Ֆրանսիայի խորհրդարանականները կողմ են քվեարկել նախագծին, որն ագելում է գովազդներում և հագուստի ցուցադրությունների ժամանակ չափից դուրս նիհար մոդելների ներկայությունը:
Մոդելների նիհարության աստիճանը որոշվելու է մարմնի զանգվածի ցուցիչների աղյուսակի միջոցով /BMI/:
Աշխատանքի ընդունվելու համար, աղջիկները պետք է ներկայացնեն բժշկական տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի, որ նրանց մարմնի ինդեքսը 18-ից ցածր չէ: Օրենքը խախտող գործակալություններին սպասվում է խոշոր տուգանք և նույնիսկ ազատազրկում մինչև վեց ամիս: Հարկ է նշել, որ ֆրանսիացի կանանց մարմնի ծավալի միջին ինդեքսը կազմում է 23.2:
Բժիշկների կարծիքով, այն տատանվում է 18.5-24.9 -ի միջև, առողջության համար որևէ խնդիր չկա: Սակայն այդ տեսակետը չեն կիսում քննադատները, ովքեր նշում են, որ դա լավագույն ճանապարհը չէ մարմնի առողջ քաշը որոշելու համար: Բժիշկներն ու կանանց իրավունքների պաշտպանները բավականին երկար ժամանակ են պայքարել մոդելային բիզնեսում անառողջ տեսք ունեցող մոդելների ներգրավվածության դեմ:
2007թ., 28-ամյա ֆրանսիացի ֆոտոմոդել Իզաբել Կարոն մահացավ անորեքսիայից: Մահվանից առաջ նա մասնակցել էր մի ծրագրի, որտեղ պատմել էր իր հիվանդության մասին:
Վերանշյալ նախագծին զուգահեռ ընդունվել է ևս մեկ օրենք, որն արգելում է անորեքսիայի խրախուսումը և ինտերնետային կայքերի կողմից քաշի շատ արագ կորսուտ խոստացող նյութերի տեղադրումը:
Հատկանշական է, որ ֆրանսիացիների մոտ 40 տոկոսը տառապում է անորեքսիայից: Ընդ որում, տասից ինը աղջիկներ և կանայք են:
Վերջում նշենք, որ Ֆրանսիայի մոդելային գործակալությունների ազգային միությունը դեմ է այս որոշմանը, այն պատճառաբանությամբ, որ դրա հետևանքով ֆրանսիացի մոդելները դուրս կգան մրցակցությունից:
Աղբյուրը՝ BBC News
Թարգմանված է ռուսերենից
Թարգմանությունը՝ Նարինե Գրիգորյան

Comments
Post a Comment