Skip to main content

Կանացի կնատյացություն. Ի՞նչն է մեզ ստիպում ատել մեր սեռը



Կարիք կա՞ արդյոք այսօր ֆեմինիզմի մասին քննարկումների ժամանակ ապացուցել, որ կանայք տղամարդկանցից վատ չեն: Այն համոզմունքը, որ կանայք «չեն ձգում» մինչև տղամարդկայինը, կանանց նկատմամբ վերաբերմունքը որպես հիմար, թույլ կամ վտանգավոր  էակների, այս ամենը կնատյացություն է: 
Կարևոր է ուշադրություն դարձնենք թե ի՞նչ է կնատյացությունը.Կնատյացությունը հակակրանք կամ ատելություն է կանանց և աղջիկների նկատմամբ: Կնատյացությունը կարևող է դրսևորվել տարբեր ձևերով ներառյալ բռնություն կանանց նկատմամբ, դեգրադացիա և նվաստացում, սեռական օբյեկտիֆիկացիա (երբ կնոջ մարմնի մասը առանձնացվում և որակավորվում է առանց հաշվի առնելու, որ կնոջ մարմնի հետևում շնչավոր մարդ է), վիրավորանք և այլ տեսակի բռնություններ: Կնատյացությունը դրսևորվել է դեռ հին ժամանակներից կրոնի և պատմության, ինչպես նաև բազմաթիվ գրողների, պատմիչների և այլ գործիչների մոտ: Կնատյացության (միզոգինիա) հականիշը ֆիլոգինին է(կնասիրություն): Ֆիլոգինին սիրո, հմայքի, հարգանքի և հիացմունքի զգացողությունն է կանանց և աղջիկների նկատմամբ: 

Հասարակության մեջ անտեսանելի շերտով փռված, երբեմն թեթև  հովանավորչական ոճով, այն ամրացած է ազգային իմաստության մեջ //հավը թռչուն չէ, կինը մարդ չէ և այլն..// և նույնիսկ փիլիոսափայական աշխատանքներում: 

Շոպենհաուերը առաջարկում էր կնոջը համարել «մարդու և երեխայի միջև  միջանկյալ աստիճանի սեռ»: Իսկ Օտտո Վեյնինգերը ռադիկալացրեց այս թեզը և հայտարարեց, որ «կինը ոչինչ» է: Արդյունքում լույս են տեսնում գրքեր «Ֆեմինիզմի ավարտը. ինչո՞վ է կինը տարբերվում մարդուց» խորագրով:

 Կանանց բռնաբարությունների արդարացումը և «ծտերի» վերաբերյալ խոսքերը միայն մի մաս են այն ամենի, ինչ անում է կնատյացությունը հասարակության հետ
Կնատյացությանը ենթակա մարդկանց գիտակցության մեջ շքեղ ավտոմեքենաի ղեկին նստած տղամարդն այն աշխատել է արդար քրտինքով, իսկ կինն այն անպայման ինչ որ մեկից «պոկել  է» ու նստելով այդ մեքենայի ղեկին, նա անմիջապես վերածվում է մեծ վտանգի: Իսկ խելքը, կտրականությունը և տրամաբանական մտածելակերպը տղամարդկանց բաժին են հասել ծննդյան օրվանից

Նման ստերեոտիպերը մարդկանց բաժանում են բարձր տեսակի և ավելի վատ տեսակի, ընդգրկելով կյանքի բոլոր ոլորտները և կառուցելով հասարակության մեջ առկա դասերի դժվար ցանցը, որի հիմքում ընկած  է այն կարծիքը, թե կանայք շատ բաներում կամ ամեն ինչում զիջում են տղամարդկանց: Այս հայրիշխանական թեզը, որը շատերի կողմից  ընդունվում է որպես աքսիոմա, որոշում է հասարակության մեջ իշխող հարաբերությունների կառուցվածքը և ստեղծում  պայմաններ` սեռի հետ կապված խտրականությունների համար: Այն նաև ձևավորում է անհավասար  հնարավորությունների դաշտ:
 Սակայն պետք չէ մտածել, որ կնատյացությունը հատուկ է միայն տղամարդկանց: Գոյություն ունի ներքին կնատյացություն հասկացողությունը, երբ կանայք ընդունում են «բոլոր կանայք քած են», «կանայք ունակ չեն տրամաբանորեն մտածելու» կամ «ինքն է մեղավոր» արտահայտությունները, համաձայնելով, որ «դե էլ ինչ ասես» կամ «տենց էլ կա»:  Ներքին կնատյացության և դրա վտանգների խնդիրը բարձրացվել է ֆեմինիզմի կողմից

