Սեռական
կրթության շվեդական RFSU ասոցիացիան հայտարարել է, որ արդեն ժամանակն է վերջ տալու
կուսաթաղանթի առասպելական ստատուսին:
Նախորդ գարնանն ասոցիացիան հրապարակեց մի գրքույկ` կուսաթաղանթի հետ կապված միֆերի
վերաբերյալ:
Գրքույկը
մեծ ընդունելության արժանացավ և արդյունքոմ թարգմանվեց անգլերեն , արաբերեն և սորանի (Իրաքի քրդերեն) լեզուներով:
Այս հրատարակության մեջ ասոցիացիան առաջարկում է կուսաթաղանթի համար օգտագործել
նոր արտահայտություն` Վագինալ թագ:
«Երբ մենք սկսեցինք օգտագործել նոր տերմինը, որը շվեդերենով լինում է «սլիդկրանս», շատերին դուր եկավ, որ կա մի տերմին, որն ավելի կոնկրետ է բնութագրում մարմնի այդ հատվածը: Շատերը հարցնում էին , թե ինչո՞ւ մենք գրքույկը չենք թարգմանել: Հիմա մենք դա արել ենք». ասում է ասոցիացիայի գլխավոր քատուղար` Ասա Ռենգերը: «Վագինալ թագը կնոջ մարմնի անբաժանելի մասնիկն է, որը մնում է նրա հետ մինչև կյանքի վերջը: Այն չի անհետանում առաջին սեռական հարաբերությունից հետո: Շատ կանանց մոտ առաջին սեռական հարաբերության ժամանակ արյունահոսություն չի առաջանում: Կուսաթաղանթի վերաբերյալ միֆերը ստեղծվել են այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի կառավարել կանանց ազատությունը և սեքսուալությունը: Իսկ դրա դեմ պայքարի միակ միջոցը հասարակության տեղեկացվածությունն է և այդ կապակցությամբ գիտելիքների տարածումը». հավելում է նա:
Ստորև
ներկայացնում ենք որոշ հատվածներ` վերոնշյալ գրքույկից
Վագինալ
թագ
Միֆեր`
կուսաթաղանթի մասին. ձեր հարցերի պատասխանները
«Կուսաթաղանթ»
անունով հայտնի վագինալ թագը շրջապատված է մեծ թվով միֆերով ու մոլորություններով:
Գլխավոր միֆը կայանում է նրանում, որ դեպի կնոջ հեշտոցը տանող մուտքը փակ է թաղանթով,
որը պատռվում է առաջին սեռական հարաբերության ժամանակ: Իրականում դա ճիշտ չէ: Ոչ մի
թաղանթ գոյություն չունի: Սեռական դաստիարակության շվեդական ասոցիացիան փորձում է վերացնել
այդ միֆերը և տարածել հավստի փաստերի վերաբերյալ ինֆորմացիա: Այս գրքույկում մենք փորձում
ենք առավել մանրամասն նկարագրել այն, ինչն իրականում գտնվում է դեպի կնոջ հեշտոցը տանող
մուտքի վրա:
Որտե՞ղ է գտնվում վագինալ թագը
և ի՞նչ տեսք ունի այն
Վագինալ թագը գտնվում է հեշտոցի մուտքից 1-2 սմ տարածության
վրա և ոչ թե դրա խորքում: Յուրաքանչյուր կնոջ մոտ այն ունի յուրահատուկ տեսք: Այնպես
ինչպես ականջախեցիները, քիթը, սեռական շուրթերը ,և կարող է լինել տարբեր չափերի, գույնի
և ձևի: Այն կազմված է հաստ կամ բարակ լորձաթաղանթից: Սովորաբար այն թեթև վարդագույն
է, համարյա թափանցիկ : Սակայն ավելի հաստ թաղանթը լինում է գունատ կամ սպիտակ: Այն
կարող է հիշեցնել վարդի կամ այլ ծաղկի թերթիկներ, ունենալ երբեմն` մեխակի , երբեմն
էլ կիսալուսնի տեսք: Գերակշռող մեծամասնության մոտ այն էլաստիկ է և ձգվում է:
Հազվադեպ դեպքերում այս լորձաթաղանթը կարող
