Skip to main content

Կրծքերի սիրահա՞ր եք. Ահա 3 պատճառ թե ինչու դա կարող է սեքսիստական համարվել


Շատ տղամարդիկ կարծում են, որ այս վարքագիծը վնասակար չէ, և կանայք սա պետք է ընկալեն որպես հաճոյախոսություն, նույնիսկ երբ նրանց ասում են, որ կնոջ համար դա տհաճ է։

Շատ տղամարդիկ ցանկանում են լինել կնոջը աջակցող և գնահատող, հարգում են մեզ և մեր հավասար իրավունքները։

Բայց մենք բոլորս ապրում ենք հայրիշխանական համակարգում, որտեղ մեզ սովորեցրել են, որ կնոջ մարմինը գոյություն ունի բացառապես տղամարդու հաճույքի և զվարճանքի համար։ 

Այս սեքսիստական և անմարդկային մտածելակերպը ամեն օր վերարտադրվում է այն ամենում, ինչը մարդիկ համարում են սովորական և առօրեական։

Օրինակ, կանանց տեսքի վերաբերյալ մեկնաբանությունները։ 

Եվ երբեմն մեծ տարբերություն չկա, թե ով է մեկնաբանում ձեր արտաքին տեսքը՝ ինչ-որ անծանոթ մարդ փողոցում, թե հենց ձեր զուգընկերը։ Երբեմն երկուսն էլ անհիմն են, ավելորդ ու վնասակար։

Եկեք պարզենք, թե ինչու.
1․ Այն միավորում է գրավչությունը և կնոջը առարկայի պես վերաբերվելը 

Գրավչությունը այն է երբ այնձին դուր է գալիս թե ինչպես է մյուսի ֆիզիկական հատկանիշները կամ դիմագծերը խթանում ընդհանուր յուրօրինակ գեղեցկությունը:

Իսկ մարդուն առարկայի պես վերաբերվելը տեղի է ունենում այն ժամանակ երբ անձը հավանում է մի կոնկրետ հատկանիշ, և մարդկանց վերաբերվում է ինչպես այդ հատկանիշին։ 

Եթե դա նրանց վերաբերմունքի հիմնական չափանիշն է, ապա նրանք հեշտությամբ կարող են հրաժարվել ուժեղ, խարիզմատիկ կնոջից, քանի որ նա չունի սոցիալապես պայմանավորված չափանիշներին համապատասխան հետույք կամ կուրծք։ 

Այսինքն, նրանք բացառապես կժամադրեն մարդկանց ելնելով նրանց արտաքին տեսքից։
Որպես կուրծք ունեցող մարդ, ես կարող եմ հասկանալ նրանց տարվածությունը։ Կրծքերը զարմանալի են, ես գիտեմ։

Բայց կուրծքը բացառապես գեղագիտական կամ սեռական նպատակների համար չէ։ Այն ունի ֆունկցիա։ Եվ մարմնի մասերը կանացիության հետ ասոցացնելը աննորմալ էՈչ բոլոր կուրծք ունեցող մարդիկ են կանայք, և ոչ բոլոր կանայք կուրծք ունեն։

Մարդկանց նրանց մարմնի մասերով սահմանելը ցույց է տալիս ձեր նախընտրությունը նրանց մարմնի և անձի սահմանման միջև, ինչը հատկապես տեղի է ունենում, երբ տղամարդիկ ավելի կենտրոնացած են կրծքի սեռական կամ գեղագիտական արժեվորման վրա, քան տվյալ անձի ազատության, հարգանքի, անվտանգության, կարիքների, ինքնավարության, բարեկեցության և այլնի վրա։

2․ Մարդուն օբյեկտի պես վերաբերվելը հանգեցնում է անմարդկայնության

Կուրծքը հրաշալի բան է, բայց մոռանում ենք, որ մսի կտորի հետևում  մարդ է:
Մարդկանց իրենց անատոմիայով գնահատելը ստեղծում է կոնկրետ գեղեցկությունը սահմանող պատկեր, որտեղ մեզնից շատերը, եթե ոչ բոլորը չեն կարողանում տեղավորվել, քանի որ բոլորս տարբեր ենք և տարբեր մարմնական հատկանիշներ ունենք: 

Բոլորին մեկ հատկանիշով գեղեցիկ սահմանելը զրկում է նրանց մարդ տեսնելու հնարավորությունից և ստեղծում է տպավորություն, որ միայն մարմնի կոնրետ մասերն են կարևոր այլ ոչ թե անձը և անձնական որակները: 

Սա հետագայում էլ՛ ավելի է բաժանում առանց այդ էլ հասարակության լուսանցքում գտնվող խմբին՝ կանանց: 


Ցավոք, կանայք և նրանք ովքեր ընկալվում են որպես կին դեռևս առանձնացվում են և դիտարկվում են ըստ մարմի մասերի։

