Skip to main content

Բեղիկների տենդենցի մասին

Առնականության ու տղամարդկության սիմվոլ բեղերը դարձել են նոր մոդայիկ ինչ որ բան որը օգտագործվում է հագուստի ձևավորման վրա ինչպես նաև տարբեր աքսեսուրաներով: Առաջին հերթին ոչ ոք հարցի տակ չի դնում ինչու հենց բեղերը, դե որովհետև տղամարդու ամեն ինչը շատ բնական է ու ամոթալի բան չկա, առավել ևս եթե դերային առումով քո վրա ես վերցնում այս կամ այն տղամարդկությունը սիմվոլիկացնող ինչ որ բան, օրինակ եթե կինը հագնվում է ընդունված տղամարդու հագուստ՝ շալվար, սառոչկաներ, կեպկաներ, գալստուկ է կապում և այլն դա երբեք չի ընդունվում որպես ինչ որ նեգատիվ, վտանգավոր առավել ևս տգեղ բան, ես կասեի հակառակը, դա ինչ որ ներկայացուցչական տեսք է տալիս: Իսկ եթե տղամադրը հագնի այնպիսի հագուստ, որը ընդունված է ու  կանացի է, ապա նա միանգամից կդառնա հասարակության ամենաչսիրելի կերպարը, ընդուպ մինչև նրա կյանքին և առողջությանը վտանգ կսպառնա, որովհետև նրան կծաղրեն կասեն դու ղզիկ ես, ինչու ես աղջկա բաներ կպցնում վրետ, ինչու ես աղջկա շորեր հագնում: Իսկ կնոջը չեն ասում էդ ինչ բեղեր ես կպցրել վրետ ամոթա, դու աղջիկ ես քեզ իսկական աղջկա պես պահի: Բայց երբևէ մտածել եք ինչու՞:

Ինձ թվում է դա գալիս է նրանից, որ կանայք դեռ ժամանակներ առաջ իզոլացված խումբ են համարվել և իրենց կամքին հակառակ առանձնացվել են հասարակության ամեն ինչից,  քաղաքական կամ սոցիալական գործերին, հետևաբար եթե կինը ցանկանում էր մտնել որևե նման գործունեության մեջ, նա հագնում էր տղամարդու հագուստ որովհետև տղամարդիկ գրավել էին այդ ոլորտը և նա ստիպված դառնում էր "տղամարդ" որ լինի ընդունված: Մենք առ այսօր ունենք տարանջատումը և սեռի հիման վրա խտրականությունը , առ այսօր կինը պետք է "տղամարդ" կին լինի, որ լինի ընդունված, պետք է ունենա ընդունված տղամարդկային հատկանիշներ և վարքագիծ, որպեսզի ընդունված լինի հայրիշխանական հասարակության մեջ:

Դրա առավել վառ արտահայտումը նաև գտնում ենք նմանատիպ փոքրիկ դետալների մեջ, ինչպես մոդայիկ հագուստ ու աքսեսուարներն են: Երբեք չենք տեսնի ինչ որ տղամարդու, որ հպարտորեն մոդայի համար իրա հագուստի վրա կրեր ասենք պատկերված բարձրակրունկ կոշիկներ, կրծքեր, կրծքկալներ կամ էլի ինչ որ բան որը տիպիկ կանացիություն կարտահայտի:

Մի խոսքով կրկին համոզվում ենք, որ հասարակության մեջ կանայք պետք է ամեն օր պայքարեն, նույնիսկ այնպիսի փոքրիկ բաների համար ինչպես հագուստի ընտրությունն է, հենց այնպիսին ինչպիսին իրենք են ուզում և ինքնատիպ ձևով կանացի լինելն է, առանց առնականության դետալների: Կանացի լինելու մեջ ամոթ բան չկա, ամեն սեռը իր գեղեցկությունն ունի, իր ուրույն հատկանիշները, բայց այս կամ այն սեռի կողմից մյուսի վրա իշխելը ինձ համար անընդունելի է:

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...