Skip to main content

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Ղարաբաղյան կանայք գտնում են, որ նրանց ներկայիս նշանակալի դերը հասարակական և գործարար կյանքում հիմնականում պայմանավորված է պատերազմում նրանց ունեցած մասնակցությամբ: Եթե նախկինում ուսերիզներով կանանց հազվադեպ կարելի էր տեսնել Ղարաբաղում, ապա այժմ`պատերազմից հետո, դա սովորական երևույթ է

Պատերազմը կարծես առհավետ փոխել է գենդերային բալանսը Լեռնային Ղարաբաղում, որտեղ կանանց դերը գնալով ավելի ծանրակշիռ է դառնում:Չնայած Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կա ընդամենը 3 կին նախարար և 5 պատգամավոր, հասարակական և բիզնես ոլորտներում նրանք հաճախ թվային գեռակշռություն ունեն տղամարդկանց նկատմամբ:

Սա նշանակալի շրջադարձ է ղարաբաղյան հասարակության համար, որը դեռևս խորհրդային ժամանակաշրջանում խիստ ավանդապահ էր. այս փոփոխությունները կանայք հիմնականում վերագրում են իրենց լիարժեք մասնակցությանը պատերազմին:


«Չնայած այն փաստին որ ռազմական գործողություններին հիմնականում տղամարդիկ էին մասնակցում, կանանց դերն այս պատերազմում պակաս կարևոր չէր», – ասում է ԼՂՀ միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովան: Նրա ղեկավարած կազմակերպությունը համակարգում է Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպությունների կապերը միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

«Չնայած սա հակասում է կովկասյան մտածելակերպին, բազմաթիվ ղարաբաղյան կանայք, զանց առնելով իրենց ավանդական դերը, տղամարդկանց հետ հավասար մասնակցել են մարտերին: Մյուսներն էլ իրենց ուսերին են կրել պատերազմական տարիների բոլոր դժվարությունները»:

ԼՂՀ տարածաշրջանային բիզնես կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանայք շատ ավելի արագ են հարմարվել հետպատերազմյան կյանքին, չնայած Ղարաբաղի տնտեսությունը այն ժամանակ ողբալի վիճակում էր:

«Քանի որ հայ կանայք պատասխանատվություն են կրում իրենց ընտանիքների համար, նրանցից շատերը  նախաձեռնություն դրսևորեցին` ավելի ակտիվ դառնալով: Այս սոցիալական ակտիվությունը պահպանվեց նաև հետագայում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղում կյանքը փոխվել է», – ասում է Կրիկորովան:

Լեռնային Ղարաբաղում կանայք մասնակցում էին պաշտպանական գործողություններին, իսկ ոմանք տղամարդկանց հետ միասին կռվում էին ճակատում:Մարգարիտա Թառանյանը, շատերի նման, բուժքույր է եղել 1992-94 թվականներին:

«Միչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես կարողացանք փրկվել: Չեմ կարողանում հավատալ, որ այդ բոլոր սարսափելի ու ցուրտ օրերից հետո կարողացել եմ պահպանել առողջությունս», – պատմում է պատերազմի վետերանը:

Բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող Մարգարիտան ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի մայոր է և աշխատում է պաշտպանության շտաբում: Եվ եթե նախկինում ուսերիզներով կանանց հազվադեպ կարելի էր տեսնել Ղարաբաղում, ապա այժմ`պատերազմից հետո, դա սովորական երևույթ է, չնայած նրանք այլևս ռազմաճակատ չեն գնում:
«Այնպիսի տղաներ զոհվեցին, մեկը մյուսից լավը: Բա աղջիկները…», – արցունքներն աչքերին պատմում է Թառանյանը` վերհիշելով, թե ինչպես էր մարտի ժամանակ սպանվել նրա ընկերուհին` նույնպես Մարգարիտա անունով, ում մարմինը տանելու համար ստիպված էին եղել սպասել մութն ընկելուն:

Պատերազմին մասնակցած տղամարդկանց խոսքերով` հրադադարից հետո կանայք այդպես էլ չվերադարձան իրենց ավանդական կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղի անկախության շարժման» ակտիվիստ Գագիկ Ավանեսյանի խոսքերով` կանանց ցուցաբերած աջակցությունը պատերազմի տարիներին շատ մեծ նշանակություն է ունեցել. նրանք արյուն էին հանձնում վիրավորների համար, ուտելիք էին պատրաստում, առաջին բժշկական օգնություն ցուցաբերում:

Սակայն պատերազմի սարսափներն ու բռնությունները չէին կարող անհետևանք մնալ կանանց համար: Վետերաններից շատերը չեն կարողացել համապատասխան հոգեբանական օգնություն ստանալ պատերազմի սարսափները հաղթահարելու համար, իսկ հակամարտության տարիներին բուժքրոջ պարտականություններ կատարող կանայք հաճախ անգամ նվազագույն օգնություն չեն ստանում:

Մարտակերտի բնակչուհիԱնահիտ Պետրոսյանը 30 տարեկան էր, երբ ռազմադաշտ մեկնեց:  «Թվում է` այն ժամանակ պետք է վախենայի: Ի վերջո, թույլ սեռի ներկայացուցիչներ ենք: Բայց ընդհանրապես վախ չեմ զգացել: Այնքան զոհեր ու վիրավորներ են եղել, և գիտակցում էի, որ հաջորդը կարող եմ ես լինել, բայց այնպիսի զգացում ունեի, որ ապրելու եմ», – պատմում է Անահիտ Պետրոսյանը: Նա երկու երեխա ունի և շարունակում է բուժքրոջ աշխատանքը ռազմական հոսպիտալում:

«Վախը հետո զգացի: Պատերազմից հետո պատմում էի մեկին այն սարսափների մասին, որոնց միջով անցել եմ. հենց այն ժամանակ էլ անբացատրելի վախ սողոսկեց սիրտս»:

Այնուամենայնիվ, ղարաբաղյան կանայք ասում են, որ պատերազմն իրենց ավելի տոկուն է դարձրել, և որ հասարակությունն անվերադարձ փոխվել է:

«Պատերազմը մեզ` կանանց շատ է կոփել: Մենք այնպիսի բաների միջով ենք անցել, որ եթե պահանջվեր տրակտորով Մարս թռչել, դա էլ կանեինք», – ասում է Ջուլիետտա Առուստամյանը, պատերազմի ժամանակ զոհված սպայի այրին, ով ներկայում ղեկավարում է «Հարմոնիա» ՀԿ-ն, որը զբաղվում է կանանց համար մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:

Կարինե Օհանյան,
Անահիտ Դանիելյան
Հոդվածը և լուսանկարները տրամադրել են հեղինակները:
Բնօրինակը ռուսերեն՝ www.armedia.am  կայքում:
Աղբյուրը՝ Womennet.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և