Skip to main content

Միասեռ ամուսնությունները և երեխաների բարեկեցությունը միասեռ ընտանիքում

Վաղուց արդեն պարզ է, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ կենտրոնացած է երեխաների վրա: Մենք ծնողական պարտականություններին մոտենում ենք այնպիսի ծայրահեղ ոգևորությամբ,  որ վախեցնում ենք և՛ մեր ծնողներին և՛ նրանց ծնողներին, ովքեր միշտ մտածել են, որ երեխաները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, սակայն ոչ լսելիության դաշտում: Մենք ճիշտ ենք համարում, երբ մեր երեխաները կարևոր են  մեր կարիերայից, հարաբերություններից, հասարակական կյանքից և եթե նույնիսկ այդպես չէ, ապա թվում է, որ մեր շրջապատում բոլորն այդպես են մտածում: 

Մենք պահանջում ենք, որ կառավարությունը առողջապահության, կրթության բնագավառներում և նույնիսկ հակաճգնաժամային քաղաքականություններում հաշվի առնի մեր երեխաների կարիքները ոչ պակաս, քան բժիշկներինը, ուսուցիչներինն ու բիզնեսինը: 


(Ես չեմ ասում, որ կառավարությունը արձագանքոմ է այս պահանջներին, սակայն հանրահավաքների ժամանակ միշտ կարելի է լսել «Իսկ երեխանե՞րը հարցադրումը»): Մենք մեծ ուշադրությամբ կարդում ենք հոդվածներ այն մասին, թե ինչպես  բարձրացնել երեխայի ինքնագնահատականը, ինչպես պաշտպանել նրանց դպրոցում և զարգացնել նրանց ինտելեկտը:

 Ավելի շատ է զարմացնում այն, որ միասեռ ամուսնությունների ժամանակ խոսելիս սակայն, երեխաները շատ հազվադեպ են հիշատակվում որպես փաստարկ` հօգուտ նման ամուսնությունների: Նման դեպքերում մենք քննարկում ենք ամեն ինչ` հավասարություն, արդարություն, անձնական ազատություն, կառավարության ու եկեղեցու բաժանում, բայց միայն ոչ երեխաներին և թե ինչն է նրանց համար լավ նման դեպքում:   

 Մասամբ դա բացատրվում է նրանով, որ մինչև վերջերս մենք ոչինչ չգիտեինք միասեռ ընտանիքներում ապրող երեխաների մասին: Այս կապակցությամբ առաջին հետազոտությունները, որ  թվագրված են 1970-ականներով, անցկացվել են փոքրիկ խմբերով և այն ընտանիքներում, որոնք պարտաստ էին քայլ կատարել ու գրանցվել    վիճակագրական տվյալներում: Սակայն մոտ 20 տարի առաջ, ԱՄՆ-ի բնակչության  մարդահամարի բյուրոն իր ցուցակում ավելացրեց նաև ամուսնության մեջ չգտնվող  միասեռ զույգերին, ինչը հնարավորություն տվեց հավաքագրել նոր դեմոգրաֆիկ տվյալներ:
 Ոչ յուրաքանչյուր ամուսնացած կամ ամուսնանալ ցանկացող միսեռ զույգն է երեխա դաստիարակում: Սակայն նման զույգերի թիվն աճում է: Այսօր տղամարդ զույգերի շրջանում  5-ից մեկում և կին զույգերի շրջանում երեքից մեկում դաստիարակվում են երեխաներ: 90-ական թվականներին այդ թվերը կազմում էին համապատասխանաբար` 20-ից մեկը և 5-ից մեկը:  
Հիմա արդեն այդ երեխաները մեծացել են, ինչը թույլ է տալիս ճշգրիտ տեղեկություններ ստանալ միասեռ ընտանիքներում նրանց դաստիարակության ու կենսակերպի մասին: Ստացված պատկերը մեզ թույլէ տալիս խոսել համասեռական ծնողների կողմից երեխաների դաստիարակության հետևանքների մասին: Ինչպես նաև դաս է տալիս ընդհանրապես  բոլոր ծնողներին:

