Skip to main content

Այն մասին թե ինչպես են սպիտակամորթ տղամարդիկ դրել ամեն ինչի սկիզբը

Անցյալի քննադատաբար վերաիմաստավորում. 

Ովքե՞ր են «մեռած սպիտակամորթ տղամարդիկ»

Նույնիսկ այսօր կարելի է լսել, որ մշակույթի բնագավառում բոլոր կարևոր հայտնագործություններն ու ձեռքբերումները վերագրում են տղամարդկանց: Սակայն այդ տղամարդիկ, որպես կանոն, սպիտակամորթ և հետերոսեքսուալ տղամարդիկ են: Նրանք ոչ միայն ստեղծել են այն ինչ մենք անվանում ենք մշակույթ,  այլ նաև շարունակում են սահմանել այն գնահատելու նորմատիվներն ու գնահատականները: Հոդվածում կանդրադառնանք այն խնդրին, թե ի՞նչ է նշանակում և ի՞նչ է ենթադրում քննադատության թեորիայում ընդունված «մեռած սպիտակամորթ տղամարդիկ» արտահայտությունը:

Ո՞վ է համաշխարհային մշակույթը ձևավորել որպես հասարակություն
Խտրականության ենթարկվող տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ իրենց հասցեին լսում են նախատինք ան մասին, որ այն խմբերը, որոնց իրենք պատկանում են,  երբեք լուրջ ազդեցություն չեն ունեցել ընդհանուր առմամբ  հասարակության    և մասնավորապես` մշակույթի զարգացման վրա, ինչը առիթ է տալիս մտածել, որ հետագայում նույնպես այդպես է լինելու: 

Իսկ դա բացատրվում է ակտիվ գործունեություն ծավալելու անկարողությաբ կամ այլ պատճառներով: Իրականում հենց այդպես էլ կա: Հնադարյան ժամանակաշրջանից մինչ օրս, գործնականում յուրաչանչյուր քար, որ դրվել է որևէ շինության  հիմքում, դրվել է սպիտակամորթ տղամարդու կողմից, ով արդեն հասցրել է մեռնել, անմահանալով՝իր գործով ու ձեռքբերումներով: 

Մի խումբ  սպիտակամորթ տղամարդիկ իրենց ձեռքբերումներով ու գործերով ձևավորել են պատմությունը, մյուսները գրանցել ու  գովերգել են առաջինների արածը, իսկ երրորդները ընդունել են առաջիններին ու երկրոդներին որպես օրինակ և շարունակել նրանց գործը: Այլ խմբերի համար տեղ չկա և երբեք էլ չի եղել:

Որտեղի՞ց է առաջացել այս տերմինը
 1946թ. էկրան բարձրացած «A Matter of Life And Death»  բրիտանական ֆիլմի գլխավոր հերոսին սահմանված է մեռնել : Երկնային թագավորությունում իր դատավճիռը բողոքարկելու համար, նա որպես փաստաբան ընտրում է  աշխարհում երբևիցե ապրած ամենաազդեցիկ մարդկանցից, որոնց հսկա արձանները դրված են դեպի անդրաշխարհ տանող աստիճանի վրա: 

Հարկ կա՞ արդյոք նշել, որ այդ արձանների շարքում չկար գոնե մեկը, որը պատկերեչ մարդկանց, ովքեր որևէ կերպ չեն վերագրվում«մեռած սպիտակամորթ տղամարդիկ» արտահայտությանը: Այսինքն բոլոր առաջարկված տարբերակները սպիտակամորթ տղամարդիկ էին: Այդպիսով այս սահմանումը տեղ է գտել ամերիկյան և ընդհանրապես արևմտյան մշակութային- փիլիսոփայական քննարկումներում:  

Հարկ է նշել, որ քանի որ ամերիկյան մշակույթը անչափ մեծ ազդեցություն ունի աշխարհի մյուս երկրների և մշակույթների վրա, ներառյալ ռուսաստանի, քանի որ ՌԴ-ն ակտիվորեն տպում և վերարտադրում է այն ամենը ինչ հրամցնում է «ամերիկյան երազանքը»: Այսպիսով, եթե մենք վերլուծում ենք ամերիկյան և եվրոպական գիտության և նրանց կողմից սպիտակամորթ տղամարդկանց  դրված նորմերը, ապա, մենք նաև փորձում ենք մեր մշակույթի մեջ գտնել դրանց արգասիքները:

Այս հասկացությունը վկայակորոչում է «Մեծ մարդկանց թեորիա» սահմանմանը, որն ի հայտ եկավ և մեծ տարածում գտավ 19-րդ դարում. դրա ամենակարևոր կողմնակիցներից էր փիլիսոփա և պատմակաբան Կառլ Կառլեյլը, ով հանդիսանում է «Հերոսները, հերոսների երկրպագությունը և հերոսությունը պատմության մեջ» գրքի հեղինակը: Նա և քննարկումների այլ մասնակիրցները հիանում էին մեծ մարդկանցով, պնդելով, որ համաշխարհային քաղաքակրթության բոլոր ձեռքբերումները մի շարք հայտնի մարդկանց գործունեության արդյունքն են: 

