Skip to main content

Ինչու ես այլևս չեմ փորձում լինել «իսկական տղամարդ»

Երբ ես տեսնում էի, թե տղաները ինչպես են աշխատում անպայման ապացուցել իրենց տղամարդկությունը` աղջիկների հետ շփվելով ինչպես իրենցից ստորադասի կամ ծաղրելով համասեռականներին ու վիրավորելով այլ ռասաների ու կրոնների ներկայացուցիչներին, ես հասկացա, որ նրանք ինձ հետ նույնպես ինչ որ վատ բան են անում, որովհետև «ոչ տղամարդկայինի» նկատմամբ նրանց վախն ու սարսափն ու ատելությունը սկսում էին իմ մեջ սպանել այն, ինչը ես գնահտում էի:


Ամբողջ կյանքում ես զգացել եմ, որ տարբերվում եմ ուրիշ տղաներից: Շուրջս միշտ կային տղաներ, ովքեր ավելի առնական էին, քան  ես: Հետո ես կարդացի մի ֆեմինիստական գիրք, որը փոխեց իմ ողջ կյանքը:

 Գրքում ասվում էր. « Գոյություն չունեն անպիսի հասկացություններ, ինչպես` «իսկական տղամարդ» և «իսկական կին»: Գենդերը դա սոցիալական հորինվածք է»:  Այդ ժամանակ ես դադարեցի անհանգստանալ այն մասին, թե արդյո՞ք համապատասխանում եմ տղամարդու համար սահմանված ստանդարտներին: Եվ հենց այդ ժամանակ ես իմ մեջ հայտանբերեցի մի նոր ներքին ուժ:

Տարիների ընթացքում այդ ուժն աճում էր, երբ ես խոսում էի այն տղաների հետ, ում դաստիարակել էին այնպես որ լինեին «իսկական տղամարդ» և նրանք դրա համար ամեն ինչ անում էին: Բոլոր նրանք, ում հետ ես խոսում էի, մտածում են, որ կան ուրիշ, ավելի առնական տղամարդիկ:
Եվ ես սկսեցի մտածել,- «Եթե յուրաքանչյուրը, ով աշխատում է անպայման լինել «իսկական տղամարդ» մտածում է, որ կա մեկ ուրիշը, ով ավելի առնական է, քան ինքը, ուրեմն կամ կա մի տղա, ով ավելի առնական է //և դրանում նա կարիք չունի որևէ մեկին համոզել//, կամ տղամարդկություն ընդհանրապես գոյություն չունի: Դա պարզապես ինքնախաբեություն է»:

Հենց այդ պատճառով եմ ես կապ զգում ֆեմինիզմի հետ: Ես ցանկանում եմ, որ մարդկությունը չհամեմատվի գերակշռող մասի կուռքերի հետ: Ես ցանկանում եմ մի էություն, որը չմերժի իմ մեջ եղած լավը միայն այն պատճառով, որ այն բավականաչափ «տղամարդկայինի» չի: Ես ցանկանում եմ լինել անվախ, որպեսզի հակազդեմ այն վնասին, որ տղամարդիկ պատճառում են կանանց, և որը ապահով տեղ չի թողնում այն անհատի համար, որը ես ցանկանում եմ լինել:

Սեռական կապը, որ ես միշտ ցանկացել եմ ունենալ մեկ ուրիշի հետ, իմ համար հավասարվում էր արդարության ու անկեղծության հետ: Ինձ միշտ թվում էր, որ սեքսի ամենասեքսուալ մասը կայանում է երկու անձերի միջև եղած խորը զգացմունքների մեջ: Ես մտածում էի, որ սեքսը և արդարությունը պետք է միախառնված լինեն: Ես այդպես մտածում էի « ֆեմինիզմ» բառի հետո ծանոթանալուց շատ առաջ:

