Skip to main content

Հեշտոցի Մենախոսություններ


Հեշտոցի մենախոսությունները թատերական ներկայացում է որը ուղղված է կանանց նկատմամբ բռնության վերացմանը` այդ մասին բարձրաձայնելու միջոցով:


Ով է գրել "Հեշտոցի Մենախոսությունները"

Eve Ensler
Սկզբնական շրջանում եղել են հարցազրույցներ, հետո դրանք վերածվել են մենախոսությունների և դարձել թատերական ներկայացում: Այն պատմությունները կամ իրադարձությունների նկարագիրները որոնք իսկապես ուշադրության են արժանի զետեղվել են մենախոսությունների մեջ: Հետագայում այն ունեցել է համաշխարհային ճանաչում և բոլոր մասնակցության ցանկություն ունեցող, կամ բռնության ենթարկված կանայք սկսել են մասնակցել մենախոսությունների մեջ` կարդալով իրենց պատմությունը կամ կարդալով այլոց պատմությունները: 

Շարժման սկիզբը դրեց Էվ Էնսլերը (անգլ. Eve Ensler), ով ծնվել է մայիսի 25-ին, 1953 թ. Նյու Յորքում: Նա հրեա է իր հոր կողմից, աշխարահռչակ ֆեմինիստ գրող և թատերագիր է, ում ճանաչված աշխատանքը` "The Vagina Monologues" թատերախաղը թարգմանվել է 45 լեզուներով և բեմադրվել 130 երկրում: Էնսլերի ուղությունը դեպի ռադիկալ ֆեմինիզմ սկսվում է իր երիտասարդ տարիներին: Ընտանեկան բռնությունից տուժած լինելով նա պատմում է, որ իր հայրը իրեն հաճախակի ծեծի և տարբեր բնույթի նվաստացուցիցիչ գործողությունների է ենթարկել, որի պատճառով Էվը վիրավորված ու դժբախտ մանկություն է ունեցել: Հետագայում նա դառնալով ինքնուրույն և հաջողակ կին որոշեց չլռել իր պատմությունը և ստեղծեց իր պես ֆեմինիստ կանանց խումբ և սկսեց զբաղվել կանանց բռնության դեմ պայքարի իր ձևով: Սկզբնական շրջանում նա մեծ խոչընդոտների հանդիպեց, բնականաբար հասարակության կողմից,որը սովոր է պատրիարխիկ մտածելակերպին, բայց նա շարունակեց պայքարել և հասավ նրան, որ իր նախաձեռնությունը աշխարահռչակ դարձավ և մինչ օրս վայելում է կանանց հարգանքն ու հավանությունը:


Այսպիսով մենախոսությունները հասան նաև Հայաստան: 2011 թվականի ապրիլի 17-ին Կանանց Ռեսուրսային Կենտրոնի հովանավորությամբ կազմակերպվեց և բեմադրվեց  "Հեշտոցի Մենախոսություններ"ը:


