Skip to main content

Posts

Showing posts with the label video

Ֆիլիպինցի 92-ամյա կինը դաջվածքներ է անում․ տեսանյութ

Տեսանյութում ֆիլիպինցի մի տարեց կին պատմում է իր արհեստի և կյանքի մասին։  Անունս Վանգ Օդ է։ 92  տարեկան եմ։ Ես Բուսկալանից եմ, Ֆիլիպիններում գտնվող Կալինգա նահանգից։ Ես դաջվածքներ եմ անում քանի որ աղքատ եմ։  Պատերազմի ժամանակ և Ճապոնական օկուպացիայի ընթացքում մենք սարսափում էինք ոչ միայն ճապոնացի, այլև ֆիլիպինցի զինվորներից, ովքեր բռնաննում էին ուտելիք վերցնելով մեզնից և փոխարենը ոչինչ չէին տալիս։  Այդ իսկ պատճառով մենք նրանց դեմ պայքարելու համար խումբ ստեղծեցինք։  Իմ զուգընկերը մահացավ պատերազմում։  Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դաջվածք ստանալ կարող են հյուրընկալել իմ տանը։  Ես անչափ շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր աշխարհի տարբեր երկրներից գալիս են դաջվածք ստանալու, քանի որ նրանք իմ կյանքն իմաստավորում են։  Իմ առաջին դաջվածքը մի սանդուղք և մի վիշապանման օձ էր։  Դրանք ոչ մի իմաստ չունեն։ Պարզապես նախշեր են։  Ծողներն իրենց դուստրերին դաջվածքներ էին աննում, քանի որ դա նրանք գեղեցկացնում ...

Փախստական կանանց մասին կարճամետրաժ ֆիլմ

  

Իրաքահայ փախստական կնոջ մտորումները Հայաստանում ապրելու վերաբերյալ

Հայաստանում Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ն ներկայացրել է իրաքահայ կնոջ մտորումները Հայաստանում` որպես փախստական ապրելու վերաբերյալ:  Փախստականների միջազգային օրվան ընդհառաջ տեսանյութը հրապարակվել է ՀԿ-ի Youtube տեսանյութերի ցանցի էջում:

Աշխարհի ամենաբարդ աշխատանքի համար հարցազրույցն անսպասելի ավարտ է ունեցել

irishtimes.com Տեսաֆիլմը, որը ներկայացվում է շատերին, հետաքրքիր է նրանով, որ մարդիկ ձգտում են գտնել բարձր վարձատրվող աշխատանք, որի համար էլ անցնում են բազում հարցազրույցներ։  Եվ հարցազրույցի վարման ընթացքում նրանք հասկանում են, որ երբեք ու ոչ մի դեպքում չեն համաձայնվի աշխատել իրենց առաջարկվող աշխատանքային անասելի պայմաններում և այն էլ` անվճար։  Ի զարմանք բոլորի նրանք իմանում են , որ այնպիսի աշխատանք ,որն իրենց էր առաջարկվում , աշխատում են բազմաթիվ մարդիկ։  Նրանք հայտնվում են շոկային վիճակում , երբ իմանում են , որ օրվա մեջ 24 ժամ անընդմեջ, առանց հանգստյան օրերի, միշտ պատրաստ անելու բոլոր պահանջվող աշխատանքներն առանց տրտնջալու ու միևնույն ժամանակ անվճար՝ դրանք մայրերն են։ Իրականում դա հենց այդպես է։ Ֆիլմի ավարտին հարց է առաջ քաշվում .« Մի գուցե, կցանկանա՞ք գրել փոքրիկ բացիկի վրա շնորհակալություն ուղղված ձեր մորը ու դրանով ձեր երախտիքի խոսքը ուղղեք նրան՝ իր այն անսպառ սիրո համար, որ նա մշտապես եղել է ձեր կողքին ,ողջ կյանքի ընթացքում ու արել է ձեզ համ...

