Skip to main content

«Բոլոր կրոնները տարված են իմ հեշտոցով».Մոնա Էլթահավի

Մոնա Էլթահավին մրցանակակիր լրագրող, արաբական և իսլամական խնդիրների և համաշխարհային ֆեմինիզմի հարցերով մեկնաբան է։ 1967 Պորտ Սաիդում (Եգիպտոս), 7 տարեկանում ընտանիքի հետ մեկնել է Միացյալ Թագավորություններ, իսկ 15-ում տեղափոխվել է Սաուդյան Արաբիա։ 

2011 թվականի Նոյեմբերին, լուսաբանելով Եգիպտոսում տեղի ունեցող ցույցերը, նա ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել տեղի ոստիկանության կողմից։ Ներքին գործերի նախարարության և զինվորական հետախուզության հրամանով 12 ժամ կալանքի տակ է մնացել։ 

Հաջորդ տարի հրապարակվեց «Ինչու՞ են նրանք ատում մեզ» անունով հոդվածը, որում Մոնան քննության էր առել Իսլամական աշխարհում կնատյացության ֆենոմենը։ Հոդվածն անմիջապես մեծ տարածում գտավ։ Շուտով հոդվածը գիրք կդառնա «Գլխաշորեր և կուսաթաղանթ․ Ինչու է Միջին Արևելքին հարկավոր սեքսուալ հեղափոխություն» վերնագրով։


Այժմ Մոնան տարվա որոշ մասը ապրում է Կահիրեում իսկ այլ մասը՝ Նյու Յորքում։


Քո գիրքը հա՛մ մանիֆեստ է, հա՛մ հուշագրություն, այն պարունակում է մուսուլման կանանց վկայություններ, ովքեր բռնության են ենթարկվել իրենց ողջ կյանքի ընթացքում։ Դու նշում ես կանացի սեռական օրգանների խեղման և բռնաբարությունների մասին։ Արդյո՞ք դժվար էր գրել այդ ամենի մասին։


Չափազանց դժվար էր։ Բազում անգամներ ստիպված էի ուղղակի հեռանալ նոթբուքիս մոտից։ Շատ ծանր էր գրել այդ ամենի մասին, հատկապես որ ինքս սեռական բռնության էի ենթարկվել։ Դա պարզապես բռնության արարք չէր, այլ կնատյացություն։ Բացարձակ հեշտ չէր գրել այդ գիրքը;


Դու գրում ես, որ դեռևս դեռահաս տարիքում «հոգեկան տրավմաների պատճառով ֆեմինիստ ես դարձել»։ Ի՞նչ նկատի ունես դրանով։


Իմ ընտանիքը Գլազգոյից Սաուդյան Արաբիա տեղափոխվեց երբ ես 15 տարեկան էի։ 15 տարեկան աղջիկ լինել առհասարակ բարդ է, դե գիտեք՝ բոլոր այդ հորմոնները, բայց 15 տարեկան աղջիկ լինել Սաուդյան Արաբիայում․․․ կարծես ինչ֊որ մեկն անջատել էր լույսերն ուղեղից մեջ։ Ես չէի հասկանում՝ ինչու են կանանց այդպես վերաբերվում։ Միացյալ Թագավորություններում մայրս էր վաստակում օրվա հացը, ես տեսնում էի իմ ծնողներին կողք կողքի։ Սաուդյան Արաբիայում մայրս պարզապես անաշխատունակ էր դիտվում։ Նա իրավունք չուներ մեքենա վարել, ամեն հարցով կախված էր հորիցս։ Կրոնական ֆանատիկությունը պարզապես խեղդում էր։ Ես ինքս իսլամական օրենքներով եմ դաստիարակվել, իբրև մուսուլման, բայց այն ինչ տեսա ֆանատիկություն էր։ Իբրև կին, որ ապրում է Սաուդյան Արաբիայում դու երկու տարբերակ ունես․ կամ պիտի խելագարվես, և ես սկզբում խելագարվում էի, քանի որ շատ խորն ընկճախտի մեջ ընկա, կամ էլ դառնաս ֆեմինիստ։


Դու անհանգստանո՞ւմ էր, որ քո քո սեփական համայնքում կնատյացության մասին խոսելը զայրույթ կառաջացնի որոշ տեղերում։


Շատերի կողմից ատելություն զգացի, բայց այն մարդիկ էին ինձ ատում, ում նյարդայնացնելն ու հունից հանելն ինձ հաճույք էր պատճառում։ Եթե կին ես և կարծիք ունես, կյանքդ հեշտ չի լինում։


Արդյո՞ք բոլոր կրոններն են կնատյաց։


Ինչ֊որ չափով այո, բոլորը։ Եթե ուշադիր լինես, բոլոր կրոններն էլ այս կամ այն կերպ վերահսկում են կնոջ սեռականությունը։ Նրանք տարված են իմ հեշտոցով։ Իսկ ես ասում եմ․ հեռու մնացեք իմ հեշտոցից, քանի դեռ ես ինքս ձեզ չեմ ուզում այնտեղ։


