Skip to main content

Posts

Showing posts with the label hasarakutyun

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...

Սաուդյան Արաբիայում սեռական ոտնձգության ենթարկված կինը պատասխան է տալիս՝ ավելով

Լուսանկարը՝ albawaba.com Լայն տարածում ստացած այս տեսանյութը կրկին անդրադառնում է Սաուդյան Արաբիայի կանանց հանդեպ սեռական ոտնձգության խնդրին: Այս անգամ` սաուդյան կինն իրեն վիրավորողին պատասխան է տալիս … ավելով: Youtube-ում այս շաբաթ տեսանյութ է հայտնվել, որը ցույց է տալիս, թե ինչպես է կինը կարողանում իրեն պաշտպանել այն տղամարդուց, ով պատրաստվում էր հարձակվել իր վրա: Դա միակը չէ նման տեսանյութերի շարքում: Անցյալ ամիս միջազգային լայն արձագանք ստացավ այն տեսանյութը, որտեղ երկու կին շրջապատված են եղել իրենց վիրավորող մի խումբ տղամարդկանցով: Ինչպես նախորդ ամսվա , այնպես էլ այս տեսանյութը նույնպես քննադատությունների և ծիծաղի առիթ դարձավ: Ահա այդ տեսանյութի առթիվ հնչած պատասխաններից մի քանիսը: «Կարծում եմ այս դեպքից հետո նա այլևս ոչ ոքի չի անհանգստացնի: Սա ավելի լավ է, քան օրենքը սեռական ոտնձգության մասին: Նա ստացավ այն, ինչին արժանի էր. կանայք խաղալիք չեն, որ ցանկացած պահի խաղաք նրանց հետ: Ահա, ուրեմն սրանից հետո այսպես պետք է անենք»: Պետք է ասել, այս տե...

Մեծ Բրիտանիայում կկառուցվի մզկիթ, որը կկառավարի կին

e-islam.ru Նախագծի հեղինակը ` Բրեդֆորդի մուսուլմանուհիների միության տնօրեն Բանա Գորան, անցկացրել է հասարակական լսումներ, "կանացի մզկիթի" կառուցման կապակցությամբ: Մեննինգհեմում անցկացված քննարկմանը ներկա էին իմամներ, քաղաքական գործիչներ, իսլամական գիտնականներ և իսլամագետներ: Մուսուլման կանանց ժողովի տնօրենի խոսքերով, ծրագիրն իրականացվելու է Բրեդֆորդում, որտեղ արդեն գոյություն ունի 117 մզկիթ, և որոնք ղեկավարվում են բացառապես տղամարդկանց կողմից: Նոր մզկիթը մուսուլման կանանց կարծիքով կդառնա ոչ միայն աղոթավայր, այլ նաև կենտրոն, որտեղ կանանց կուսուցանեն, թե ինչպես պետք է կառավարել մզկիթը: Կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ մուսուլման կանանց էմանսիպացիային: Այս մասին հաղորդում է <Седмица> էջը: Մի շարք փորձգետներ կանխատեսել են, որ կանացի մզկիթները կբերեն իսլամում կանանց և տղամարդկանց ավելի շատ սեգրեգացիայի: «Մենք դեմ չենք տղամարդկանց, մենք չենք ցանկանում բաժանում: Տղամարդիկ նույնպես կմասնակցեն մզկիթի առօրյային: Մենք հրավիրելու ենք իմամների: Սակայն մենք ցանկանում ենք...