Ռուսական ռեստորանում իրեն սեռական ոտնձգության ենթարկած տղամարդուն մատուցողուհին մի լավ պատասխան է տալիս

Ռուսական ռեստորաններից մեկում իրեն սեռական ոտնձգության ենթարկած տղամարդուն մատուցողուհին մի լավ պատասխան է տալիս:  Կինն աշխատանքի ժամանակ մոտենում է սեղանին նստած երկու երիտասարդ տղամարդկանց և մենյուն տալիս նրանց:  Նրանցից մեկը փորձում է փող դնել կնոջ շապիկի տակ, որից վրդովված կինը հրում է տղամարդուն:  Նա ընկնում է աթոռից, սակայն ոտքի կանգնելուց հետո կրկին շարունակում է ոտնձգությունը: Նա ձեռքը դնում է կնոջ հետույքին, որից արդարացիորեն վրդովված կինը հարվածում է նրան ձեռքի մենյուով:  Սովորաբար ոտնձգությունը կամ այլ տեսակի բռնությունը հարցի լուծում չէ, սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ տվյալ կնոջ քայլերը ոչ այլ ինչ էին քան ինքնապաշտպանություն:  Ինքնապաշտպանությունը նման դեպքերում միանգամայն արդարացված է, քանի որ այլ լուծում ֆիզիկական անձեռնամխելիությունը խախտող անձի նկատմամբ գրեթե չկա:  Աղբյուրը` Mashable.com

Տղամարդկանց իրավունքների ակտիվիստները խիստ քննադատել են Շարլիզ Թերոնի մասնակցությամբ ֆիլմը

Mad Max: Fury Road ֆիլմը արժանացել է մեծ քննադատության մի խումբ տղամարդկանց իրավունքների ակտիվիստների կողմից, ովքեր պնդում են, որ ֆիլմում մեքենաներ պայթեցնող և կռվել կարողացող կինը վատ կերպար է կանանց և աղջիկների համար։  Նրանց պնդում են, որ Շարլիզ Թերոնի կողմից պրոպագանդվում է բռնություն։ Բանը նրանում է, որ ֆիլմը դեռ դուրս չի եկել էկրաններին և ոչ ոք այն չի դիտել։  Իսկ եթե նույնիսկ այն բռնություն է տարածում, ապա առաջինը պետք է հիշել կանանց նկատմամբ բռնություն և նվաստացումներ տարածող հոլիվուդյան ֆիլմերը, որոնք կազմում են դրանց 99%-ը։  Պոստ֊ապոկալիպտիկ էքշն ֆիլմի ռեժիսորն է Ջորջ Միլերը, գլխավոր դերերում են Տոմ Հարդին, Նիկոլաս Հոլտը, Շարլիզ Թերոնը և Ռայլի Կիոն։  Ֆիլմի թրեյլերը դիտեք ստորև Աղբյուր՝ Daily Mail

«Ամոթ է». վիդեո ներկայացում

Ամոթը հայ հասարակության մեջ շատ ֆորմաներ կարող է ընդունել։ Օրինակները շատ ակնհայտ են։ Ամոթը խնդիր է բոլորի համար։  Այն շատ անգամ շահագործվում է և ճնշում մարդու ազատությունը և ընտրության իրավունքը, այն ձևավորում է մտածելակերպ, այն ստեղծում է անտեսանելի ձեռքեր, որոնք հետ են պահում մարդուն ազատ լինելուց, ընդ որում այդ ճնշող անտեսանելի ձեռքերը մարդը ինքն է իր համար դառնում։

Երեխաների աչքերը կապել են և խնդրել գտնել իրենց մայրերին. տեսանյութ

Անչափ հուզիչ տեսանյութը հիշեցնում է բոլորին, որ երեպաները իրենց մորը կարող են գտնել այլ կանանց միջից։  TheOfficialPandora կոչվող Youtube-ի ալիքը, որը պատկանում է Pandora թանկարժեք զարդերով զբաղվող ընկերությանը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ փոքրիկ սոցիալական էքսպերիմենտ են անցկացրել 6 կանանց և նրանց զավակների հետ։

