Skip to main content

Posts

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Recent posts

Սիրային հարաբերությունների անարխիա. ազատություն

Սերն առատ է, իսկ յուրաքանչյուր հարաբերություն՝ եզակի


Հարաբերությունների անարխիան կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ սերը որոշակի քանակով ռեսուրս է, որը կարող է սահմանափակվել միայն մեկ զույգի շրջանակներում։ Դուք հնարավորություն ունեք սիրելու ավելի քան մեկ մարդու։ Մեկ հարաբերությունը և սերը որևէ անձի նկատմամբ չի նվազեցնում կամ խեղդում մյուսի նկատմամբ առկա սերը և հարաբերությունը։ Մի՛ դասակարգեք և մի համեմատեք մարդկան և նրանց հետ հարաբերությունները միմյանց հետ, այլ գնահատեք անհատին և փայփայեք նրա հետ ունեցած հարաբերությունը։ Կարիք չկա, որ մեկ մարդ համարվի և կոչվի միակը կամ կարևորը, որպեսզի հարաբերությունները լինեն իրական և լիիրավ։
Յուրաքանչյուր հարաբերություն անկախ է և ձևավորվում է ինքնուրույն և ինքնագիտակից անհատների միջև։



Սեր և հարգանք՝ տիրանալու կամ մյուսի նկատմամբ իրավունքներ ունենալու փոխարեն

Երբ որոշեք կառուցել ձեր հարաբերությունները միմյանց անկախությունն ու ինքնորոշումը հարգելու վրա, այլ ոչ թե մեկը մյուսին թելադրելու և տիրանալու վրա, հարաբերությունները երջանկություն կբերեն երկուսին…

Սաուդյան Արաբիայում սեռական ոտնձգության ենթարկված կինը պատասխան է տալիս՝ ավելով

Լայն տարածում ստացած այս տեսանյութը կրկին անդրադառնում է Սաուդյան Արաբիայի կանանց հանդեպ սեռական ոտնձգության խնդրին:

Այս անգամ` սաուդյան կինն իրեն վիրավորողին պատասխան է տալիս … ավելով:

Youtube-ում այս շաբաթ տեսանյութ է հայտնվել, որը ցույց է տալիս, թե ինչպես է կինը կարողանում իրեն պաշտպանել այն տղամարդուց, ով պատրաստվում էր հարձակվել իր վրա:

Դա միակը չէ նման տեսանյութերի շարքում: Անցյալ ամիս միջազգային լայն արձագանք ստացավ այն տեսանյութը, որտեղ երկու կին շրջապատված են եղել իրենց վիրավորող մի խումբ տղամարդկանցով:

Ինչպես նախորդ ամսվա , այնպես էլ այս տեսանյութը նույնպես քննադատությունների և ծիծաղի առիթ դարձավ: Ահա այդ տեսանյութի առթիվ հնչած պատասխաններից մի քանիսը:

«Կարծում եմ այս դեպքից հետո նա այլևս ոչ ոքի չի անհանգստացնի:

Սա ավելի լավ է, քան օրենքը սեռական ոտնձգության մասին:

Նա ստացավ այն, ինչին արժանի էր. կանայք խաղալիք չեն, որ ցանկացած պահի խաղաք նրանց հետ:

Ահա, ուրեմն սրանից հետո այսպես պետք է անենք»:


Պետք է ասել, այս տեսանյութը և' զվարճալի է, և' կարևոր: Այն տեսանյութերի …

The ScREenery-ն խթանում է արվեստը ոչ սովորական տարածքներում․ ֆիլմերի և ժամանակակից արվեստի ցուցադրություններ

Հայ Ֆեմինիստ Բլոգը զրուցել է Լեսլի Դիասի հետ, ով հրաշալի մարդ է և իր PhD-ն անում է ներգաղթյալների խնդիրների թեմայով։  Ահա թե ինչ մեզ նա պատմեց The ScREenery նախագծի մասին։ 

