Տղան մի ընտանիքից էր, որում իշխում էր բռնությունը, թմրանյութերն ու ատելությունը։ Հայրը չէր խորշում որդու հանդեպ ֆիզիկական ուժ կիրառելուց, պարտադրում էր հայրիշխանության մասին իր պատկերացումներն ու գաղափարները, ինչպես նաև բացեիբաց հայտարարում, որ երեխան անցանկալի է։
Այս ամենն ազդեց և ձևավորեց տղայի պատկերացումները հասարակության, կյանքի և սիրո մասին, անդադար նվազեցնելով կարեկցանքն ուրիշների հանդեպ, խլելով նրա երջանկությունն ու առողջությունը։
Մայրն ու հայրը երկուսն էլ թմրամոլներ էին և տղան հիմնականում ապրում էր տատիկի հետ։ Հայրն ամեն անգամ տեսության գալուց շատ վատ էր վարվում որդու հետ, շարունակաբար ֆիզիկական բռնության ենթարկում և պարտադրում, որ տղան ոչ մի էմոցիա չցուցաբերի, քանի որ էմոցիոնալ լինել նշանակում է լինել թույլ։
Հայրն ամեն անգամ անպատվում էր որդուն, անգամ ամենավաղ տարիքից, ասելով, թե որքան է ատում նրան, և որ երբեք չէր ցանկանում որդի ունենալ։
Այս ամենը ստիպեց տղային ստեղծել «ձևական խիզախության մի դիմակ», ինչպես նաև բռնություն կիրառել ուրիշների հադեպ ապացուցելու համար, թե որքան առնական է նա։
Հայրը նրան ստիպում էր թմրանյութ օգտագործել, քանի որ «իսկական տղամարդը պիտի անի դա»։
Նախքան մեր հարաբերության սկսվելը հայրը երկու տարի չէր տեսել և որևէ կապ չէր պահպանում որդու հետ։ Ճիշտ ինչպես հայրիշխանությունը, հայրը որդուն դատարկ հույսեր էր տվել։
Տղան ամեն ինչ արել էր, հոր հավանությանն արժանալու համար, ճիշտ այնպես, ինչպես տղամարդիկ են փորձում արժանանալ հայրիշխանության հավանությանը։
Ես շատ արագ դարձա նրա ընկերուհին և դա իմ առաջին լուրջ հարաբերությունն էր։ Ինչ֊որ տեղ կարդացել էի, որ 3 ամիս է անհրաժեշտ ինչ֊որ մեկին իր իրական «ես»-ը ցույց տալու համար։ Այս տեսությունը ճիշտ դուրս եկավ, ուղղակի իմ դեպքում նա բացարձակ ուրիշ մարդ դարձավ ավելի քիչ քան երկու ամսում։ Ես նկատեցի, որ նա շատ անհարգալից է իր մոր և տատիկի հանդեպ, ինչպես նաև պարբերաբար կոկային է օգտագործում։
Ես ինքս երբևէ թմրանյութերի կողմնակից չեմ եղել, և այժմ էլ հպարտությամբ կարող եմ ասել, որ երբևէ կոկային չեմ փորձել, տեսնելով թե ինչ աղետալի հետևանքների է այն ունենում։
Ամենասկզբից էլ ակնհայտ էր, որ նա թմրամոլ է, բայց ես երիտասարդ էի ու միամիտ և կարծում էի, որ նա կփոխվի։
Նա առաջին անգամ հարվածեց ինձ, երբ արդեն երեք ամիս է հարաբերության մեջ էինք։ Մեքենայի մեջ էինք։ Նա վարում էր, և մեր միջև բավականին թեժ վեճ սկսվեց։ Նա հարվածեց գլխիս և ես անմիջապես լռեցի։
Չնայած անմիջապես ներողություն խնդրեց, բայց ասաց, որ մեղավորը ես էի, եթե այդքան չբարկացնեի նրան, ստիպված չէր լինի հարվածել։
Նա ամոթանք էր տալիս ինձ, ինչպես իր հայրը ժամանակին։
Ես շոկի մեջ էի, ու չկարողացա նորմալ ռեակցիա տալ կատարվածին, ուղղակի լուռ մնացի, մինչև տեղ հասանք։
Ես հիշում եմ, որ մտածեցի «եթե մի անգամ հարվածեց, անպայման էլի կանի» ասացվածքի մասին․ հոգուս խորքում գիտեի, որ այլև չեմ ուզում այդ հարաբերությունը։
Սակայն այդ ամենին վերջ տալն այդքան էլ հեշտ չէր․ նա մանպուլացնում էր ինձ՝ սպառնալով, որ ինքնասպան կլինի, եթե թողնեմ իրեն։
Կատաղության պոռթկումների ժամանակ նա հարվածում էր իքնն իրեն, լաց լինում, աղաչում, որ չհեռանամ, խոստանում էր, որ կփախվի։
Ես հավատում էի, որ նա կփոխվի և ցանկանում էի լինել իրն փրկող կինը։ Գլխումս ծագած այս գաղափարը հավանաբար կապված է գենդերային նորմերի հետ, քանի որ ընդունված է, որ կանայք պիտի լինեն հոգատար և մայրական։
Եվ ճիշտ այդպես էլ ես դարձա նրա «մայրը»։