 «Այդ երեխաները գտնվում են լրիվ նորմալ վիճակում»,- ասում է Կլարկի համալսարանի հոգեբանության բաժնի պրոֆեսոր` Էբբի Գոլդբերգը: Նա համոզված է, որ ամեն դեպքում կլինեն մադրիկ, ովքեր կարծում են, որ համասեռական ծնողները երեխաների համար վտանգավոր են, չնայած որ առկա են հակառակն ապացուցող բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական հետազոտություններ:

 Իր «Լեսբուհիները, գեյերն ու նրանց երեխաները» գրքում նա վերլուծում է ավելի քան 100 գիտական հետազոտությունների տվյալները, որոնք անցկացվել են 30-150 հոգուց բաղկացած խմբերում: Այդ խմբերում եղել են հիմնականում լեսբուհի մայրեր, չնայած վերջերս ավելացել է նաև  նույնասեռական հայրերի թիվը:


 Ինչպես ցույց են տալիս բոլոր հետազոտությունները, միասեռ ընտանիքներում մեծացող երեխաները  բնութագրություններում  հատուկ չեն տարբերվում հետերոսեքսուալ ծնողների երեխաներից: Հոգեբանական խանգարումները նրանց մոտ նկատվում են նույնքան հաճախ  և դպրոցում նրանք ունեն նույն թվով ընկերներ:  Չնայած, հետերոսեքսուալ ծնողների դաստիարակած երեխաների համեմատությամբ, լեսբուհի մայրերի կողմից դաստիարակված աղջիկները միջին թվով ավելի շատ սեռական զուգընկերներ են ունենում, իսկ տղաները` ավելի քիչ: Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ միասեռ ընտանիքներում մեծացած երեխաների շրջանում,  մյուսների համեմատությամբ ավելի շատ հոմոսեքսուալներ չեն լինում: 

Սակայն ավելի շատ խոսում են ոչ թե երեխաների մեջ եղած նմանությունների մասին, այլ տարբերությունների մասին: Ամենից շատ զարմացնում է այն, որ հոմոսեքսուալ ծնողների երեխաները ավելի քիչ են հակված կոնֆորմիզմի և ավելի ճկուն են, երբ խոսքը գնում է գենդերային դերերի ու կարծրատիպերի մասին, քան ավանդական ընտանիքներում մեծացած երեխաները:

 Օրինակ, հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ լեսբուհի մայրերի աղջիկներն ավելի շատ են ընտրում այնպիսի մասնագիտություններ, որոնք ավանդաբար համարվել են տղամարդկային: Մի հետազոտության մեջ լեսբուհիների ընտանիքների աղջիկների 52 տոկոսը նշել են , որ դառնալու են բժիշկ կամ փաստաբան, իսկ  հետերոսքեսուալ մայրերի երեխաների 21 տոկոսը նշել են, որ  դառնալու են բուժքույրեր կամ ուսուցչուհիներ: Նույն հետազոտությոնը ցույց է տալիս, որ երկու տիպի ընտանիքներում դաստիարակվող տղաների 95 տոկոսը ընտրում են ավելի առնական մասնագիտություններ:

 Լեսբուհի մայրերի դաստիակած աղջիկներն ավելի չարաճճի են լինում և ավելի շատ են խաղում «տղաների խաղալիքներով», քան հետերոսեքսուալ մայրերի երեխաները: Միասեռ զույգերի երեխաները չափահասներից ավելի հաճախ են աշխատում սոցիալական արդարության բնագավառում: Իսկ նրանց շրջապատում ավելի շատ են հոմոսեքսուալ ընկերները:
 Հետերոսեքսուալ ընտանիքները պետք է ուշադրություն դարձնեն այս տվյալներին: Այն ժամանակ, երբ հասարակությունը բացեիբաց քննարկում է միասեռ ամուսնությունները, հետերոսեքսուալ ընտանիքների ննջասենյաներում և խոհանոցներում նույնպես ընթանում են քննարկումներ, այն մասին,  թե ով ինչ պարտականություն ունի: 