Եվ մեզանից շատերը այնքան սովոր են, որ իրենց մարմինը միայն տղամարդու գեղագիտական հաճույքի համար է, որ մենք հետո ենք կռահում և հարցականի տակ դնում մեր անհարմար զգալու առկայությունը, երբ հանդիպում ենք այս տիպի օբյեկտիվացման հետ։ 

Մեզ ԶԼՄ-ներում գրոհում են կիսատկլոր կանանց կերպարներով, որպեսզի վաճառեն ներքնազգեստ, սնունդ կամ լվացքի մեքենա, բայց միևնույն ժամանակ ամոթալի է համարվում կնոջ մարմինը ինչպես օրինակ մայրերը պարտադիր պետք է ծածկեն իրենց կուրծքը երեխաներին կերակրելուց կամ պետք է գաղտնի կերակրեն լոգարանում, որպեսզի ուրիշների համար տեսարանը անհարմարավետ չլինի։ 
Երիտասարդ աղջիկներին ասում են, որ նրանց արտաքին տեսքն ու սեռական մատչելիությունը տղամարդկանց համար ավելի կարևոր են, քան նրանց կրթությունը,  երբ նրանց դպրոցից ուղարկում են տուն հանդուգն կեցվածքի համար, քանի որ նրանց մարմինը "շեղում" է տղաներին։ 

Կանայք պետք է ամաչեն ամեն մի ավելորդ մազի, նշանի, թերության, ցելյուլիտի, պեպենի համար, ամաչեն թմբլիկ ձեռքերի, հարթ կամ լայն հետույքի, փոքր կրծքերի համար և պետք է անեն ամեն ինչ այդ թերությունները ծածկելու համար, քանի որ հայրիշխանությունը թելադրում է, թե ինչպիսին պետք է լինի իդեալական կնոջ մարմինը, թե ինչ պետք է անի կինը տղամարդուն լավագույնս ծառայելու համար։

3․Քո մեկնաբանությունները տհաճ են ուրիշների (ներառյալ զուգընկերուհու) համար
Հարկավոր է հասկանալ , որ եթե այն, ինչ դու անում ես, տհաճ է այլ մարդու, հատկապես զուգընկերուհուդ համար, դու պետք է դադարես դա անել։

Հարաբերություններում հարգանքի մի մասը զուգընկերուհու զգացողությունների հարգանքն է դրանց մասին զրուցելն է և հաշվի առնելն է: 

Օրինակ, դուք կարող եք անել այն, ինչ անում էր իմ ընկերը ՝ սկզբում թույլտվություն խնդրիր որևէ մեկի արտաքին տեսքը մեկնաբանելուց առաջ: 
Օրինակ՝ 
-Բարև, լսիր կարող եմ մեկնաբանել քո բլուզը:
- Այո: 
-Շատ լավն է:

Ինչպես զրուցել մարդկանց հետ այս մասին

1)Մի վապեցեք ասել թե ինչը ձեզ դուր չի գալիս 
Երբ մեկնաբանություն է հնչում ձեր հասցեին և դուք լավ չեք զգում հնարավոր էպատճառը այն է, որ ձեր ընկերը չգիտի, որ դրանք ձեզ համար տհաճ են հետևաբար մի վախեցեք հակառակվել ձեր զուգընկերոջը կամ որևէ մեկին մատնանշելով այն, ինչը ձեզ անհարմարություն է պատճառում։
Նրանք իսկապես երբեմն չեն հասկանում, որ դա խնդիր է ձեզ համար, իսկ ձեր զգացողությունը ձեր մարմնի և ինքնագնահատականի մասին չափազանց կարևոր է:

2)Բացատրել, թե ինչու են օբյեկտի պես վերաբերվող մեկնաբանությունները պրոբլեմատիկ
Պետք չէ, որ դուք լավ տեղյակ լինեք ֆեմինիզմի տեսությունից, որպեսզի հակառակվեք ձեզ տհաճ թեմայով։ Կանայք պարտավոր չեն այլ մարդկանց սովորեցնել որևէ բան (հատկապես, երբ գուգլը գոյություն ունի), բայց եթե դուք կարևոր եք համարում նրանց հիմնական գիտելիքներ տալ և ընդգծել ճիշտ ուղղությունը, ապա արեք դա։

3)Զրույցը պետք է լինի շարունակական և ոչ սահմանափակ
Սա շարունակական պայքար է մարգինալացված մարդկանց համար,  և զուգընկերները պետք է հետ վարժվեն վատ վարքագծից, որը հատուկ է հայրիշխանությանը։ Մարդիկ սխալներ են գործում։ Մի սպասեք, որ առաջին ուղղումից հետո նրանք կդադարեն ցուցաբերել տհաճ վարքագիծը։ Երկու կողմերն էլ պետք է բաց լինեն երկխոսության համար և շարունակական աշխատանք տանեն խնդիրը շտկելու համար:
Աղբյուրը՝ everydayfeminism.com
Հեղինակ՝ Ջենիկա Մակքրեյեր
Թարգմանված է անգլերենից
Թարգանեղ՝ Անի Թադևոսյան

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և