Եվ հենց ֆեմինիզմն է առաջարկել ու սկսել օգտագործել դրա հայտնաբերման ու լիկվիդացման պրակտիկան: Հետևելով կանանց շրջանում գոյություն ունեցող կնատյաց արտահայտություններին, ֆեմինիստական օպտիկան հնարավորություն է տալիս հասկանալ, թե մենք ինչպես ենք դառնում ինքներս մեզ դիսկրիմինացնող գործակալներ, ինչ հետևանքներ է դա ունենում և ինչպես դրա դեմ պայքարել:
 Նման բացասական վերաբերմունքը մեր սեռի նկատմամբ, պարադոքսալ է, սակայն քանի որ այն ամենուրեք է, կանացի կնատյացությունը ոչ մեկին չի զարմացնում: Բացի այդ, «մերոնքականների» կողմից «թույլ սեռի « նկատմամաբ արված բացասական գնահատումը ավելի շատ վստահություն է ներշնչում և թվում է անքննարկելի իրականություն, որի հետ համաձայնում են նույնիսկ կանայք

Կնատյացությունը հնչում է Իրինա Ալեգրովայի շուրթերից «բոլոր կանայք քածեր են» երգում, կանացի հանդեսների էջերից . «Իմ համար տղամարդկանց հետ շփվելն ավելի հեշտ է» և նույնիսկ հայտնի ակտիվիստ կանանց շուրթերից. «միլիոնավոր կանայք ցանկանոմ են լինել թույլ և ենթարկվող»: Եթե նման արտահայտությունները բազմապատկենք այն թվով, որքան անգամ դրանք հնչում են ամեն օր, պարզ է դառնում, որ խնդիրը չպետք է թերագնահատել:

Ընդգծված ատելությունը սեփական սեռի նկատմամբ, դատարկ տեղից չի գալիս և ոչ էլ լավ կյանքից: Ներքին կնատյացությունը մենք սկսում  են օգտագործել ստիպված, հաճախ ենթագիտակցաբար սպասելով սոցիալական հաստատման տեսքով  «դիվիդենտներին»: 

Առաջին հերթին դա տալիս է տղամարդկային, ավելի  արտոնյալ դասին պատկանելու զգացողություն, սեփական ստատուսի բարձրացում այլ կանանց համեմատ և վերջնական արդյունքում` ավելի հարմար դիրք` հայրիշխանական համակարգում

Լռությամբ սահմանված կանոնները, որ «կնոջ նման» լինելը վատ է, իսկ «տղամարդու նման» լինելը լավ, բերում են նրան, որ կանանց մոտ առաջանում է «ծտերից» և սեփական սեռից առանձնանալու ցանկություն, քննադատելով «կանացի» գծերը և պահվածքի տղամարդկային մոդելի նախնըտրություն: Հաստատ մեզանից շատերը կհիշեն, որ գերադասում էին իրենց պահել «տղավարի», իսկ ծայրահեղ դեպքերում ընտրել տղամարդկանցից կազմված շրջապատ, այդպիսով ևս մեկ անգամ հաստատելով հայրիշխանության տրամաբանությունը և այն, որ «կանանց հետ հատուկ խոսելու թեմա չկա»:
 «Կանայք» և «Տղամարդիկ» աբստրակտ խմբեր են, որոնք հորինվել  և կոնկրետ իմաստներով են օժտվել մեր կողմից