է փակել հեշտոցի մուտքը: Այդ դեպքում հնարավոր է լինի գինեկոլոգի միջամտության ահրաժեշտություն,
որպեսզի հնարավոր լինի բացել վագինալ թագը` դաշտանային արյան արտահոսքի, հիգիենիկ տամպոնների
և ներթափանցող սեքսի համար: Բնական ճանապարհով ծննդաբերությունը փոխում է վագինալ թագի
տեսքը` հարթեցնելով կամ ձգելով այն, որ դառնում է քիչ տեսանելի:
Մենոպաուզայից հետո, այն կանաց մոտ, ովքեր
բնական ճանապարհով ծննդաբերություն կամ երկար
ժամանակ սեռական հարաբերություն չեն ունեցել, վագինալ թագը կարող է նորից փակվել: Երբեմն
այդ պատճառով, հասուն տարիքում կանանց համար դժվար է ունենալ ռեգուլյար սեռական հարաբերություններ և նրանք պետք
է դիմեն գինեկոլոգի օգնությանը` վագինալ թագը բացելու համար:
Ոչ
ոք չգիտի, թե ո՞րն է վագինալ թագի ֆունկցիան,
սակայն ամենայն հավանականությամբ, այն հանդիսանում է սաղմի ձևավորման ժամանակ առաջ եկած կողմնակի ձևավորում:
Արդյո՞ք պետք է «առաջին անգամ»
ցավոտ լինի
Քանի
որ թագը չի համարվում փխրուն թաղանթ, լորձաթաղանթի առաջին ձգման դեպքում // տամպոններ
տեղադրելիս, ձեռնաշարժության կամ սեքսի ժամանակ// առաջացած զգացողությունները շատ անհատական
են:
Որոշ կանայք չեն զգում որևէ ցավ, այն դեպքում, երբ ավելի հաստ վագինալ թագ ունեցող
կանայք ինչ որ ցավ զգում են: Հնարավոր են թաղանթի մասնակի պատռվածնքեր, որոնք կարող
են ցավ առաջացնել և որոշակի քանակութամբ արյան արտահոսքի պատճառ դառնալ:
Նշանակություն չունի, թե քանի անգամ է
կինը սեքսով զբաղվել: Նա կարող է հաճույք ստանալ
միայն այն դեպքոմ, եթե խիստ գրգռված է և նրա մոտ արտադրվում է քսուկ: Կարևոր չէ, թե
որերոդ անգամ է նա ներթափանցող սեքս ունենում:
Կարևոր է հաշվի առնել, որ սեքսում կնոջ
հաճույքի համար առանցքային դեր ունի ծլիկը: Ծլիկում գտնվոմ են հազարավոր նյարդային
վերջավորություններ- ավելի շատ, քան մարդու մարմնի ցանկացած մասում: Նման զգայականության
հետևանքով է, որ կանանց մեծամասնությունը հաճույք
է ստանում ծլիկի ստիմուլյացիայի արդյունքում: Այս մասին լրացուցիչ ինֆորմացիա կարելի
է գտնել սեռական կրթության շվեդական ասոցիացիայի հրատարակած . «Ծլիկային սեքսի ձեռնարկ»
գրքույկում:
«Առաջին անգամ» արյունահոսւթյուն լինո՞ւմ է
Կանանց մեծամասնության մոտ արյուն չի գալիս: Կարևոր չէ, թե ինչ տեսք ունի վագինալ թագը: Կանանց կեսը ասում են, որ առաջին սեական հարաբերությունից հետո ունեցել են արյունահոսություն: Սակայն նույնիսկ այն կանանց մոտ, ովքեր ունեցել են արյունահոսություն, պատճառը շատ հազվադեպ է կապված վագինալ թագի հաստության հետ: Եթե կինը լարված է, չունի սեռական գրգռվածություն, նյարդային է և նրա մոտ չի արտադրվում քսուկ, դա կարող է բերել վագինալ թագի պատռվելուն և արյունահոսության: Սակայն դա որևէ կապ չունի այն բանի հետ, թե քանի անգամ է նա զբաղվել սեքսով:
Կարո՞ղ է արդյոք վագինալ թագը պատռվել ձիարշավության կամ հեծանիվ վարելու հետևանքով