Երկու քննարկումների փիլիսոփայական լեյտմոտիվը նույնն է- չափահասների հավասարություն (հետերոսքեսուալների դեպքում խոսքը գնում է կնոջ հավասարության մասին): Սակայն եթե նույնիսկ ծնողները, որոնք ձգտում են հավասարության, դա անում են սեփական գաղափարներից ելնելով, արդյո՞ք դա օգուտ է բերում երեխաներին:
Այո, եթե ձեր նպատակը պակաս հարմարվող և ավելի հանդուրժող երեխաներն են: Որովհետև եթե որևէ բան տարբերում է գեյերի ու լեսբուհիների երեխաներին, ապա դա այն է, թե ովքեր են նրանց դաստիարակել. ծնողներ, ում տնային դերերը տարբերվել են հետերոսքեսուալ զույգերի դերերից:

 «Ըստ երևույթին, միասեռ ընտանիքներում երեխաներից ավելի քիչ գենդերային սպասումներ ունեն և գենդերային դերերի քիչ են հարկադրում»,- ասում է Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանի պետական քաղաքականության և ադմինիստրացիայի կենտրոնի տնօրեն` Մ.Վ. Լի Բադգեթը:

 Նա նաև «Երբ հոմոսեքսուալներն ամուսնանում են. ի՞նչ է տեղի ունենում հասարակության մեջ, միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո» գրքի հեղինակն է: Լեսբուհի ծնողների շրջանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք հանդիսանում են ավելի «ֆեմինիստ ծնողներ», որոնք «ցուցաբերում են մեծ ընդառաջում , երբ աղջիկները ցանկություն ունեն խաղալ մեքենաներով, իսկ տղաները` տիկնիկներով». նրանք ավելի քիչ են մտահոգվում համընդհանուր նորմերին համապատասխանելու խնդրով:
 Նրանք նաև իրենք իրենց նկատմամբ ավելի քիչ գենդերային սպասելիքներ են ներկայացնոմ:

«Միասեռ ծնողներն ավելի հավասար են ծնողական պարտականությունների կատարման հարցում»,- ասում է Գոլդբերգը, միաժամանակ ընդգծելով, որ սրանք միայն ընդհանրացումներ են, որ չի կարելի վերագրել ընդհանուր առմամբ ցանկացած  սեռական կողմնորոշում ունեցող ծնողներին: Ընդհանրապես իհարկե, լեսբուհի մայրերը (գեյ հայրերի մասին տվյալները շատ քիչ են) տանը աշխատանքի բաժանում չեն անում, ասում է Գոլդբերգը. «որովհետև այդ սահմանման մեջ գենդերը բացակայում է. Նման զույգերի հարաբերություններն ավելի ճկուն են, քան հետերոսեքսուալ զույգերի մոտ»:


Այնպես որ այն ժամանակ, երբ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաներին, երբ խոսքը գնում է ոչ ավանդական ամուսնության մասին, գո՞ւցե մենք պետք է նորից ուշադրություն դարձնենք նրանց: Սա ծնողների վերաբերյալ այն սակավաթիվ քննակումներից է, որտեղ երեխաները չեն դրվում առաջին պլանում, չնայած պետք է այդպես լինի: Սա չափահասների իրավունքների ու հավասարության հարցն է, սակայն նաև  հարց է առաջանում, թե որն է երեխաների համար ավելի լավ և բխում է նրանց շահերից:

Աղբյուր՝ svobodna.org.ua
Հեղինակ՝ Լիզա Բելկին
Թարգմանված է ռուսերենից
Թարգմանությունը՝ Նարինե Գրիգորյան





Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և