Ստորև ձեր ուշադրությանն է ներկայացվում թե ինչպես անցավ, ինչ արվեց և մի քանի մենախոսությունների հղումներ:
Մենախոսությունների Մասին
«Հեշտոցի մենախոսությունները» («The Vagina Monologues») անունը կրող Եվա Էնսլերի պիեսի հիմքում տարբեր կանանց վկայություններ են, նրանց թվում՝ տարեց ու երիտասարդ, ամուսնացած կամ միայնակ, լեսբուհի, պրոֆեսոր, դերասանուհի, սեքս-առևտրի աշխատողներ, սևամորթ ու սպիտակամորթ, իսպանացիների ասիացիների, հնդկացիներ, հրեաների կանայք, որոնք արել են մի բան՝ հաղթահարել են արգելքներն ու թաբուները:
- Ինչու՞ է ձեր պիեսն այդքան հայտնի,- հարցրել են Էնսլերին:
- Մարդկանց գրավում է, երբ որևէ մեկը որոշում է հաղթահարել թաբուն, – ասել է նա:
«Հեշտոցի մենախոսությունները» երկար ու սկանդալային երթով անցավ ԱՄՆ-ով և Եվրոպայով, այս տեքստերը սիրով կարդացել են Նաոմի Քեմփբլը, Մերիլ Սթրիփը, Ջեյն Ֆոնդան, Քեյթ Բլանշեթը, Ինգեբորգա Դապկունայտեն ու այլ հայտնի կանայք: Այս խիզախ կանայք մի նպատակ ունեին՝ անսալ վերջապես կանչին, որ այդքան երկար լուռումունջ էր:
Սա պաշտամունք-պիես է, գրեթե մանիֆեստ: Աշխարհի հազարավոր կանանց համար այս պիեսը դարձել է դրոշ, որով էլ նրանք «խաչակրաց արշավանք» սկսեցին ընդդեմ սեռական տգիտության ու մոլեռանդության, սեռական ու ընտանեկան բռնության, ամեն տեսակի թաբուների ու գենդերային անհավասարության: «The Vagina Monologues»-ը ծնեց մի ամբողջ ֆեմինիստական շարժում՝ «V-Day», կանանց ու աղջիկների հանդեպ բռնության դեմ: V-Day-ը միավորում է ամբողջ աշխարհի կանանց: Սա ֆեմինիստական շարժման անբաժանելի մասն է ու նշվում է աշխարհի բոլոր ծայրերում: 1996 թվականից մինչ օրս «Հեշտոցի մենախոսությունները» պիեսը թարգմանվել է 45 լեզուներով և ներկայացվել աշխարհի շուրջ 130 երկրներում:
Թվում է, թե մանիֆեստը պարտավոր չի օժտված լինել գեղարվեստական արժանիքներով: Հետևաբար, փերֆորմանսին գնացողները կարող էին թերահավատ լինել, համ էլ էդ ամեն ամերիկյանն ու եվրոպականը կարծես մեզ մենթալ օտար են, դա ի՞նչ խոսելու թեմա է և այլն: Ասենք՝ էլ էնքան խոսող չունե՞նք, որ հիմա էլ օրգաններին ենք ձայն տալիս՝ մոռանալով, որ էդ օրգանից ենք բոլորս լույս աշխարհ եկել:
«Սիրտը ընդունակ է զոհաբերության:
Հեշտոցն էլ:
Սիրտը կարող է ներել ու վերականգնվել: Կարող է փոխել իր ձևը, որ մեզ ընդունի, կարող է ընդարձակվել, որ մեզ դուրս թողնի:
Հեշտոցն էլ:
Կարող է ցավ քաշել մեզ համար և ձգվել մեզ համար, մեռնել մեզ համար և, արնաքամ լինելով, մեզ բերել այս դժվարին, հրաշալի աշխարհը»:
Նեղճակատ մարդն ամեն ինչի մեջ էլ նեղճակատություն կգտնի: Գիրքը, ինչպես նաև պիեսը այն եզակիներից է, որ անպայման պետք է կարդալ: Կարելի է մանրանալ, ասել, որ պարզունակ է, անտրամաբանական մանրուքներ կան, և վերջապես՝ մեր պատմությունները չեն, մեր կանայք չունեն նման պրոբլեմներ: Ունեն, էն էլ ոնց ունեն: Բայց այստեղ իմաստը գրքի ընդհանուր գաղափարն է, ոչ թե մանրուքները: Սա կնոջն արժեվորում է որպես արարող ու կործանող ուժ միաժամանակ: Սա կնոջ ազատության մասին է, ինքն իրեն, իր մարմինը, իր անհատականությունը բացահայտելու մասին: Նրա անվտանգության ու հոգատարության իրավունքի մասին: Ստվերից դուրս գալու և օգնություն ու աջակցություն ստանալու մասին:
Կազմակերպիչներից Մարալ Բավականը, որն արդեն երկու տարի է V-Day շարժման ակտիվիստ է, ասում է.
- «Հեշտոցի մենախոսությունները» պիեսը Հայաստանում բացառիկ, աննախադեպ է V-Day շարժման պատմության մեջ ոչ միայն նրանով, որ առաջին անգամ է բեմադրվել այստեղ, այլ նաև նրանով, որ մենք որոշել ենք գրել մեր հայ կանանց մասին՝ մեզ բնորոշ պրոբլեմներով: Կարծում եմ, այդպիսի մատուցմամբ հայ հասարակության կողմից ավելի ընկալելի ու ընդունելի կլինի, էլ չեն ասի, որ դրանք մեր կանանց պրոբլեմները չեն, ներմուծված են ու հետևաբար՝ շինծու»:
Միջոցառումը կազմակերպել ու իրականացրել է Կանանց ռեսուրսային կենտրոնը «V-Day» միջազգային կանանց շարժման շրջանակներում՝ իր կամավորների մասնակցությամբ ու օգնությամբ:
Ներկայացման ողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» հիմնադրամին, որը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ: Իսկ ընդհանրապես հիմնադրամն զբաղվելու է կանանց վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցկեղի կանխարգելման և պետպատվերից դուրս դեղորայքի համար անհրաժեշտ գումարի ձեռքբերմամբ:
Ակցիան պայմանավորված է նախ և առաջ կնոջ ազատագրման կարևորմամբ, այս պիեսը դասական պիես է, բեմադրվել է ողջ աշխարհով մեկ՝ «Համլետից» շատ:
Մենք ասում ենք «հեշտոց», ու դրանով իսկ խախտում ենք թաբուն. եթե մարդ մի բանից խոսում է, այդ բանն այլևս դադարում է նրա համար արգելված պտուղ լինել, ու կորչում է անբացատրելի անասնական ձգտումը:
Լուսինե Վայաչյան  (լրագրող)
մեջբերված այս հոդվածից