Չեչնիայում բացվել է միայն կանանց համար նախատեսված լողափ

Լուսանկարը՝ krugosvet24.ru Լողափում հաստատված են անվտանգության ապահովման համար բացառիկ միջոցառումներ։ Միայն կանանց համար նախատեսված լողափը բացվել է Չեչնիայի հանգստի բազաներից մեկում: Այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսական բաժինը: Լողափը կազմում է կանանց համար նախատեսված` "Լագունա" հանգստյան գոտու մի մասը: Այնտեղ կարող են մուտք գործել միայն կանայք և 12 տարեկանից ցածր տղաներ: «Այս տարածքը նախատեսված է կանանց և երեխաների հանգստի համար, անկախ նրանց կրոնական պատկանելիությանը: Եթե ցանկանում եք, ապա սա կանանց թագավորություն է` սահմանափակ տարածքում»,- ասում է հանգստյան գոտու ադմինիստրատոր` Պետիմատ Աղաևան: Լողափում անվտանգությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. այն շրջապատված է երեք մետրանոց ցանկապատով, և այստեղ գործելու է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից փրկարարական կետ, որի փրկարարները նույնպես լինելու են կանայք: Ապագայում լողափը կազմելու է "Գրոզնիի ծով" առողջարանի մի մասը: Աղբյուրը՝ bfm.ru

Իրինա Բոկովա. համաշխարհային առաջնորդների միայն 20% -ն են կանայք

լուսանկարը՝ novinite.ru "Որոշ մարդիկ ասում են, որ առաջնորդ պետք է ծնվել, սակայն ես մտածում եմ, որ առաջնորդ կարելի է դառնալ",- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն` Իրինա Բոկովան, ADVANICING LEADERSHIP FOR BALKAN WOMEN կոնֆերանս -թրեյնինգի ժամանակ, որը կազմակերպվել էր Սոֆիա քաղաքում` Բուլղարիայի բիզնեսմեն կանանց խորհրդի և ամերիկյան հեղինակավոր Women’s Campaign International կազմակերպության համագործակցությամբ: «Ցանկացած մարդ կարող է դառնալ առաջնորդ իր բնագավառում, յուրաքանչյուր ոք կարող է տալ գաղափարներ և իր ներդրումն ունենալ: Դա հնարավոր է զարգացնել և դա օգնում է խթանել կանանց մոտ առաջնորդ դառնալու հնարավորությունները» ,- ասել է Բոկովան, որպես օրինակ բերելով պակիստանցի Մալալա Յուսուֆզային, ով արժանացավ Նոբելյան մրցանակի: Բոկովան հայտարարեց, որ սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ը իր օրակարգում դնելու է առաջիկա 15 տարիներին հաստատուն զարգացման ծրագիրը: «Մենք պետք է այնպես անենք, որ հավասարության թեման դրվի մեր գործունեության հիմքում: Չնայած 20 տարի առաջ էր անցկացվել Կանանց հարցով Պեկինի...

Անջելինա Ջոլին հանդիպել է Մյանմայի աշխատավոր կանանց

լուսանկարը՝ spletnik.ru Վերջերս դերասանուհի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարիատի բարի կամքի դեսպան ` Անջելինա Ջոլին մեկնել էր Հարավ-արևելյան Ասիա, որտեղ հանդիպել է երկրի նախագահի և այդ երկրում բնակվող փախստականների հետ: Դերասանուհին արդեն այցելել է տեղական կենտրոնները, որոնք օգնում են բռնությունների զոհ դարձած կանանց: Նա նաև այցելել է Մյանմայի արդյունաբերական շրջաններ` ծանոթանալու այն պայմաններին, որոնցում ապրում են տեղի գործարաններում աշխատող կանայք: Այցի ժամանակ նրան ուղեկցում էր Մյանմայի "Դեմակրատիայի ազգային լիգա" կուսակցության առաջնորդ` հայտնի կին քաղաքական գործիչ`Աուն Սան Չու Չժին: Կանայք հանդիպել են գործարանի աշխատողների հետ, ովքեր պատմել են իրենց աշխատանքային պայմանների, կյանքի մասին: Հիշեցնենք որ սա Անջելինա Ջոլիի առաջին այցն է Մյանմա, սակայն ծանոթ լինելով կարիքավորներին օգնելու նրա մղմանը, հուսով ենք, որ կլինի ոչ վերջինը:

«Տղամարդկանց դա չի անհանգստացնում»,-ԱՄՆ-ում խոստովանել են, որ կանայք միայնակ են իրենց իրավունքների համար պայքարում

