունեցող էթնիկական խմբերի նկատմամբ այդ երկրների իշխանությունների վարած ռասայական խտրականության քաղաքականության հիմքում։ Պաշտոնապես ՀԱՀ-ում Ա. որպես պետական քաղաքականություն մտցվել է 1948-ին։ Ոչ եվրոպական ծագում ունեցողների համար առանձնացված են հատուկ ապրելավայրեր (ռեզերվուարներ, որոնք 1959-ին վերանվանվեցին բատուստաններ)։ Ա-ի խախտումը հետապնդվում է քրեական կարգով։ Ա-ի քաղաքականությունը բողոք է առաջացնում աշխարհի բոլոր երկրներում և բազմիցս դատապարտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներում ու բանաձևերում։ Բնիկները ՀԱՀ-ում Հարավային Աֆրիկայի աֆրիկական ազգային կոնգրես, իսկ Հարավային Ռոդեզիայում Զիմբաբվեի աֆրիկյան ժողովուրդների միություն (ԶԱՊՈԻ) կազմակերպությունների գլխավորությամբ զինված պայքար են մղում Ա-ի դեմ։



Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և