Ոչ: Որևէ տեսակի ֆիզիկական վարժություն չի կարող ազդել վագինալ թագի վրա: Այն տեղակայված է հեշտոցի մուտքից 1-2 սմ հեռավորության վրա, այլ կերպ ասած` մարմնի խորքում:
Ի՞նչ է նշանակում «Կուսաթաղանթի պատռում» հասկացությունը
Առնանդամի չափսը նշանակություն ունի՞
Այն
նախապաշարումը, որ հեշտոցի մուտքը փակ է թաղանթով, մի շարք միֆերի առաջացման պատճառ է դարձել: Այստեղից
էլ այնպիսի արտահայտություններ, ինչպես. «կուսաթաղանթի պատռում» կամ «դեֆլորացիա»:
Սովորաբար դրանք նշանակում են, որ կինը առաջին անգամ է ունեցել ներթափանցող սեռական հարաբերություն, ինքնուրույն կամ զուգընկերոջ հետ: Սակայն իրականում վագինալ թագը իրենից ներկայացնում է էլաստիկ լորձաթաղանթ, որը հնարավոր չէ պատռել առնանդամի կամ մեկ ուրիշ առարկայի միջոցով:
Երբ այդ թաղանթը ձգվում է, երբեմն առաջանում են ցավոտ պատռվածքներ, որոնք վերականգնվում են 24 ժամվա ընթացքում: Վագինալ թագը գտնվում է հեշտոցի մուտքից 1-2 սմ հեռավորության վրա, այնպես որ տղամարդու առնանդամի չափսը որևէ նշանակությոն չունի: Եթե կինը չի կարողացել զբաղվել ներթափանցող սեքսով, գինեկոլոգի հետազոտությունը կօգնի պարզել թե արդյո՞ք պատճառը եղել է վագինալ թագը:
Կուսություն-ի՞նչ է դա նշանակում
Կուսության հարցը ենթադրում է, թե արդյո՞ք տվյալ անձնավորությունը , տղամարդ կամ կին, զբաղվել է սեքսով թե ոչ: Շատերը այս դեպքում ենթադրում են ներթափանցող վագինալ սեքսը: Կուսությոնը անորոշ հասկացություն է, որը հիմնված է նախապաշարումների ու միֆերի վրա: Դրանք սերտ կապի ունեն կնոջ սեքսուալության նկատմամբ վերաբերմունքի հետ, ինչը չի պաշտպանում սեռական կրթության շվեդական ասոցիացիան:
Առաջին հերթին կուսությունը կապված է սեքսի նկատմամբ հետերոնորմատիվ վերաբերմունքով, որը ենթադրում է կնոջ և տղամարդու միջև ներթափանցող սեռական ակտ //այլ կերպ ասած, երբ տղամարդու առնանդամը մտնում է կնոջ հեշտոցի մեջ//:
Երկրորդ հերթին, շատ ազգերի մոտ և լեզուներում, կուսությունը հանդիսանում է անմեղության հոմանիշը և մեղքի հականիշը: Սեքսով զբաղվելու մեջ որևէ մեղք գոյություն չունի և չկա որևէ պատճառ` այդ կապակցությամբ մեղքի զգացողություն ունենալու համար:
Ավելին, նման միֆերը առաջին հերթին ուղղված են կանանց դեմ, օրինակ, սեռական բռնության վերաբերյալ լուրերը տարածելու և այն արադարցնելու դեպքում:
Սեռական կրթության շվեդական ասոցիացիան երբեք չի ստանում հարցեր այն մասին, թե ինչպե՞ս կարելի է որոշել «կուսությունը»:
Դա կարող է որոշել միայն անհատը անձամբ: Տարբեր մարդիկ ունեն տարբեր պատկերացումներ, թե սեռական որ ակտի դեպքում կարելի է խոսել կուսությոնը կորցնելու մասին: Որոշ մարդիկ դա սահմանափակում են միայն վագինալ սեքսով, իսկ մյուսները դրանում ներառում են նաև սեքսի այլ տեսակներ:
Հեղինակ՝ sadcrixivan
Թարգմանված է ռուսերենից
Թարգանեղ՝ Նարինե Գրիգորյան
Comments
Post a Comment