Աբորտների դեմ օրենքները չեն կանգնեցնում կանանց աբորտ անելուց, դրանք պարզապես դարձնում են ավելի անապահով և վտանգավոր կնոջ առողջության համար։ Կանանց թիվը որոնք աբորտ են անում կախված չէ աբորտն արգելով օրենքների հետ, այլ դա բացարձակաես կնոջ սոցիալականացման, ինքնազգացողության և իր որոշման հետ։ Միակ բանը որ փոխվում է դա կանանց մահացության քանակն է բարձրանում։ Ամեն տարի ամբողջ աշխարհում 150,000-ից ավելի կին մահանում է անհաջող աբորտներից, որոնք կատարվել են կասկածելի ոչ բժշկական միջամտությունից։
Եթե մարդիկ իսկապես ցանկանում են դադարեցնել աբորտները ապա նրանք կդիմեին այն միջոցներին որոնք իսկապես "գործում են"։ Զարմանալիորեն զավեշտալի է որ այն կառույցները և մարդիկ ովքեր դեմ են աբորտներին դեմ են նաև հակաբեղմնավորիչ միջոցներին, սեռական դաստիարակությանը, որը ներառում է սեռական հաաբերությունների մասին տեղեկացվածություն, սեռավարակներից և անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցներին և այլն։ Այս ոչ լոգիկ մոտեցումը բերում է պարադոքսի, որը նշանակում է որ ոչ սեքսի և հակաբեղմնավորիչների մասին է խոսվում և ոչ էլ հանգիստ թողնում են կնոջը շտկելու այդ ինֆորմացիայի պակասը։
Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են որ երեխա ունենալու պատճառը հասարակությանը և մարդկությանը նոր անհատ տալն է, որի դաստիարակությունը և լիարժեք ձևավորումը կախված է ծնողներից և մասնավորապես հասարակությունից, որը սակայն մեծ մասամբ բաղկացած է անցանկալի երեխաներից։ Շատ շատերը ամուսնանում են և երեխաներ են ունենում ոչ թե գիտակցելով և դա ցանկանալով այլ այն պատճառով որ հասարակական ճնշումը մեծ է նրանց վրա։ Հիշեք ինչքան կարծրատիպեր կան կապված չամուսնացած կանանց, կամ երեխա չունեցող ընտանիքների հետ։ Երեխա ունենալ չունենալը պետք է բացառապես լինի ընտրություն քանի որ հետագա ամեն պատասխանատվություն և հոգս ընկնում է մոր և հոր վրա, այսինքն ոչ ոք իրավունք չունի ասելու որ երեխա պետք է ունենաս որովհետև արդեն տարիքով մեծ ես կամ ծնողներից ինչ որ մեկը թոռնիկ է ուզում։
Կրոնը և կրոնական դոգմաները երբեք իրավաբանական գիտության հիմքում չեն կարող լինել, հետևաբար եթե ինչ որ մեկի կրոնը արգելում է աբորտը դա դեռ չի նշանակում որ դա բացարձակ ճշմարտություն է։ Եթե ինչ ո մեկը հաում է որևե կրոնական հավատքի ինչու պետք պետության բոլոր բնակիչները ենթարկվեն մեկ բարոյական նորմի, առավել ևս որ պատմությունը ցույց է տալիս կրոնի դա֊ժան և հետամնաց դրսևորումները (Աստվածաշնչի մեջ կան հատվածներ որոնք ներառում են ստրկության ընդունում, բռնաբարության թույլատրելիություն, աղջիկ երեխայի վաճառք և այլն)։
Այն հիմնական սահմանափակումները որոնք կանանց իրավունքների հետ են կապված ստեղծվել են հիմնականում տղամարդկանց կողմից իրենց իշխանությունը պահպանելու համար։ Շատ ցավալի է որ տղամարդիկ լինելով բարձրաստիճան պաշտոնյաներ ընդունում են օրենքներ աբորտների դեմ, կամ կրոնական ծառայողները, որոնք բացառապես տղամարդիկ են որոշում են այն ինչը իրենց հետ երբեք չի լինի, նրանք լինելով բիոլոգիական տղամարդ երբեք չեն կարող հղիանալ և երբեք չեն կարող հասկանալ կնոջ զգացողությունները և թե ինչն է ընկած կնոջ աբորտ անելու ցանկության ետևում իսկ ենթադրությունները դրանք դեռ հիմք չեն մերժելու մեկ այլ սեռի ազատ ընտրության իրավունքը։ Նմանօրինակ սահմանափակումներից են կանանց ընտրություններին մասնակցելու արգելքը, սեփականություն ունենալու արգելքը, մաշկը և մազերը հասարակության մեջ գլխաշորով փակելու պարտավորությունը և այլն։
Այնուամենայնիվ այս չորս հիմնական կետերն են որ կնոջը իրավունք են տալիս աբորտ անելու՝
վտանգ է սպառնում կնոջ առողջությանը (երբեմն աբորտ անելը միակ բանն է որ բաժանում է կնոջը մահվանից)
վտանգ է սպառնում ֆետուսի/սաղմին/ապագա երեխային
կինը բռնաբարությունից է հղիաացել/բռնի հղիություն
և պարզապես ԿԻՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱԲՈՐՏ անել այս կամ այն պատճառներով, թե որոնցով ինքը լավ կիմանա որովհետև ինքն է իննը ամիս իր մարմնի մեջ կրելու սաղմին, ինքն է ծննդաբերելու, ինքն է այդ ցավերը ապրելու, ինքն է երեխային խնամելու։

Comments
Post a Comment