Կանանց դեմ ուղղված նման նախապաշարմունքների արդյունքումկատարվում է հետաքրքրությունների և մասնագիտությունների ավանդական բաժանում  ըստ սեռերի . «խելացի տղամարդկային» //սպորտ, գիտություն, քաղաքականություն  և «հիմար-կանացի» //ձեռագործ, խոհարարություն, մոդա//: Նույնիսկ  Wonderzine-ի հասցեին հաճախ հնչում են մեղադրանքներ, որ ժամանակակից ու առաջադեմ կանանց համար նախատեսված պարբերականն իրավունք չունի գրել հագուստի, սնունդի և կոսմետիկայի մասին: Ինչպես իր հիշողություններում ասում է Ռուսաստանի Պետական Հումանիրտար Համալսարանի շրջանավարտներից մեկը. <մեր ինտելեկտուալ խմբում ընդունված էր կրել ջինսեր, կեդեր և մեծ ուսապարկեր: Իսկ գեղեցիկ ու կոկիկ հագնված աղջիկներին ես միշտ նայում էի վերևից, նրանց համարելով հիմարիկներ: Իսկ աղջկա համար ամենամեծ հաջողությունը   համարվում էր օղին առանց նախուտեստի խմելու կարողությունը: Երբ տղաներից  մեկը տեսավ, որ ես օղին կարող եմ խմել «տղամարդավարի», իմ երջանկությանը սաման չկար: Հիմա իհարկե այդ մասին հիշելիս ծիծաղում եմ>: Արդյունքում «աղջկական խոսակցությունները», «աղջկական մտքերը» և «աղջկական հետաքրքրությոնները» հասարակության մեջ բնորոշվում են որպես անիմաստ և անմիտԵվ շատ հաճախ այս կարծիքը կիսում են նաև կանայք:
Կանացի կնատյացության մեկ ուրիշ դրևսորումը կապված է կանանց միջավայրում առկա դասակարգային բաժանման հետ: Կանանց դերերը սահմանափակված են տարբեր շրջանակներով, կապված ազգության, ընդունված չափանիշներին մարմնի համապատասխանության, տարիքի, վերարտադրողական հնարավորության, սեքսուալության և այլ գործոնների հետ: Անձերի, բնավորությունների, զբաղմունքների և հնարավորությունների ողջ բազմազանությունը գալիս է մեկ կետի«Կին», հնարավորությունների և սահմանումների ֆիքսված հավաքածուով: Սա իր հերթին կանանց դասակարգում է  ընդունված շաբլոնների համաձայն և ստիպում մրցակցել` յուրայինների մեջ լավագույնը լինելու համար, ոչ թե բավականություն ստանալ սեփական յուրօրինակությունից: «Կանացի մրցակցության» նման էֆֆեկտ է ունենում նաև կանանց «օձային», «թշնամական» էության հասարակական ռադիկալացումը: Այն առաջացնում է  անվստահոթյուն այլ կանանց նկատմամբ և հարցականի տակ է դնում կանանց միջև լիարժեք ընկերության և փոխօգնության հնարավորությունը:

 Ներքին կնատյացությունը կենտրոնանում է նաև այնտեղ, որտեղ հոլովվում է «ինքն է մեղավոր» դիրքորոշումը, որի միջոցով փնտրվում և հայտնաբերվում են կնոջ ծեծի ենթարկելու կամ բռնաբարելու պատճառները

Տատյանա Անդրեևայի աղմուկ բարձրացրած դժբախտության վերաբերյալ հոդվածի մեկնաբանություններում կարելի է հանդիպել բռնաբարությունների դեպքում առկա ներքին կնատյացության դրսևորման` միտք այն մասին, որ պաշտպանվելը կնոջ համար չէ: Կանանց «նորմալիզացումը» ենթադրում է, որ պաշտպանության ակտիվ դիրքորոշումը հնարավոր չէ և նույնիսկ   հետապնդվում է օրենքով