Լուսանկարը՝ kulturekritic.com Վերջերս Պավել Աստախովի "կնճռոտված կանայք" արտահայտությունից հետո առաջացած սկանդալը ցույց տվեց, որ ռուս կանայք ավելի շատ են սկսել ընդդիմանալ խտրականության ցանկացած դրսևորմանը: Ամեն դեպքում իրավիճակը փոխել դժվար է: Եվ հարցը ոչ միայն գործող օրենքների բացակայության մեջ է, այլ այդ խնդրի նկատմամբ հասարակության վերաբերմունքի: Խտրականությունը և նույնիսկ բռնությունը համարվում են մասնավոր խնդիրներ: Նման դեպքերի մասին մարդիկ գերադասում են լռել: "Ծեծում է, ուրեմն սիրում է" ահա և վերջ... Միայն փաստեր ՌԴ Պետդումայի առողջապահական կոմիտեն ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն, բռնությունն իր տարբեր դրսևորումներով առկա է ամեն չորրորդ ռուս ընտանիքում: Ամեն տարի մոտավորապես 14 000 կին մահանում է ամուսնու կամ մեկ այլ հարազատի ձեռքից: Կանխամտածված սպանությունների երկու երրորդի դրդապատճառները կենցաղային են: Տխուր է վիճակը նաև աշխատանքի ոլորտում: Ռուսաստանյան հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ Ռուսաստանում ստանում են ավելի բարձր աշխատավար...

ՀԷՑ-ի դեմ բողոքի ակցիային մասնակցող կանանց դրությունն անհանգստացնող է. ակտիվիստներ

լուսանկարը՝euronews.com Ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը Բաղրամյան պողոտայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում: Այն վերաճել էր եռօրյա նստացույցի: Երևանում ցույցին մասնակցել են նաև բազմաթիվ կանայք՝ մեծահասակ, երիտասարդ, ինչպես նաև իրենց երեխաներով։ Շատերին ձերբակալել են։ Armfem-ը խոսել է  ակտիվիստներ՝ Զառա Հովհանիսյանի և Նիկ Հեթուի հետ։  -Զառա, կանայք մասնակցում են ակցիային ու ենթարկվում են բռնությունների ոստիկանների կողմից, կան նաև ձերբակալվածներ. ի՞նչ ես կարծում այդ մասին. facebook, երիտասարդ կնոջ անունը հայտնի չէ -Կանայք մասնակցություն ունեն բողոքի ակցիային։ Հենց հիմա Մասիվի հիվանդանոցում մայր ու դուստր են պառկած՝ վերակենդանացման բաժանմունքում, ու բռնության հետքերով: Աղջկան հետ էր ժպրտել ջրի հզոր շիթը ու մայրը չէր հասցրել տեսնել, թե ինչպես են հիվանդանոց տեղափոխ...

Ինչպիսի՞տեսք ունեն իրականում մոլորակի սուպերմոդել կանայք առանց դիմահարդարման

լուսանկարը՝ kp.ru Այս շաբաթ 41 ամյա Տայրա Բենքսը անսպասելիորեն վախեցրեց բոլորին, ովքեր հավատում էին սուպերմոդելների վերերկրային գեղեցկությանը: Սևամորթ մոդելը Ինստագրամում հրապարակեց առանց դիմահարդարման նկար, ասելով. "Տեսեք ինչպիսին եմ ես իրականում": Նման անկեղծությունը աստղերի մոտ վերջերս մոդայիկ երևույթ է դարձել և մոդելները նույնպես սկսել են նման բաներ անել: Ամսագրերի էջերի գեղեցիկ աղջիկներն իրենց նկարներն առանց դիմահարդարման տեղադրում են համացանցում, հայտնվում են փողոցում առանց կոսմետիկայի և տեսնելով պապարացիներին, այլևս չեն թաքնվում մուգ ակնոցների հետևում: Նրանք գիտեն, որ իրենք ամեն դեպքում հիասքանչ են: Տայրա Բենքս "Ձեզ ծանո՞թ է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ գրում են, որ առանց "ֆիլտրի" նկար են հրապարակել, սակայն դուք հասկանում եք, որ դա իրականություն չէ: Այսօր ես որոշեցի թույլատրել ձեզ իմանալու,թե ինչպիսին եմ ես իրականում: Ես շատ էի ցանկանում "հեռացնել" աչքերիս տակի սև շրջանակները: Բայց ես մտածեցի. "Հեյ, Տա՚յ, ցույց տուր քեզ այնպիսին,...

