Skip to main content

Posts

Showing posts with the label disability

Ի՞նչ բառեր ընտրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին արտահայտվելիս

Բառերն ու արտահայտությունները վիրավորելու, ինչպես նաև սփոփելու մեծ ուժ ունեն: Լրագրողը պետք է իմանա թե, այն խմբի անդամները, ում մասին գրում է, ինչպես են նախընտրում, որ իրենց անվանեն: Հաճախ հաշմանդամություն ուենցող անձանց մասին գրելիս լրագրողն օգտագործում է բժշկական բառեզրեր՝ վերցնելով դրանք մարդու հիվանդության պատմությունից, որոնք սակայն ոչինչ չեն ասում նրա դժվարության կամ խնդրի մասին, այլ միայն ավելորդ կարծրատիպ են ստեղծում անձի նկատմամբ` ներկայացնելով որպես հիվանդ ու անկարող մարդու:  Նման բացասական օրինակներ են՝ անկարող, դեբիլ, ոչ նորմալ, ֆիզիկական դեֆեկտ, անվասայլակին գամված, տառապում է ցերեբրալ պարալիչից, պոլիոմիելիթի զոհ, հիվանդ, թուլամիտ երեխա և այլն։ Դրամատիկ երանգներ են ստեղծում «դառը ճակատագիր» կամ «ողբերգական պատահարի բերումով հաշմանդամ դարձած» արտահայտությունները: ԶԼՄ-ներում մեծ տարածում ունի «զոհ» բառը, որը բացի անօգնական, խեղճուկրակ, անզոր մարդու հիշեցնելուց` ստեղծում է ողբերգական պատկեր: Սխալ տարբերակներ թերարժեք կամ անկարող    սահմանափակ հնարա...