Այս պատմություն մեջ կնատյացության թաքնված դրսևորումները կարելի է տեսնել հետևյալոմ, որ . «կարգին կինը» 
1.Չի հայտնվի մոթելում
2. չի հայտնվի մի իրավիճակում, որտեղ «սեքսի ցանկություն չունի», 
3. նախապես կհասկանա իրավիճակի վտանգավորությունը և ընդհանուր առմամբ չի հայտնվի նման իրավիճակում,
 4.Եթե անուամենայնիվ կինը հայտնվել է նման րավիճակում, ապա նրա  հետ ինչ որ բան այնպես չէ:

  Կնատյացությունը մատուցվում է որպես անլուրջ և մտացածին հարց, մի աշխարհում, որտեղ կան «ավելի լուրջ խնդիրներ»:  Այս տերմինի  ինչպես նաև ֆեմինիզմ տերմինի նկատմամբ ձևավորվել է բացասական վերաբերմունք

Արդյունքում, փոխարեն դուրս հանելու կանանց առնչվող խնդիրները, այս տերմիններն իրենք արդարանալու և բացատրվելու կարիք ունեն հասարակական քննարկումներում ներառվելու հենց սկզբից: Որպես լավ օրինակ կարող է ծառայել վերջին քննարկումը` «ծիտ» բառի օգտագործման վերաբերյալ

Ֆեմինիստուհիների դիրքորոշումը, որոնք պնդում են, որ այս բառն ունի անհարգալից եթնատեքստ և կապված է կանանց ավելի ուժեղ դիսկրիմինացիայի հետ, շատ կանանց կողմից ընկալվում էր որպես «կնոջ  դատարկ խոսք», որը ոչ մի ընդհանուր բան չունի «լուրջ» խնդիրների լուծման հետ:
Կնատյացության հրապարակները քիչ չեն և չեն սահմանափակվում «ծտերի» վերաբերյալ ֆեյսբուքային քննարկումներով: Եթե մասնագիտական բնագավառում կին տնօրենները մասնագետներին ընտրում են ոչ թե ելնելով նրա անձնական հատկանիշներից, այլ կանացի կոլեկտիվի հետ չաշխատելու ցանկութունից, դա ներքին կնատյացություն է

Ակադեմիական միջավայրում կանայք կարող են խոչընդոտել ուրիշ կանանց առաջընթացին, փոխարենը աջակցելով տղամարդկանց, կշեռքի նժարին դնելով ոչ թե թեկնածուների գիտական ձեռքբերումներն այլ նրանց սեռը:  

Մարմնակազմությունը, սեքսուալ պրակտիկան, սեփական  վերարտադողականության հետ հարաբերություններըայն ոլորտներն են, որտեղ «նորմալության» հաստատված պատկերացումները ձևավորվում են «աննորմալներին» հատնաբերելու և խարազանելու համակարգի մեջ: Նման գործողությունները պահպանում են կանանց մեջ իրար նկատմամբ ոնեցած ատելության կրակը, սնուցելով այն ոչ միայն ներսից, այլ նաև դրսից:

 Տեսնել մեր շրջապատում առկա կնատյացությունը, նշանակում է հասկանալ, որ կյանքում որոշ տհաճ պահեր կապված են ոչ թե այն վերաբերմունքի հետ, որ մենք ունենք կոնկրետ կնոջ նկատմամբ, այլ այդ կնոջը որպես հատուկ նշաններով օժտված մարդկանց խմբի անդամներից մեկի վերաբերվելու հետ: 

«Դու հիմար ես ոչ թե որովհետև հիմար ես, այլ որովհետև կին ես»: Ինչ որ խմբի դեմ ուղղված  ագրեսիան և ատելությունը կարելի է և պետք է ճանաչել: Հետո պետք է որոշել` հարցեր տալ այն մասին, թե ինչ պետք է անել ագրեսիայի հետևանքների հետ, թե՞ փորձել փոխել հարմարավետության սեփական շրջանակները և փորձել ձևափոխել կոնկրետ մարդկանց նկատմամբ //անկախ սեռից // մեր ունեցած վերաբերմունքը, փորձելով հաղթահարել կնատյացության սահմանները: Ստացվում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում օգտագործում է կնատյացության տարբեր ֆորմուլաներ

