Չինաստանում և Հնդկաստանում հղիության արհեստական ընդհատումների պատճառով տղամարդիկ հարսնացու չեն գտնում
Չինաստանում և Հնդկաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով տարիներ անց նկատվել է բնակչության սեռային ահռելի տարբերություն՝ տղամարդիկ թվաքանակով գերազանցում են կանանց, գրում է Business Insider-ը՝ հղում անելով Economist-ի ուսումնասիրությանը։
Նշվում է, որ դա լուրջ խնդիր է համարվում երկու պատճառով՝պատմականորեն հետերոսեքսուալ ամուսնությունը հասարակությանն ինտեգրվելու նախապայման է դիտվել երկու երկրներում էլ, և ինչպես նշում է New York Times-ը, կանանց քիչ թվաքանակի պատճառով ավելանում են նրանց նկատմամբ բռնության և բռնաբարությունների դեպքերը, որոնք կատարում են երիտասարդ ամուրի տղամարդիկ:
Երկու հասարակություններում էլ կանանց դիտարկում են որպես անցանկալի երեխաներ և նախընտրում են որդի ունենալ, արդյունքում՝ հղիությունն ընդհատում են միայն այն պատճառով, երբ պարզում են՝ աղջիկ է ծնվելու:
Հնդկաստանի կամ Չինաստանի հեռավոր վայրերում, որտեղ բժշկությունը հասանելի չէ և հնարավոր չէ պարզել երեխայի սեռը, սպասում են մինչև երեխան ծնվի և պարզելով, որ աղջիկ է՝ սպանում են:
2011-ի մարդահամարի համաձայն՝ Հնդկաստանում 37 միլիոնով ավելի շատ տղամարդ կա, քան կին, իսկ Չինաստանում՝ 20 միլիոնով, ինչն էլ հանգեցնում է նրան, որ տղամարդիկ հարսնացու չեն կարողանում գտնել։
Եթե 2010-2015 թվականներին ծնելիությունն արհեստականորեն չընդհատվեր, Չինաստանում 66 միլիոն կին ողջ կլիներ, իսկ Հնդկաստանում՝ 43 միլիոն կին:

Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am
Comments
Post a Comment