Նրա իրական մայրը շատ քիչ էր տեսնվում որդու հետ, քանի որ դեռևս պայքարում էր կոկայինից կախվածությունից։ Տղու համար միևնույն էր, որ մայրը սիրով և հոգատարությամբ է լցված իր հանդեպ։
Բելք հուքսը բացատրում է, որ տղայի վարքն ու վերաբերմունքն այլ կանանց հանդեպ մեծապես ազդված են այն հանգամանքից, որ մայրը բավականին վաղ տարիքում անուշադրության էր մատնել նրան։ Ինչպես ասում է Հուքսը «Սովորաբար հասուն տղամարդիկ, ովքեր ի վիճակի չեն զգայական կապ ստեղծել այն կանանց հետ, որոնց հետ ինտիմ հարաբերությունների մեջ են, սառած են ժամանակի մեջ՝ իրենք իրենց թույլ չտալով սիել որևէ մեկին այն վախից, որ սիրած մարդը կարող է թողնել նրանց»։
Հենց այդպես էլ նախկին ընկերս հասկացրեց ինձ, որ եթե ես լքեմ նրան, դա նույնը կլինի, ինչ մայրը թողնի իր երեխային։
Որպեսզի ազատվեր այն ամենից, ինչ ներարկել էին իրեն ծնողները, տղան պիտի ստանար հոգեբանի օգնություն։ Սակայն ան ոչ մի օգնություն էլ չստացավ, երբևէ չայցելեց հոգեբանի և չփորձեց բուժվել իմ կախվածությունից։
Հուքսը բացատրում է, որ «հայրիշխանության պատճառով իր առաջին բռնությունը հենց ինքն իր հանդեպ է եղել․ սպանել իր միջի զգայական ամեն բան»։ Դրանով իսկ ավելի հեշտ դարձավ ուրիշների հանդեպ բռնություն կիրառելը։
Տղայի մոտ սիո մասին պատկերացումները աղճատված էին։ Ինչպես Հուքսն է ասում «նրանք երբեք չեն հասկանում, որ սերն ու բռնությունը երբեք չեն կարող համատեղվել․ բռնությունների դեմ պայքարող խմբերի առաջնային նպատակը պիտի լինի հասկացնել տղամարդկանց, որ կանայք և երեխաները բնավ սիրված չեն զգում իրենց, երբ բռնության են ենթարկվում»։
Ինչպես Հուքսն է բացատրում, նա երբեք որևէ լավ բան չէր տեսնում հարաբերության մեջ, այլ պարզապես օգտագործում էր ինջ իմ վրա իր իշխանությունն ու ուժը հաստատելու համար։
Ես նրան հարկավոր էի, իր իշխանությունն ինձ վրա հաստատելու, ինձ մեղադրելու համար։ Եթե ես չլինեի, նրա իշխանությունն էլ չէր լինի, և նա կհայտնվեր հայրիշխանության ստեղծած սանդղակի ամենաներքևում։
Հավատացած եմ, որ մարդիկ չպիտի սովորեցնեն երիտասարդ աղջիկներին , որ տղաների կողմից բռնությունն ու վիրավորանքը ուշադրության նշան է։ Մեզ մանկուց սովորեցրել են, որ եթե տղան հարվածում կամ որևէ կերպ բռնանում է մեր նկատմամբ, ուրեմն հավանում է մեզ։
Ես իսկապես հանգստություն գտա բել հուքսի գիրքը կարդալով, ափսոս որ այն ինձ մոտ չէր այդ երկու տարվա բռնություններով լի հարաբերության ժամանակ։
Բելք Հուքսի և Ջեյմս Գիլիգանի գրքերն ինձ օգնեցին կազդուրվել այդ հարաբերությունից և չկորցնել հավատն այլ տղամարդկանց հանդեպ։
Կանանց դասընթացների շնորհիվ ես այժմ ավելի լավ եմ հասկանում կայքնիս այդ շրջանը, և մարդկանց, ովքեր բռնություն են կիրառում կանանց նկատմամբ։ Ես հասկանում եմ, թե որոնք են այդ բռնության սկզբնաղբյուրներն ու պատճառները։
Եվ ամենակարևորը Հուքսի և Գիլիգարդի գրքերն ինձ հավատացրին, որ ես չեմ իմ հետ կատարվածի մեղավորը։
Կարծում եմ՝ Բել Հուքսի «Փոխվելու կամքը» գիրքը պիտի կարդան բոլոր այն կանայք և աղջիկները, ովքեր գտնվում են նման հարաբերության մեջ։
Կարծում եմ տղամարդիկ ևս պիտի կարդան այդ գիրքը, տեսնելու համար թե որքան ցավոտ և սուտ է հայրիշխանության խոստումը նրանց համար։ Ես ցանկանում եմ, որ նրանք իմանան՝ տղա լինել չի նշանակում զսպել զգացմունքներն ու ապացուցել սեփական առնականությունն ուրիշների հանդեպ բռնություն կիրառելով։
Եթե իմ պատմությամբ կիսվելը օգնեց որև մեկին, ապա ես հասա իմ նպատակին և ուրախ եմ, որ պատմեցի այն։
Հեղինակ՝ Բեռնիս
Comments
Post a Comment