Այս թեորիան սակայն կասկածի տակ էր առնվում հենց նույն ժամանակաշրջանում, երբ այդքան տարածված էր: Իսկ այսօր արդեն բոլորի համար պարզ է, որ միայն մարդկային համատեղ ջանքերի արդյունքում կարելի է հասնել  ամենամեծ արդյունքին: Անցյալի քննադատական վերաիմաստավորումը հաջողության գրավականն է:
Ի՞նչն է քննադատում այս հասկացությունը
«Մեռած սպիտակամորթ տղամարդիկ» տերմինի միջոցով միաժամանակ քննադատության է ենթարկվում նաև արևմտյան մշակույթին ուղղված մոտեցումը և այսպես ասած «մեծ մշակույթը», որպես ուշադրության միակ արժանի երևույթ, որը որոշում է մարդկության առաջընթացը: Այս դեպքում  ուշադրությունը սևեռվում է  այն բանի վրա, որ հասարակության վրա ազդելու հնարավորությունը , արտոնություն էր, որը մինչև վերջերս տրվում էր  մարդկության մի մեծ զանգվածին, ովքեր  իշխում էին մյուսների վրա:

Այս հասկացությունը վերանայում է նաև հասարակության մեջ հստակ սահմանված հիերարխիան, ինչպես նաև դասականների անհերքելի հեղինակությունը, ովքեր այնքան սպիտակ են, այնքան մեծ ու այնքան մեռած, որ նրանց ցանկալի չէ քննդատել ոչ մի բանի համար:

«Մեռած սպիտակամորթ տղամարդիկ» տերմինի միջոցով մենք կարծես ասում ենք,-«Ես նրանց հետ որևէ առնչություն չունեմ: Ինչո՞ւ պետք է ես նայեմ նրանց շունչս պահած, ընդունեմ  այն ամենն  ինչ նրանք ասել են»:

Ժամանակին ամերիկացի քանդակագործ Ջենեթ Սկադլերն ասել է ,- «Ես չեմ ցանկանում մասնակցել ինքնասիրահարված տղամարդկանց կողմից ամերիկյան քաղաքների  աղավաղմանը, որոնք մոլագարի պես իրար հետևից կանգնեցնում են տղամարդկանց արձաներ` կանգնած, նստած կամ էլ ձիու վրա հեծնած,  յուրաքանչյուրը մտածելով, որ զարդարում է  շրջապատը»:  

Ո՞վ է որոշում դասականների ցուցակը
Իհարկե և՛ Շեքսպիրը և՛ Մարքսը և՛ Ֆրեյդը և՛նրանց նման շատ կարևոր տղամարդիկ, մտնում են «Դասականներ» հասկացության մեջ: Բայց հենց այս բառի արմատը ենթադրում է երևույթի վեհությունը, ինչպես նաև անձի կայացման հարցում անձնական յուրահատկությունների և արտաքին գործոնների ազդեցությունը:
Հին Հռոմում մարդկանց ըստ ունեցվածքի բաժանում էին վեց խմբի: 

Առաջին հինգը կոչվում էին դասեր, իսկ վեցերորդի ներկայացուցիչները` դասականներ: Իհարկե պարզ  է, որ այլ խմբերի ներկայացուցիչները չէին կարող դառնալ դասականներ ոչ անցյալում և ոչ էլ հիմա, անկախ նրանից, թե նրանք ինչ յուրահատկություններ ունեին: Նման մարդկանց համար դեպի բարձունք տանող ճանապարհները կամ ընդհանրապես փակ են, կամ դա անելու դժվարությունները չափից ավելի շատ են: 

Բացի  այդ, ինչպես արդեն նշեցինք, սպիտակամորթ տաղամարդիկ, սովորաբար ոչ միայն կերտում են այլ նաև գրում են պատմությունը: Եվ այդ իսկ պատճառով այլ կատերգորիաների մարդկանց ծառայությունները նրանք հաճախ չեն նկատում և կարծիքները հաշվի չեն առնում: Եվ հենց այս իրողություններն է քննադատում "«Մեռած սպիտակամորթ տղամարդիկ» տերմինը:

Իսկ ինչո՞ւ է այսօր անհրաժեշտ այս տերմինը
Ի՞նչ իմաստ ունի օգտագործել այս տերմինը, եթե այդ մարդիկ արդեն վաղուց կատարել են իրենց գործը և մեռած են: Որովհետև, այսօր հասարակությունը դեռևս գտնվում է  այն մակարդակի վրա, որ ոչինչի չի փոխվել: Բացի այդ հասարակությանը պետք է հիշեցնել, որ բազմազան այլ հեռանկարները կարող են լինել: 

Կարևոր է հասկանալ, որ եթե մարդիկ, ովքեր միշտ լռել են, ունենային խոսելու և գործելու հնարավորություն, քանի որ խոշոր իրադարձությունները կարող էին ունենալ լրիվ այլ ընթացք: Նաև շատ կարևոր է իմանալ, որ երբ խտրականության ենթակվող փոքրամասնություններն ունենան իրենց ձայնի իրավունքը, դադարելով լինել ընդամենը օբյեկտ, որի հետ առընչվում են սպիտակ տղամարդիկ` իրենց մեծ գործերն իրականացնելիս, այդ ժամանակ նրանք նույնպես պատմություն կկերտեն: Նրանք արդեն սկսել են դա անել շատ քիչ քանակությամբ և 20-րդ դարը դրա վառ ապացույցն է:

Աղբյուրը՝ theoryandpractice.ru
Թարգմանված է ռուսերենից
Թարգմանությունը՝ Նարինե Գրիգորյանի




Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և