Skip to main content

Posts

Showing posts from August, 2015

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա

Սիրային հարաբերությունների անարխիա. ազատություն

Լուսանկարը՝ scienceofrelationships Սերն առատ է, իսկ յուրաքանչյուր հարաբերություն՝ եզակի Հարաբերությունների անարխիան կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ սերը որոշակի քանակով ռեսուրս է, որը կարող է սահմանափակվել միայն մեկ զույգի շրջանակներում։ Դուք հնարավորություն ունեք սիրելու ավելի քան մեկ մարդու։ Մեկ հարաբերությունը և սերը որևէ անձի նկատմամբ չի նվազեցնում կամ խեղդում մյուսի նկատմամբ առկա սերը և հարաբերությունը։ Մի՛ դասակարգեք և մի համեմատեք մարդկան և նրանց հետ հարաբերությունները միմյանց հետ, այլ գնահատեք անհատին և փայփայեք նրա հետ ունեցած հարաբերությունը։ Կարիք չկա, որ մեկ մարդ համարվի և կոչվի միակը կամ կարևորը, որպեսզի հարաբերությունները լինեն իրական և լիիրավ։ Յուրաքանչյուր հարաբերություն անկախ է և ձևավորվում է ինքնուրույն և ինքնագիտակից անհատների միջև։ Սեր և հարգանք՝ տիրանալու կամ մյուսի նկատմամբ իրավունքներ ունենալու փոխարեն Երբ որոշեք կառուցել ձեր հարաբերությունները միմյանց անկախությունն ու ինքնորոշումը հարգելու վրա, այլ ոչ թե մեկը մյուսին թելադրելու և տիրանալու վրա, հարաբերո

Սաուդյան Արաբիայում սեռական ոտնձգության ենթարկված կինը պատասխան է տալիս՝ ավելով

Լուսանկարը՝ albawaba.com Լայն տարածում ստացած այս տեսանյութը կրկին անդրադառնում է Սաուդյան Արաբիայի կանանց հանդեպ սեռական ոտնձգության խնդրին: Այս անգամ` սաուդյան կինն իրեն վիրավորողին պատասխան է տալիս … ավելով: Youtube-ում այս շաբաթ տեսանյութ է հայտնվել, որը ցույց է տալիս, թե ինչպես է կինը կարողանում իրեն պաշտպանել այն տղամարդուց, ով պատրաստվում էր հարձակվել իր վրա: Դա միակը չէ նման տեսանյութերի շարքում: Անցյալ ամիս միջազգային լայն արձագանք ստացավ այն տեսանյութը, որտեղ երկու կին շրջապատված են եղել իրենց վիրավորող մի խումբ տղամարդկանցով: Ինչպես նախորդ ամսվա , այնպես էլ այս տեսանյութը նույնպես քննադատությունների և ծիծաղի առիթ դարձավ: Ահա այդ տեսանյութի առթիվ հնչած պատասխաններից մի քանիսը: «Կարծում եմ այս դեպքից հետո նա այլևս ոչ ոքի չի անհանգստացնի: Սա ավելի լավ է, քան օրենքը սեռական ոտնձգության մասին: Նա ստացավ այն, ինչին արժանի էր. կանայք խաղալիք չեն, որ ցանկացած պահի խաղաք նրանց հետ: Ահա, ուրեմն սրանից հետո այսպես պետք է անենք»: Պետք է ասել, այս տեսանյ

The ScREenery-ն խթանում է արվեստը ոչ սովորական տարածքներում․ ֆիլմերի և ժամանակակից արվեստի ցուցադրություններ

Հայ Ֆեմինիստ Բլոգը զրուցել է Լեսլի Դիասի հետ, ով հրաշալի մարդ է և իր PhD-ն անում է ներգաղթյալների խնդիրների թեմայով։  Ահա թե ինչ մեզ նա պատմեց  The ScREenery նախագծի մասին։  THE SCreENERY's facebook page ՀայՖեմ: Ի՞նչ է ScREenery-ն։ Լեսլի Դիաս: THE SCreENERY-ն պարզ համայնքային նախագիծ է, որը գործում է Հայաստանում, բայց դրանով չի սահմանափակվում։ Նախագծի շրջանակներում կամավորները կազմակերպում են տարատեսակ ֆիլմերի և ժամանակակից արվեստի անվճար ցուցադրություններ, որոնք նպատակ ունեն խթանելու արվեստը ոչ սովորական տարածքներում։ Ինչպե՞ս է ծնվել նախագիծը ստեղծելու մտահղացումը։  2011 թվականին մոտ 6 ընկերներով որոշեցինք  օգտագործել  այն տարածքը, որը գտնվում է "շաբլոն դարձած" կենտրոն համայնքից դուրս։ Որոշեցինք ցուցադրություններ անել ամենահետաքրքիր տարածքում, որտեղ տեղի են ունենում ամենատարօրինակ մշակութային հավաքները։   Սովորաբար քաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումները թանկ արժեն, բացի այդ թույլ չեն տալիս այլ թաղամասերի բնակիչներին մասնակցել դրանց, այդ պատճառով դրանց մասն