Ահա այն հղումները որտեղից կարող եք ծանոթանալ մենախոսություններից երկուսին


Փաստեր Ծլիկի մասին
Ծլիկը ինչպես գիտենք կանացի սեռական օրգանների մի մասն է կազմում, հղման ֆայլում կարող եք կարդալ փաստեր ծլիկի մասին:

Բոլորին հայտնի բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի մասին մենախոսություն, որը անտարբեր չի թողնում ընթերցողին (ունկընդրողին) դժբախտ վախճան ունեցած երիտասարդ կնոջ կյանքի մանրամասներին:



Ինչպես արձագանքեցին ԶԼՄ-ներն ու հասարակության որոշ ներկայացուցիչները




Առաջին անգամ էր Հայաստանում տեղի ունենում ներկայացումը: Այն մեծ աղմուկ հանեց քանի որ ոմանց կարծիքով հակասում էր հայկական "բարոյական" նորմերին և այն պետք էր արգելել: Թե ինչով? Միթե աղջկան որին բռնաբարել էին 4 տղամարդիկ, իրավունք չունի այդ մասին բարձրաձայնելու: ԱՄՈԹ Է: Իսկ բարոյական է արդյոք, որ լռություն պահպանի հասարակությունը, թե ավելի բարոյական է, որ այդ բռնաբարությունը կատարվում է... է հա, ինչ է եղել որ..աղջիկն է մեղավոր..բա ոնց: Իրականում բարոյական հասարակությունը ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ պետք է լինի: Իսկ այն աղջկա պատմությունը ով կյանքում չէր տեսել իր հեշտոցն ու չգիտեր դրա գոյության մասին, իսկ այն մոլեռանդ ամուսնու մասին ով ստիպում էր կնոջը անելու իր մարմնի հետ այն ինչ ինքն էր ուզում,որ հետո հաճելի սեռական հարաբերություն ունենար, այս և շատ այլ պատմություններ չպետք է բարձրաձայնվեն? Բարոյականությունը պետք չի խառնել անձնական կյանք մտնելու փորձերի հետ: Երբ մարդ տեսնում է, որ հարևանի ընտանիքում ամուսինը ծեծում է կնոջը` նա համարում է, որ ԴԱ ԻՐ ԳՈՐԾԸ ՉԻ, բայց այդպես չէ, ես կարող եմ բերել մեկ այլ օրինակ: Ուրեմն եթե որևե մեկը իր սեփական բնակարանում դանակահարում,սպանում է ամուսնուն , ապա ոչ ոք չպետք է "խառնվի" , ասելով որ "Իրենց ընտանեկան գործն է.."
Բայց ՈՉ դա լրիվ ուրիշ է` կասեն սուտ բարոյական նորմերի կողմնակիցները, դա այլ է քանի որ սպանություն է, իրականում մենք սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված իրավական պարտականություն ունենք հայտնելու իրավապահներին երբ ականատես ենք լինում իրավախախտմանը, քանի որ հետագայում դա կարող է դիտվել որպես հանցագործի քողարկում կամ էլ հանցակցություն: Առավել ևս գնահատելի է բռնությունների կանխումը ` դրանց մասին բացեիբաց հայտարարելով ու ներկայացնելով: Դե արգելեք, շարունակեք արգելել և համարել բարոյական նորմերի խախտում, լռեք և ականատես եղեք դժբախտ բայց "ԲԱՐՈՅԱԿԱՆ" ընտանիքների:




Չնայած Դրան


Մենախոսություններ եղան նաև Վրաստանում: Ուրախալի է, որ հայուհիներն էլ են մասնակցել այս իրադարձությանը և աջակցել են իրենց մասնակցությամբ: Մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կանայք: Կրկին անգամ ուզում եմ նշել որ մենախոսությունները կարդում են այն կանայք ովքեր ցանկություն  են ունեցել մասնակցելու դրան, այլ ոչ այն կանայք ովքեր բռնության են ենթարկվել: Սա վերաբերվում է միայն Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի " Հեշտոցի Մենախոսություններ" -ին, մյուս թատերական ներկայացումները, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում, հնարավոր է ներառեն նաև բռնության ենթարկված կանանց սեփական պատմությունները  ` նրանց իսկ ընթերցմամբ:




 շարժման մասին ավելին իմանալու համար այցելեք  V-Day




Vagina Monologues in Tbilisi, Georgia




On the evening of February 10th, 2011, we set out by train to Georgia. We were only five from the group of women who would gather in Tbilis from Azerbaijan, Armenia and Georgia to do a performance of the Vagina Monologues in our respective languages. After 12 hours of traveling through Armenia and Georgia, we finally arrived in Tbilisi and were greeted by Keti, a staff member of the women's organization in Georgia that was sponsoring our trip. She led us to our hotel and told us to rest for a few hours before we would be sent for to meet with the Georgian organizers of V-Day.

We arrived to the office of the Women's Political and Resource Center a few hours later and met some of the women who would be reading alongside us in Georgian. We discussed the monologues we had been working on, the process of translating the play from English, the interesting integration of 3 neighboring countries from the South Caucases working together, and the logistics for the day of the performance. The common language between us was Russian,which has remained a widely known language in the region even after the fall of the Soviet Union, and English, the language of globalization.

Throughout this project I kept thinking about what it means to translate a play from English to Armenian, to perform a play that is so widely known in the West as controversial, feminist, progressive in a country that is considered developing and third world. In the process of translating we had come upon a number of problems and had changed various parts of the text in order to fit the reality of the women in Armenia. After the initial translations were finished, each performer looked at her own monologue and made changes in the language, choice of words, etc., in order to make it fit her life, way of speaking, experiences, and so on. After all, it would sound strange to read the monologue "The Flood" and talk about "Edgar Montaine," a name that has very slight chances of belonging to an Armenian man.
vday3

In either case, it is still a play that was manufactured and produced in the United States. I still can't decide if the initial difficulty of translating "vagina" and simply talking about it the way it is written in the play and then translated, has to do with the overall common oppression of women throughout the world or if it has to do with the queerness of translating a Western reality/outlook/perspective into Armenian.

One thing that I can say is that thinking of this project in such a way can be draining and pointless. If I can go to the movies in Yerevan and watch "Sex and the City" with Russian voice-over, then it doesn't make such a huge difference in the dose of Western imperialism that is pumped into the veins of Armenians if I put on a play called the "Vagina Monologues" in Armenian. At least I can know for sure that after coming to see the play, Armenian women will not be consumed with consumerist thoughts of changing their hair color to blond and going on diets in order to lose weight or maintain a certain figure in order to be considered beautiful.
vday2

On February 14th, which is considered V-Day in the movement, we staged the performance with all three countries represented. In the background was a screen which ran the English script of the monologues, and as the performers read, the screen displayed each respective monologue. The order of the readers was mixed. First someone read in Georgian, then in Armenian, then in Georgian again, then in Azerbaijani. It was incredible to hear the different sounding languages side by side, and to hear (or read in English on the screen if one didn't understand the language that a monologue was being read in) stories about sexuality, body, birth, rape, discovery, and so on from the lips of different women, with connected histories and experiences. It was like the act of speaking dissolved the borders between the three countries.


In the end, it was't so much about the "Vagina Monologues" being a Western play and how that in itself can be oppressive in a non-Western reality. We made it our own. And we had fun. And in the process we thought about the context of the play and the way it echoed or was totally foreign to our lives. It was something like an ongoing discussion and the ending can always be changed.

Maral Bavakan
Photos by Svetlana Antonyan




կարող եք թողնել ձեր մտքերն ու կարծիքները կոմենտներում,մենք անպայման կարձագանքենք դրանց:
Շնորհակալություն, որ ժամանակ հատկացրեցիք ընթերցելու այս գրառումը, մենք գնահատում ենք ձեր անհանգստությունը Հայաստանում կանանց հանդեպ բռնությունների նկատմամբ:






Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...