ՀայՖեմ: Ի՞նչ է ScREenery-ն։

Լեսլի Դիաս: THE SCreENERY-ն պարզ համայնքային նախագիծ է, որը գործում է Հայաստանում, բայց դրանով չի սահմանափակվում։ Նախագծի շրջանակներում կամավորները կազմակերպում են տարատեսակ ֆիլմերի և ժամանակակից արվեստի անվճար ցուցադրություններ, որոնք նպատակ ունեն խթանելու արվեստը ոչ սովորական տարածքներում։

Ինչպե՞ս է ծնվել նախագիծը ստեղծելու մտահղացումը։ 
2011 թվականին մոտ 6 ընկերներով որոշեցինք  օգտագործել  այն տարածքը, որը գտնվում է "շաբլոն դարձած" կենտրոն համայնքից դուրս։ Որոշեցինք ցուցադրություններ անել ամենահետաքրքիր տարածքում, որտեղ տեղի են ունենում ամենատարօրինակ մշակութային հավաքները։  Սովորաբար քաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումները թանկ արժեն, բացի այդ թույլ չեն տալիս այլ թաղամասերի բնակիչներին մասնակցել դրանց, այդ պատճառով դրանց մասնակցում են հիմնականում կենտրոնում բնակվող զբոսա…

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը:
Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Մեծ Բրիտանիայում կկառուցվի մզկիթ, որը կկառավարի կին

Նախագծի հեղինակը ` Բրեդֆորդի մուսուլմանուհիների միության տնօրեն Բանա Գորան, անցկացրել է հասարակական լսումներ, "կանացի մզկիթի" կառուցման կապակցությամբ: Մեննինգհեմում անցկացված քննարկմանը ներկա էին իմամներ, քաղաքական գործիչներ, իսլամական գիտնականներ և իսլամագետներ:

Մուսուլման կանանց ժողովի տնօրենի խոսքերով, ծրագիրն իրականացվելու է Բրեդֆորդում, որտեղ արդեն գոյություն ունի 117 մզկիթ, և որոնք ղեկավարվում են բացառապես տղամարդկանց կողմից: Նոր մզկիթը մուսուլման կանանց կարծիքով կդառնա ոչ միայն աղոթավայր, այլ նաև կենտրոն, որտեղ կանանց կուսուցանեն, թե ինչպես պետք է կառավարել մզկիթը: Կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ մուսուլման կանանց էմանսիպացիային: Այս մասին հաղորդում է <Седмица> էջը:

Մի շարք փորձգետներ կանխատեսել են, որ կանացի մզկիթները կբերեն իսլամում կանանց և տղամարդկանց ավելի շատ սեգրեգացիայի: «Մենք դեմ չենք տղամարդկանց, մենք չենք ցանկանում բաժանում: Տղամարդիկ նույնպես կմասնակցեն մզկիթի առօրյային: Մենք հրավիրելու ենք իմամների: Սակայն մենք ցանկանում ենք, որ կանայք նու…

Չեչնիայում բացվել է միայն կանանց համար նախատեսված լողափ

Լողափում հաստատված են անվտանգության ապահովման համար բացառիկ միջոցառումներ։

Միայն կանանց համար նախատեսված լողափը բացվել է Չեչնիայի հանգստի բազաներից մեկում: Այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսական բաժինը: Լողափը կազմում է կանանց համար նախատեսված` "Լագունա" հանգստյան գոտու մի մասը: Այնտեղ կարող են մուտք գործել միայն կանայք և 12 տարեկանից ցածր տղաներ:

«Այս տարածքը նախատեսված է կանանց և երեխաների հանգստի համար, անկախ նրանց կրոնական պատկանելիությանը: Եթե ցանկանում եք, ապա սա կանանց թագավորություն է` սահմանափակ տարածքում»,- ասում է հանգստյան գոտու ադմինիստրատոր` Պետիմատ Աղաևան:



Լողափում անվտանգությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. այն շրջապատված է երեք մետրանոց ցանկապատով, և այստեղ գործելու է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից փրկարարական կետ, որի փրկարարները նույնպես լինելու են կանայք: Ապագայում լողափը կազմելու է "Գրոզնիի ծով" առողջարանի մի մասը:
Աղբյուրը՝ bfm.ru