 Հետո ես սկսեցի նկատել, թե ինչպես է պոռնոգրաֆիան ցուցադրում «սեքսուալների» գերակշռությունը- արդարության լրիվ հակառակը. եվ դա շատ ազդեց իմ անհատականության վրա: Ինձ միշտ սովորեցրել են, որ գերաշռությունը դա այն է, թե ինչպես պետք է «իսկական տղամարդը» սիրով զբաղվի. գերակշռությունը պետք է լիներ այն, թե ես ինչ կարող եմ անել սեքսի ժամանակ: Տղամարդիկ պետք է լինեն նվաճողներ և կրքոտ սիրեկաններ: Ինչ արած, այդ  հարցում ես երբեք հատուկ հաջողությոններ չեմ ունեցել, դրա համար էլ միշտ ինձ համարել եմ անհաջողակ:

 Հետո ես սկեցի լսել իմ կին ընկերուհիների պատմությունները. կանայք,  ովքեր ծեծի էին ենթարկվել. կանայք, ում բռնաբարել էին. և դա ինձ շատ հիասթափեցրեց ու դարձավ վերջին կաթիլը: Ես հասկացա, որ ներսումս  զգում եմ այն,  թե ինչ են անուն տղամարդիկ կանանց հետ և որ դա ընդահանրապես իմը չէ: Սակայն եթե սեքսուալացված ատելությունն իմ անհատի մասնիկը չէր, դա չի նշանակում, որ այն այս աշխարհում գոյություն չունի: Մեծ թվով տղամարդկանց սեքսուալությունը արտահայտվում է տգեղ և դաժան ձևով. թշնմանքը դառնում է սեռական զգացմունքների նախապայմանը, իսկ շոյանքը վերածվում բռնության: 

Դա իմ համար լրիվ աընընդունելի է: Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր: Սակայն ես պետք է լուրջ վերաբերվերվեմ այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում, իսկ բազմաթիվ տղամարդիկ անում են դա, որովհետև այդպես իրենց զգում են «իսկական տղամարդ» :

 Երբ ես իսկապես ինքս իմ հետ եմ, զգում եմ, որ իմ ինքնությունը գենդեր չունի: Իհարկե, այս աշխարհում ինձ ընկալում են որպես տղամարդ, և իմ ֆիզիոլոգիայի շնորհիվ ես ունեմ բազմաթիվ արտոնություններ և առավելություններ, որոնք ձեռք բերելու համար ես ոչինչ չեմ արել: Սակայն իմ կյանքի ճանապարհը կայանում է նրանում, որ ես մերժում եմ տղամարդ լինելը: Ես չեմ համարում, որ տղամարդկությունն իրականում գոյություն ունի: 

Այն «ապացուցելու» միակ միջոցը կռվելն է, կամ որևէ մեկին ստորացնելը: Իսկ դա չափից դուրս տափակ բան է: Ցանկացած անձ, ով ցանկանում է կապ գտնել իր «ներքին առնականության» հետ միֆերի միջոցով, վաղ թե ուշ հիասթափվելու է: Առնականությունը՝ բոլոր միֆերից ամենամեծն է:


 Իմ այսօրվա կյանքը կայանում է նրանում, որ փորձեմ կատարել ճիշտ ընտրություն, որքան որ դա ինձ հաջողվի: Գուցե սխալվեմ, սական ես միշտ պատասխան եմ տալիս իմ ընտրության հետևանքների  համար, միշտ հնարավորինս գիտեմ, թե ում վրա կարող է ազդել իմ ընտրությունը և մեծ ուշադրություն եմ դարձնում դրան: 

Ես ապրում եմ իմ իրական էությունը, միայն կատարելով սեփական ընտրությունը գործում եմ և պատասխանատվություն եմ կրումիմ գործողությունների կամ դրանցից հրաժարվելու համար: Ես հասկացել եմ, որ բանալին հետևյալ հարցի մեջ չէ « Արդյո՞ք դա ինձ կօգնի ավելի» «տղամարդկային» լինել: Դրա փոխարեն ես փորձում եմ ընտրել ամենաարդարացի ճանապարհը` այն, որն ավելի լավ է յուրաքանչյուր մարդու  ինքնության համար /ներառյալ նաև իմը/:

Հոդվածի հեղինակ՝ Ջոն Սթոլթենբերգ
Թարգմանված է ռուսերենից
Թարգմանությունը՝ Նարինե Գրիգորյան
Աղբյուր՝ svobodna.org.ua

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...