Skip to main content

The ScREenery-ն խթանում է արվեստը ոչ սովորական տարածքներում․ ֆիլմերի և ժամանակակից արվեստի ցուցադրություններ

Հայ Ֆեմինիստ Բլոգը զրուցել է Լեսլի Դիասի հետ, ով հրաշալի մարդ է և իր PhD-ն անում է ներգաղթյալների խնդիրների թեմայով։  Ահա թե ինչ մեզ նա պատմեց The ScREenery նախագծի մասին։ 
THE SCreENERY's facebook page

ՀայՖեմ: Ի՞նչ է ScREenery-ն։

Լեսլի Դիաս: THE SCreENERY-ն պարզ համայնքային նախագիծ է, որը գործում է Հայաստանում, բայց դրանով չի սահմանափակվում։ Նախագծի շրջանակներում կամավորները կազմակերպում են տարատեսակ ֆիլմերի և ժամանակակից արվեստի անվճար ցուցադրություններ, որոնք նպատակ ունեն խթանելու արվեստը ոչ սովորական տարածքներում։


Ինչպե՞ս է ծնվել նախագիծը ստեղծելու մտահղացումը։ 
2011 թվականին մոտ 6 ընկերներով որոշեցինք  օգտագործել  այն տարածքը, որը գտնվում է "շաբլոն դարձած" կենտրոն համայնքից դուրս։ Որոշեցինք ցուցադրություններ անել ամենահետաքրքիր տարածքում, որտեղ տեղի են ունենում ամենատարօրինակ մշակութային հավաքները։  Սովորաբար քաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումները թանկ արժեն, բացի այդ թույլ չեն տալիս այլ թաղամասերի բնակիչներին մասնակցել դրանց, այդ պատճառով դրանց մասնակցում են հիմնականում կենտրոնում բնակվող զբոսաշրջիկները կամ դրամական միջոցներից դժգոհություն չունեցող անձինք։ Այլ խոսքով՝ մեր թիմը որոշեց արվեստը բերել "մեր թաղ"։

Ովքե՞ր են կամավորներն, անդամները կամ ովքե՞ր են իրենց լուման ներդնում նախագծում։

Անկեղծ ասած անդամները մշտապես փոփոխվում են։ Չնայած մշտական 3-6 ակտիվ անդամներից բաղկացած խումբ կա, որն ամեն պահ պատրաստ է կազմակերպել հաջորդ միջոցառումը։ Երևանում 3 հիմնադիր անդամներ են՝ երկու հայաստանցիներ և մեկ ամերիկացի՝ ես։

Որևէ ֆինանսական աջակցություն ստանո՞ւմ եք։ 
Մենք ստանում ենք միայն հանգանակություններ։ Ամենակարևորն է, որ մեզ տրամադրել ցանկանան տեխնիկական սարքավորումներ տվյալ միջոցառման համար, այսինքն՝ պրոյեկտոր, համակարգիչ, կտորից էկրան։ Կամավորները մշտապես մեզ նվիրում են նաև իրենց շապիկները, աէրոզոլ ներկեր,որոնց վրա մենք նկարում ենք մեր լոգոն, ինչպես նաև ադի-բուդի՝ ֆիլմերի դիտման ժամանակ ուտելու համար, կամ էլ ադի բուդու "այանք" (ձեթ, եգիպտացորեն՝ մենք պատրաստում ենք տանը)։ Ամենաշատը նրանք մեզ նվիրաբերում են իրենց ժամանակը և ամեն անգամ աշխույժ մթնոլորտ է ստեղծվում։ 


Ո՞րն է այս նախագծի բուն նպատակը։ 
Նախագծի նպատակն ի սկզբանե եղել է այն, որ փորձել ենք արվեստը հասանելի դարձնել մարդկանց, ովքեր պարտադիր կերպով չեն այցելում թատրոններ, կինոթատրոններ կամ թանգարաններ։ Բուն գաղափարն է՝ այո,՛ հնարավոր է ցուցադրել ֆիլմ կամ որևէ արվեստի գործ ասենք տան դրսի պատին, քան թե ինչ-որ ինստիտուցիոնալացված հիմնարկում կամ շենքում։ Սա ավելի մեծ հնարավորություն է ստեղծում արվեստը բերել մարդկանց, այլ ոչ թե մարդկանց՝ արվեստին։