Դու կոչ ես անում «կրկնակի հեղափոխության»։ Ի՞նչ նկատի ունես դրանով։


Այն, ինչ պատահեց Թունիսիայում 2011֊ին քաղաքական հեղափոխություն էր, որի նպատակն էր ցույց տալ, որ այնտեղ ապրող բոլոր մարդիկ էլ ճնշված են։ Բայց հեղափոխությունից հետո կանայք հասկացան, որ շարունակում են ճնշված մնալ։ Այդ իսկ պատճառով էլ եթե քաղաքական հեղափոխությունը չզուգորդվի սոցիալական և սեքսուալով, այն կձախողվի։


15 տարեկանում որոշեցիր հիջաբ կրել։ Ինչու՞


Ես ցանկանում էի այն կրել 15֊ում, բայց ծնողներս ասացին, որ շուտ է։ 16֊ում սկսեցի կրել, բայց անմիջապես հասկացա, որ իմ բանը չէ․ կարոտում էի քամին մազերիս մեջ։ Ուտելուց էլ շատ անհարմար էր։


Փաստորեն դադարեցիր հագնել այն 19֊ում․․․


Ես ֆեմինիստ դարձա հիջաբ կրելիս, և մարդկանց , ովքեր մարտահրավեր են նետում դրան, ես ասում եմ «Ինքս եմ որոշում , թե մարմնիս որ մասերը քեզ ցույց կտամ, որպեսզի չառարկայացնես ինձ»։ Բայց եթե տղամարդը չի կարող չառարկայացնել կնոջը, խնդիրն իր մեջ է , և ոչ թե իմ։


Դու գրում ես ոստիկանության բռնությունների մասին Եգիպտոսում 2011 թվականին։ Վախենո՞ւմ էիր, երբ սկսվեց այդ ամենը։


Վախեցա՞ծ էի արդյոք ես։ [դադար] Սկզբից մտածում էի, որ ինձ ոչինչ չի պատահի, ես մի կին եմ, ի՞նչ պիտի ինձ հետ անի 4 ոստիկան։ [ծիծաղում է] Սկզբից ուղղակի ադրինալինն էր խփել գլխիս, անում էի ամեն ինչ ողջ մնալու համար։ Հետո ինձ տարան ամայի մի տեղ, որտեղ էլ հենց սեռական բռնության ենթարկեցին։ Ես ընկա գետնին, և մի ներքին ձայն ասաց ինձ «Եթե հենց հիմա վեր չկենաս, կմեռնես»։ Երկու կոտրված թևով կարողացա վեր կենալ և կռվել։ Բառացիորեն նրանց ձեռքերը հետ էի շպրտում իմ շալվարից։


Դրանից հետո՞ մազերդ ներկեցիր և տատուներ արեցիր։


Այո, երկու ձեռքս էլ գիպսի մեջ էր։ Գրողը համար դա սարսափելի է։ Բառերն իմ զենքն էին, իսկ այժմ միակ բանը որ կարող էի անել, մի մատով թաչփեդին դիպչելն էր։ Ամբողջ օրը Թվիթերում էի։ Գրեցի, որ երբ ոսկոռներս լավանան ամեն ինչ մանրամասն գրելու և պատմելու եմ։


Հասկացա, որ կարող եմ մարմինս ևս օգտագործել ինչ֊որ մեսիջ հասցնելու համար։ Երբ կարդում էի տատուների մասին, իմացա, որ բռնաբարության շատ զոհեր տատուներն օգտագործում են իբրև իրենց մարմինը վերգտնելու, կրկին սեփականացնելու միջոց։ Աջ ձեռքիս վրա ունեմ հատուցման և սեքսի հին եգիպտական աստվածուհի Սեխմեթի պատկերը։ Բացատրում եմ այսպես։ նա մի լավ ծեծ կտա քեզ և կշինի ուղեղդ։ Նա առյուծի գլուխ ունի և կնոջ մարմին։ Ձախ թևիս արաբական գեղագրություն է, և այն փողոցի անունը, որտեղ ինձ բռնաբարեցին, քանի որ այն դարձավ հեղափոխության մարմնացումը։ իսկ տակն էլ արաբերեն «ազատություն» է գրած։


Իսկ կարզմիր մազե՞րը


Կարծում եմ՝ կարմիր մազերս ասում են «հեյ, ես այստեղ եմ»։


Նյուզուիք ամսագրի կողմից ճանաչվել ես իբրև «2012 թվականի ամենաանվախ 150 կանանցից մեկը»։ Դու քեզ անվախ համարու՞մ ես։


Իրականում ես երբեք չեմ մտածում այդ քաջ, անվախ բաների մասին։ Ուղղակի անում եմ այն, ինչ անում եմ։ Ինձ հաճախ են հարցնում «Քեզ ապահո՞վ ես զգում Եգիպտոսում»։ Եգիպտոսում ոչ մեկ իրեն ապահով չի զգում։ Ցանկացածի համար, ով իբրև դիսիդենտ պայքարում է ողջ մնալու համար։


Ինչ֊որ տեղ կարդացել էի, որ Մանչեսթր Յունայթեդի երկրպագու ես։

Շատ մեծ երկրպագու եմ։ Դեռ 9 տարեկանից։ Ցավոք հայրս, եղբայրս և եղբորս 4 երեխաները բոլոր Լիվերպուլի երկրպագու են։

Տեսանյութում Մոնան պատմում է թե ինչու են Եգիպտոսում կանայք ոտնձգությունների ենթարկվում հանրության մեջ։ Տեսանյութը անգլերենով՝ The Guardian-ից։



Աղբյուրը՝ The Guardian

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և