Հնդկաստանում հայրերը սելֆիներ են անում իրենց դուստրերի հետ, աղջիկ երեխաներին պատվելու համար

լուսանկարը՝ The News Minute Հնդկաստանում հայրերը սելֆիներ են անում իրենց դուստրերի հետ, աղջիկ երեխաներին պատվելու համար, քանի որ Հնդկաստանում երկար ժամանակ համարվում է, որ տղա երեխան օրհնություն է իսկ աղջիկ երեխան՝ ոչ։  Հայրերը, ովքեր համաձայն չեն այդ մտքի հետ սկսել են սելֆիներ անել իրենց դուստրերի հետ՝ ցույց տալու համար, որ իրենք դեմ են կանանց նկատմամբ խտրականությանը։  Առաջին սելֆիները սկսել են անել Հարյանա նահանգում, իսկ հետո դրանք սկսել են տարածվել նաև երկրի այլ հատվածներում։ Նախաձեռնության մասնակից Սունիլ Ջագլանը The News Minute-ին ասել է.« Ես վերջին հինգ տարիների ընթացքում փորձում եմ պայքարել աղջիկ նորածինների սպանությունները։ Արդար չէ, որ նորածիններին սպանում են միայն այն պատճառով, որ նրանց սեռը ցանկալի չէ ընտանիքին կամ ադաթներին դեմ է»: Աղբյուր՝  The News Minute

Վերջին հարյուրամյակում ամերիկյան դոլարն առաջին անգամ կհայտնվի կնոջ պատկերով

լուսանկար՝ indepthnewsng.com 10 դոլարանոց նոր թղթադրամը շրջանառության մեջ կդրվի 2020 թվկանին, ԱՄՆ Սահմանադրության 19-րդ ուղղման 100 ամյակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ սահմանադրության մեջ ուղղումները ամերիկացի կանանց տվեցին ընտրելու հնարավորություն : Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ , ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է 10 դոլարանոց նոր թղթադրամի արտադրության մասին, որի վրա պատկերված կլինի կնոջ դիմանկար: Ինչպես գրում է Financial Times -ը, հարյուր տարվա մեջ առաջին անգամ դոլարի վրա կպատկերվի կին: Նոր թղթադրամը կունենա պաշտպանության ժամանակակից հնարավորություններ, ինչպես նաև կույրերի և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ գրություն: Կոնկրետ ով կինի պատկերված թղթադրամի վրա, դեռևս հայտնի չէ: Դրա համար նախարարությունը նախատեսում է անցկացնել հասարակական հարցումներ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փնտրում է "ակնառու կնոջ կերպար, ով կանձնավորի ամերիկյան դեմոկրատիան": Ներկայումս դոլարի թղթադրամներ...

Իրանի րաֆթինգի կանանց հավաքականը մասնակցել է Թուրքիայում կայացած Եվրոպայի գավաթի առաջնությանն ու զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

լուսանկարը՝alikonline.ir «Մեհր» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի րաֆթինգի կանանց հավաքականը մասնակցել է Թուրքիայում կայացած Եվրոպայի գավաթի առաջնությանն ու զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Իրանի հավաքականն իր հաշվին գրանցել է 729 միավոր: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հոլանդիայի հավաքականը՝ 1000 միավորով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են ռուս րաֆթինգիստուհիները՝ 769 միավորով: Իրանի րաֆթինգի կանանց հավաքականի կազմում ներառված է եղել նաև իրանահայ րաֆթինգիստուհի Անիա Յովսէփեանը:

Կայացավ Կանանց ձեռներեցության Երևանյան շաբաթը

լուսանկարը՝eunewsletter.am Երևանում հունիսի 8-11-ը կայացավ Կանանց ձեռներեցության շաբաթը։ Այս համաժողովի ավարտից հետո, համաձայն պայմանավորվածության, աշխատանքներ են տարվելու նաև Իրանի, Թուրքիայի, Վրաստանի համապատասխան կազմակերպությունների հետ` կանանց ձեռներեցության տարածաշրջանային հարթակ ձևավորելու ուղղությամբ, որը բացի զուտ տնտեսական համագործակցությունից, իր բարենպաստ ազդեցությունը կունենա նաև մեր հասարակությունների մերձեցման առումով: Համաժողովի գաղափարի հեղինակ և Հաայստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրանն իր վստահոււթյունը հայտնեց, որ «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության համաժողովը նոր խթան կհանդիսանա կանանց քաղաքական, հասարակական և տնտեսական ակտիվության համար: «Կնոջ դերը հայ հանրության մեջ բարձր և պատասխանատու է եղել, պատմությունը բազմաթիվ այդպիսի օրինակներ ունի: Այսօր մենք ունենք շատ ավելի էական մասնակցություն կանանց կողմից մեր տնտեսության զարգացման և երկրի առաջադիմությունն ապահովելու գործընթացում»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Կին ձեռներեցների համաշխարհա...

«Աշխարհի մայրերը». հաշվետվություն աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին

լուսանկարը՝telegraph.co.uk մեն տարի բրիտանական «Փրկենք երեխաներին» բարեգործական կազմակերպությունը  հրապարակում է իր հաշվետվությունը  «Աշխարհի մայրերը» վերնագրով, որը աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին է: Երկրների հեղինակությունը որոշվում է այնտեղ հասանելի բժշկական օգնությամբ, կանանց և երեխաների առողջական մակարդակի աստիճանով, նաև մի շարք սոցիալական և տնտեսական ցուցանիշներով: Երկիրը որտեղ երեխա ունենալն ամենաբարենպաստն է, այս տարի ճանաչվել է Նորվեգիան՝ այստեղ ամենալավ համապատասխանությունն է կանանց և տղամարդկանց հավասար վարձատրման , գործում է ամենաէֆֆեկտիվ մայրության և մանկության պահպանման քաղաքականություն : Հրապարակած տվյալների շարքը՝ Աֆղանստան Ծնելիության մակարդակը՝  բնակչության 38,11-ը 1000- ից : Կյանքի միջին տևողությունը  (ԿՄՏ)  կանանց շրջանում կազմում է  45 տարի: Ծնելիության մակարդակով Աֆղանստանը 4-րդ տեղում է, իսկ ամեն կնոջ ծննդաբերությունների քանակի միջինը 6,5 ծննդաբերութ...

Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում

լուսանկարը՝ Grant Thornton Կանանց միջազգային օրվան ընդառաջ Գրանթ Թորնթոնի հրապարակած հերթական հետազոտության համաձայն՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում: Այս ցուցանիշն ավելի ցածր է 2014թ. հրապարակած արդյունքներից , երբ Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք էին զբաղեցնում: Միաժամանակ՝ այս տարվա ցուցանիշը բարձր է վերջին 5 տարվա ընթացքում գրանցած միջին արդյունքից: Այսպիսով, Հայաստանը պահպանում է իր դիրքերը սանդղակի լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Կանանց զբաղվածության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում կանայք ակտիվ դերակատարում ունեն ղեկավար պաշտոններում: Հարցված երկրների միջազգային վարկանիշային աղյուսակում նրանք զբաղեցնում են տասնյակի առաջին 7 հորիզոնականները՝ Ռուսաստանի գլխավորությամբ: «Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում համաշխարհային գործարար ասպարեզում կանանց թվի միայն աննշան աճ է գրանցվել բարձր ղեկավար օղակներում, ինչը առիթ է տալիս վերստին անդրադառնալ քվոտաների սահմանման անհրաժեշ...