Skip to main content

10 երկիր, որտեղ կին լինելն ավելի դժվար է

21-րդ դարի կնոջ կերպարը՝ ինքնավստահ, ծաղկուն, առողջությամբ ու գեղեցկությամբ աչքի ընկող գեղեցիկ սեռի ներկայացուցիչն է: Սակայն մեր մոլորակի 3,3 մլրդ կանանցից շատերը այսօր ենթարկվում են բռնության, ճնշումների, մեկուսացման ու խտրականության:
novate.ru-ն ներկայացնում է 10 երկրներ, որոնք միջազգային փորձագետների կողմից ճանաչվել են վատագույնը կանանց համար:
1. Իրաք
Иракские женщины.
Իրաքը կանանց համար իսկական դժոխք դարձավ այն բանից հետո, երբ տապալվեց Սադամ Հուսեյնի բռնապետությունը: Գրագիտության աստիճանը, որը ամենաբարձրն էր արաբական աշխարհում, ներկայում գտնվում է ամենացածր աստիճանին: 2014թ. «Իսլամական պետության» զինյալները Իրաքում մահապատժի ենթարկեցին 150 կնոջ, ովքեր հրաժարվել էին մասնակցել այսպես կոչված սեքս-ջիհադին:
2. Պակիստան
Забивание камнями.
Որոշ ցեղերում կանանց բռնաբարում են որպես պատիժ իրենց ընտանիքների տղամարդկանց հանցագործությունների համար: Մեծ տարածում ունեն նաև այսպես կոչված՝ հանուն պատվի կատարված սպանությունները:
3. Հնդկաստան
Женщины в Индии.
Հնդկաստանում կանայք կազմում են բոլոր ՄԻԱՎ- վարակակիր մեծահասակների 39 տոկոսը: Հնդիկ կանանց 70%-ը ընտանիքում բռնության զոհեր են: Ամեն 29 րոպեն մեկ Հնդկասանում 1 կին է բռնաբարվում:
4. Սոմալի
Женщины в Сомали.
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմը արմատական կերպով փոխեց կանանց դրությունը: Աղջիկների 95 տոկոսը բռնաբարվում է 4-11 տարեկանում: Սոմալիում կանանց միայն 9 տոկոսն է ծննդաբերում հիվանդանոցում:
5. Մալի
Страшные орудия для женского обрезания.
Մալիում կանանց միայն չնչին մասն է կարողանում խուսափել սեռական օրգանների թլպատումից: Ամեն 10-րդ կինը մահանում է հղիության կամ ծննդաբերության ժամանակ:
6. Գվատեմալա
Женщины в Гватемале.
Գվատեմալայում աղքատ կանայք բախվում են ընտանիքներում բռնության ու հաճախակի բռնաբարությունների: Երկրում ՁԻԱՀ-ի ամենաբարձր մակարդակն է:
7. Սուդան
Женщины Судана.
Առևանգումները, բռնաբարությունները հանգեցրել էին այն բանին, որ 2003-ին սպանվեց ավելի քան 1 մլն կին:
8. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Демократическая Республика Конго.
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան մասում պատերազմը խլեց ավելի քան 3 մլն կյանք, ու վերջը չի երևում: Կոնգոյում հաճախ կանայք պատերազմում են առաջին գծում: Ամեն օր տեղի է ունենում մոտ 1100 բռնաբարություն: Բոլոր կանայք կարող են իրավաբանական փաստաթուղթ ստարագրել միայն իրենց ամուսինների թույլտվությամբ:
9. Աֆղանստան
Афганские женщины.
Միջինը՝ աֆղանցի կանայք ապրում են միայն 45 տարի: Հարսնացուների կեսից ավելին 16 տարեկանից փոքր է: Այս երկիրն աշխարհում ունի մայրական մահացության ամենամեծ մակարդակը:
10. Չադ
Женщины Чада.
Չադում կանայք գրեթե իրավազուրկ են: Հիմնական ամուսնությունները կնքվում են 11-12 տարեկան աղջիկների հետ:

Աղբյուր՝ 1in.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...