Դրանք հեշտ չէ ճանաչել, երբ դրանք ներսում են: Դրա գիտակցումը  օգնում է հասկանալ մեր սեփական նախապաշարումները: Դրանք դուրս բերելը, տեսանելի դարձնելը-   քայլ են դեպի կանանց, նրանց բազմազանության և ինքներս մեզ աջակցելու ուղղությամբ:
Ծննդավբերել, պայքարել մեր իրավունքների համար, լինել ակտիվ, հաճույքով տանը աշխատել, ձգտել կարիերային աճի. ցանկացած ակտիվության լավ է , քանի դեռ չի դարձել աշխարհի ցանկացած կնոջ համար միակը: Կանանց բռնաբարությունների արդարացումը և «ծտերի» մասին կատակները միայն մի մասն են այն ամենի, ինչ անում է  կնատյացությունը հասարակության հետ: Երբ կնատյացությունը դառնում է յուրաքանչյուր անձի կյանքի անբաժանելի ստվերային մասըհասարակությունը սկսում է  տարանջատվել` ելնելով  հայրիշխանական գաղափարներից:  

Մեզ համար որպես հակաթույն կարող է լինել հասկանալը, որ «կանայք» և «տղամարդիկ» աբստրակտ խմբեր են, որ   հորինվել և իմաստավորվել են մեր կողմից: Քանի որ առաջին հերթին մենք մարդ ենք: Հիմարությունը, ինքնավստահությունը, զգացմունքայնությունը, երեխա ունենալու ցանկությունը, մասնագետ լինելը- այս ամենը մարդու մասին են: Իսկ ինչ սեռի է նա պատկանում, դա երկրորդական հարց է:

Եթե ամենօրյա կնատյացութունը հայտնաբերելու համար օգտվենք ֆիլտրից, կարելի է հայտնաբերել, թե ինչպես են վերաիմաստավորվում մի շարք փաստեր: Օրինակ «կինն ինքն է մեղավոր, որ իրեն ծեծել են» արտահայտությունը դադարում է  դառնալ այն մեկնաբանության պարզաբանումը, որ կինը բնությունից ստեղծվել է այնպես, որ ունակ է տղամարդուն հասցնել բռնություն կիրառելու վիճակի

Հարցադրումը կարելի է անել արդեն այլ կերպ. արդյո՞ք մենք ցանկանում ենք լինել մի կազմակերպության անդամ, որտեղ մարդկանց ծեծելը սովորական երևույթ է: Ինչպե՞ս է ձևավորվել հարաբերություններում բռնություն կիրառելու պատկերացումը. Արժե՞ արդյոք անտեսել այն փաստը, որ բռնության դեմ կանանց համախմբված պայքարը կանանց նոր դիրքի ամրապնդման երաշխիքն է , որտեղ տնային բռնության գորշ տարածքը սկսում է  վերահսկվել օրենքով և այլն
  
Ընդհանուր առմամբ, ներքին կնատյացությունը կարելի է կոչել որպես էֆեկտիվ գործիք` կանանց միասնականությունը կոտրելու համար: Նախապաշարումներից, կլիշեներից ու ստերեոտիպերից կազմված ծածկոցը ծածկում է հայրիշխանական հասարակությունը, դասակարգում է կանանց, մեր վարքում, հնարավորություններում և միմյանցից ու ինքներս մեզնից ունեցած սպասելիքներում   ներդրում է պահվածքի հատուկ նորմեր:

Ընդ որում, ներքին կնատյացությունը կանանց տանում է իրենց էությունից հնարավորինս հեռու: Այն մեզ օբյեկտիվացնում և բաժանում է, ինչպես նաև ստիպում նայել իրար վրա մրցակցության պրիզմայի միջով:


Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և