Իսկ ովքե՞ր են 
նախագծի միջոցառումներով հետաքրքրվողները։ 
Հետաքրիր է, որ դա կախված է այն տեղից որտեղ կազմակերպվել է միջոցառումը։ Չնայած նրան, որ հեշտ է տեղաշարժվել Երևանում, ամեն դեպքում մարդիկ հակված են շրջելու միայն այն հատվածում որտեղ բնակվում են, դա կարող է լինել այգի, սրճարան կամ որևէ այլ վայր։ Այդպիսով, մենք մշտապես տեղափոխվում ենք բակից բակ, որպեսզի մեր միջոցառումները գտնեն իրենց մասնակիցներին և ավելի բազմազան մասնակիցների խումբ ունենանք։ 

THE SCreENERY's facebook page
Որքա՞ն ժամանակ է գործում եք։ 
Բոլոր միջոցառումները սկսվել են 2011-ի մայիսից։

Ի՞նչ է The ScREenery-ն քեզ տվել։ 
Այն ինձ ծանոթացրել է այնպիսի արվեստի, որին ես անձամբ չէի ձգտի առնչվել։ Ահա՛ թե ինչու եմ ես փորձում մշտապես ակտիվ լինել միջոցառումներում, քանի որ կարևոր եմ համարում, որ մարդիկ այնպիսի բաներ բացահայտեն, որոնց սովորաբար չեն ձգտում կամ դրանցով հետաքրքրվում։ Ինչպե՞ս կարող ես գտնել ինչ-որ ֆիլմ, որի մասին երբեք չես լսել, կամ ինչպե՞ս կարող ես փնտրել ինչ-որ երաժշտի կամ արվեստագետի, որի անունը չգիտես։

Ի՞նչ կասես ընթերցողներին։ 
Դուք կարող եք մեզ մոտ կազմակերպել հետաքրիր միջոցառումներ, միայն թե դրանք պետք է պարտադիր լինեն անվճար և նախատեսված լինեն հանրության համար։ Ազատ կարող եք օգտվել մեր սարքավորումներից։ Ներկայիս կամավորները մշտապես ոգևորված սպասում են նոր շարժառիթների, մտահղացումների, հետաքրքիր ֆիլմերի և արվեստի գործերի ցուցադրությունների։ Շնորհակալ ենք, որ հետաքրքրվեցիք մեզանով։


THE SCreENERY-ին առնչվող հղումներ:
thescreenery.tumblr.com

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Shushanik Kurghinyan.Շուշանիկ Կուրղինյան

Ինչպես ասում են դեռ շատ "հաց ու պանիր" պտի ուտեն ամերիկայի կամ համաշխարհային ֆեմինիզմի ներկայացուցիչները, որ հասնեն մեր հայուհիներին: Ես կասեի ոչ ժամանակակից այլ 1900- ական թվականներից դեռ հայուհիները այնպիսի մտքեր էին արտահայտում և վաղ ֆեմինիզմի նշաններ ցույց տալիս, որ ոչ մի ամերիկուհի անգամ պատկերացնել չէր կարող, բայց համապատասխան պատմական իրադարձությունները խոչընդոտեցին մերոնց դառնալու համաշխարհային շարժման ակտիվիստներ: Հայ կինը ճնշվեց, քշվեց, սպանվեց, ու հայրիշխան հասարակության ու տղամարդապաշտ կանանց կողմից հալածվեց: Այսօրվա դրությամբ էլ կանայք խրված են հետխորհրդային կրիզիսի մեջ և չեն կարողանում դուրս գալ, փորձ էլ չեն անում դուրս գալու, որը ամենացավալին է:  Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի  (1876-1927) ծնվել է  Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի )  քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։ Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առա...