Skip to main content

Posts

Showing posts from May, 2014

Կանանց ազատորեն արտահայտվող կարծիքները հաճախ մերժվում են կամ լռեցվում

Հասարակական վերաբերմունքը երբեմն բացասական է այն կանանց նկատմամբ ովքեր ազատորեն բարձրաձայնում են իրենց կարծիքը , անկախ նրանից թե որտեղ են , կարող է լինել ընտանիքում , կարող է լինել համալսարանում կամ բազմապիսի հասարակական վայրերում և իրավիճակներում։ Կանանց կարծիքը կարևոր չէ , կամ էլ հաշվի չի առնվում , երբեմն էլ որոշ կանանց ասում են " Դու կին ես դու սրանից ինչ ես հասկանում " կամ " Խելոք աղջիկ ես , սուս մնա " ։ Սա իրականում շատ բռնի վերաբերմունք է կանանց նկատմամբ . Ս տուգելու համար թե արդյոք այդպես է , ամեն անգամ երբ ինչ որ տղամարդ կարծիք է արտահայտում փորձեք մտածել, որ դա ասում է ինչ որ կին և ձեր վերաբերմունքը այդ կարծիքին վստահորեն փոխվում է , իսկ պատճառը միայն կին լինելու փաստն է։   Նույնը և հակառակը , եթե ինչ որ կին մի կարծիք է հայտնում այն նույն ռեակցիային չի արժանանում երբ այդ նույն կարծիքը արտահայտում է տղամարդը։ Իրականում սեռը և գե