Skip to main content

Posts

Ցեղասպանությունը և առևանգված հայ կանայք. Ցեղասպանության թանգարան

http://redmed.org/ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության քաղաքականությունն սկսվել է տղամարդկանց ոչնչացմամբ, որին հաջորդել է ազգաբնակչության մնացած մասի մասսայական տեղահանությունը դեպի սիրիական անապատներ: Այս տեղահանություններն արագորեն վերափոխվեցին «մահվան երթերի»: Տեղահանվածների քարավանները հիմնականում բաղկացած էին ծեր տղամարդկանցից, կանանցից և երեխաներից: Բազմաթիվ կանայք ճանապարհին առևանգվում էին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից. մահվան էր դատապարտված նա, ով կփորձեր դիմադրել նրանց: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ մահացան անապատների ճանապարհներին, մինչդեռ ուրիշները, խուսափելու համար անարգանքից և բռնությունից, ինքնասպան եղան:  Հայոց ցեղասպանության արդյունքում հազարավոր հայ կանայք առևանգվեցին իրենց ընտանիքներից, սովորաբար տեղահանության ընթացքում կամ գիշերակացի ժամանակ: Բնաջնջման պետական քաղաքականության առաջին փուլում հայ տղամարդկանց մասսայական սպանության կազմակերպումից հետո, օսմանյան կառավարիչներն իրա...

Ի՞նչ բառեր ընտրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին արտահայտվելիս

Բառերն ու արտահայտությունները վիրավորելու, ինչպես նաև սփոփելու մեծ ուժ ունեն: Լրագրողը պետք է իմանա թե, այն խմբի անդամները, ում մասին գրում է, ինչպես են նախընտրում, որ իրենց անվանեն: Հաճախ հաշմանդամություն ուենցող անձանց մասին գրելիս լրագրողն օգտագործում է բժշկական բառեզրեր՝ վերցնելով դրանք մարդու հիվանդության պատմությունից, որոնք սակայն ոչինչ չեն ասում նրա դժվարության կամ խնդրի մասին, այլ միայն ավելորդ կարծրատիպ են ստեղծում անձի նկատմամբ` ներկայացնելով որպես հիվանդ ու անկարող մարդու:  Նման բացասական օրինակներ են՝ անկարող, դեբիլ, ոչ նորմալ, ֆիզիկական դեֆեկտ, անվասայլակին գամված, տառապում է ցերեբրալ պարալիչից, պոլիոմիելիթի զոհ, հիվանդ, թուլամիտ երեխա և այլն։ Դրամատիկ երանգներ են ստեղծում «դառը ճակատագիր» կամ «ողբերգական պատահարի բերումով հաշմանդամ դարձած» արտահայտությունները: ԶԼՄ-ներում մեծ տարածում ունի «զոհ» բառը, որը բացի անօգնական, խեղճուկրակ, անզոր մարդու հիշեցնելուց` ստեղծում է ողբերգական պատկեր: Սխալ տարբերակներ թերարժեք կամ անկարող    սահմանափակ հնարա...

Արվեստագետն իր դաշտանի արյունն օգտագործելով աբստրակտ պատկերներ է ստացել

Լուսանկարը՝Jen Lewis Դենվերում բնակվող արվեստագետ Ջեն Լյուիսը սկսել է իր դաշտանի արյունը օգտագործել, որպես արվեստի գործեր ստեղծելու նյութ։  Նա գտնում է, որ ոչ մի կեղտոտ կամ զզվելի բան դրա մեջ չկա, քանի որ դա պարզապես արյուն է։ Ջենը փորձել է կոտրել դաշտանի շուրջ տաբուները և կարծրատիպերը իր Beauty in Blood (Գեղեցկությունը արյան մեջ) նախագծով։  Նա ստեղծել է բազմաթիվ աբստրակտ պատկերներ օգտագործելով իր արյունը և ջուրը։   Լուսանկարները՝ Ջեն և Ռոբ Լյուիսներ Աղբյուրը՝ featureshoot.com

Դիմանկարներ գիշերային ակումբների մայրաքաղաքից

Լուսանկարիչ Ստեֆանի Մոսհամերը այցելել էր Լաս Վեգաս երկու ամսով, նրա օրերը հենց այնպես չեն անցել։ Նա փորձել է նկարել այնտեղ բնակվող մարդկանց էքսցենտրիկ կյանքը, տղամարդկանց իշխանության տակ գումար աշխատող գիշերային ակումբների պարուհիների դիմանկարները։  Նրա լուսանկարներում տեղ են գտել մարդիկ 21-50 տարեկան։ Նա լուսանկարներով գիրք է հրատարակել անունը՝ Vegas and She:  Աղբյուրը՝ featureshoot.com