The ScREenery-ն խթանում է արվեստը ոչ սովորական տարածքներում․ ֆիլմերի և ժամանակակից արվեստի ցուցադրություններ
Հայ Ֆեմինիստ Բլոգը զրուցել է Լեսլի Դիասի հետ, ով հրաշալի մարդ է և իր PhD-ն անում է ներգաղթյալների խնդիրների թեմայով։ Ահա թե ինչ մեզ նա պատմեց The ScREenery նախագծի մասին։ THE SCreENERY's facebook page ՀայՖեմ: Ի՞նչ է ScREenery-ն։ Լեսլի Դիաս: THE SCreENERY-ն պարզ համայնքային նախագիծ է, որը գործում է Հայաստանում, բայց դրանով չի սահմանափակվում։ Նախագծի շրջանակներում կամավորները կազմակերպում են տարատեսակ ֆիլմերի և ժամանակակից արվեստի անվճար ցուցադրություններ, որոնք նպատակ ունեն խթանելու արվեստը ոչ սովորական տարածքներում։ Ինչպե՞ս է ծնվել նախագիծը ստեղծելու մտահղացումը։ 2011 թվականին մոտ 6 ընկերներով որոշեցինք օգտագործել այն տարածքը, որը գտնվում է "շաբլոն դարձած" կենտրոն համայնքից դուրս։ Որոշեցինք ցուցադրություններ անել ամենահետաքրքիր տարածքում, որտեղ տեղի են ունենում ամենատարօրինակ մշակութային հավաքները։ Սովորաբար քաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումները թանկ արժեն, բացի այդ թույլ չեն տալիս այլ թաղամասերի բնակիչներին մասնա...