Հոգեբանական բռնության ձևերից մեկի՝ գազլայթինգի մասին ֆիլմ (ru,eng)

Մի լավ ֆիլմ հոգեբանական բռնության ձևերից մեկը՝ գազլայթինգը հասկանալու համար, երբ բռնարարը մանիպուլյատիվ վարքի միջոցով զոհին համոզում է կասկածել իրականության սեփական ընկալման մեջ, չվստահել սեփական մտքերին, տեսածին, այնքան մինչև զոհից "գիժ" է փորձում դարձնել։  Աստիճանաբար զոհը սկսում է հաշտվել, որ իսկապես իր հետ մի բան էն չի՝ այդպիսով ընդունելով բռնարարի իշխանությունը, ով իբր միակն է, ով կարողանում է ճիշտ հասկանալ տեղի ունեցածը։ Իսկ բռնարարը իրականում ահավոր վախե նում է ընդունել իր սեփական ներդրում֊մեղքը պրոբլեմի մեջ, կորցնել սեփական արժանապատվությունը կամ "լավը լինելու" զգացողությունը։  Նման շփման ձև օգտագործում են հիմնականում ամուսինները ցիսնորմատիվ նուկլեար ընտանիքում/ երբ ամուսինը կնոջ ցանկացած արցունքներ համարում է խորը դեպրեսիայի դրսևորում/, ծնողները երեխաների նկատմամբ /երբ մեղադրում են երեխային՝ հարազատի կողմից սեռական բռնության ենթարկված լինելու համար/, KGB-ն իրենց պետքական անձին այդիսով մղելով ինքնասպանության կամ հոգեբուժարանում փակելու համար/ տան մեջ ա...

Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով.տեսանյութ

1878թ․ Ստամբուլի Սկյուտար շրջանի «Սիլիհտարի այգի» թաղամասում ծնված Զապել Եսայանն արևմտահայ գրականության մեծագույն դեմքերից է: ՍիվիլՆեթի լրագրող Մարիա Թիթիզյանը պոլսահայ գրող Սևան Տէյիրմենճեանի հետ շրջել է Սկյուտարի փողոցներով ու զբոսայգիներով, որտեղ Զապելն անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը: Մեջբերումներ Զապել Եսայանից ՝ « Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը:» Աղբյուր՝ Civilnet.am Կենսագրություն Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895 թվականին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մաս...

Մեքսիկայում դեռահաս քույրերի ռոք խումբը ցնցել է համացանցը․ տեսանյութ

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում բնակվող երեք քույրերը ձայնագրման պայմանագիր են ստորագրել այն բանից հետո երբ իրենց մասնակցությամբ երաժշտական տեսանյութը ցնցել էր Youtube կայքը հավաքելով ավելի քան 6 ու կես միլիոն դիտում։ Քույրերը միասին ստեղծել են իրենց խումբը, որի անունն է The Warning (նախազգուշացում)։ Նրանք բոլորին զարմացրել են իրենց տաղանդով քանի որ նրանցից ոչ ոքի 18-ը դեռ չի լրացել։ Խմբում կիթառահար Դանիելան 14 տարեկան է, հարվածային գործիքների վրա Պաուլինան է 12 տարեկան իսկ բաս կիթառահարը Ալեյանդրան ընդամենը 9 տարեկան է։ Նրանք հիմնականում նվագում են հայտնի ռոք խմբերի հանրահայտ երգեր։ Իսկ բոլորովին վերջերս Մետալիկա աշխարհահռչակ խմբի հարվածային գործիքների վրա նվագող երաժիշտը տեսանյութը տեսնելուց հետո ասել է, որ չափազանց տպավորված է նրանց հրաշալի կատարմամբ։ Այս պատմության հաղորագրությունը այն է, որ քույերի ծնողները աջակցել են իրենց դուստրերին, որպեսզի նրանք զբաղվեն այնպիսի գործով, որը հիմնականում համարվում է տղաներին հատուկ ուղղություն։ Այսինքն աղջիկների անվախ մուտքը ռոք երա...