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Մեծ Բրիտանիայում կկառուցվի մզկիթ, որը կկառավարի կին

e-islam.ru Նախագծի հեղինակը ` Բրեդֆորդի մուսուլմանուհիների միության տնօրեն Բանա Գորան, անցկացրել է հասարակական լսումներ, "կանացի մզկիթի" կառուցման կապակցությամբ: Մեննինգհեմում անցկացված քննարկմանը ներկա էին իմամներ, քաղաքական գործիչներ, իսլամական գիտնականներ և իսլամագետներ: Մուսուլման կանանց ժողովի տնօրենի խոսքերով, ծրագիրն իրականացվելու է Բրեդֆորդում, որտեղ արդեն գոյություն ունի 117 մզկիթ, և որոնք ղեկավարվում են բացառապես տղամարդկանց կողմից: Նոր մզկիթը մուսուլման կանանց կարծիքով կդառնա ոչ միայն աղոթավայր, այլ նաև կենտրոն, որտեղ կանանց կուսուցանեն, թե ինչպես պետք է կառավարել մզկիթը: Կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ մուսուլման կանանց էմանսիպացիային: Այս մասին հաղորդում է <Седмица> էջը: Մի շարք փորձգետներ կանխատեսել են, որ կանացի մզկիթները կբերեն իսլամում կանանց և տղամարդկանց ավելի շատ սեգրեգացիայի: «Մենք դեմ չենք տղամարդկանց, մենք չենք ցանկանում բաժանում: Տղամարդիկ նույնպես կմասնակցեն մզկիթի առօրյային: Մենք հրավիրելու ենք իմամների: Սակայն մենք ցանկանում ենք

Չեչնիայում բացվել է միայն կանանց համար նախատեսված լողափ

Լուսանկարը՝ krugosvet24.ru Լողափում հաստատված են անվտանգության ապահովման համար բացառիկ միջոցառումներ։ Միայն կանանց համար նախատեսված լողափը բացվել է Չեչնիայի հանգստի բազաներից մեկում: Այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսական բաժինը: Լողափը կազմում է կանանց համար նախատեսված` "Լագունա" հանգստյան գոտու մի մասը: Այնտեղ կարող են մուտք գործել միայն կանայք և 12 տարեկանից ցածր տղաներ: «Այս տարածքը նախատեսված է կանանց և երեխաների հանգստի համար, անկախ նրանց կրոնական պատկանելիությանը: Եթե ցանկանում եք, ապա սա կանանց թագավորություն է` սահմանափակ տարածքում»,- ասում է հանգստյան գոտու ադմինիստրատոր` Պետիմատ Աղաևան: Լողափում անվտանգությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. այն շրջապատված է երեք մետրանոց ցանկապատով, և այստեղ գործելու է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից փրկարարական կետ, որի փրկարարները նույնպես լինելու են կանայք: Ապագայում լողափը կազմելու է "Գրոզնիի ծով" առողջարանի մի մասը: Աղբյուրը՝ bfm.ru

Պլյուս չափսի կանայք նկարվել են մերկ` բողոքելով "գեր" բառի դեմ

Լուսանկարները՝ Empowering Me/empoderarteme.tumblr.com/ Բրազիլացի 46-ամյա նկարչուհի` Մարիանա Գոդոյը ներկայացրել է անկեղծ ֆոտոների շարք, որտեղ նկարվել են <պլյուս չափսի> կանայք: Այդ ֆոտոսեսիան իրականացվել է «Տուր ինձ իրավունք» նախագծի շրջանակներում: Նոր նկարները պետք է օգնեն հասարակության շրջանում ոչ նիհար մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի և մասնավորապես <ճարպոտ> բառի դեմ պայքարելու համար: «Բրազիլիայում այն կանանց, ովքեր չունեն բաց գույնի մազեր, կապույտ աչքեր, բարեկազմ ոտքեր և մեծ կուրծք, չեն համարում գեղեցիկ, չնայած այն հանգամանքին, որ բրազիլուհիների մեծ մասը այդ ստանդարտներին չի համապատասխանում: Հասարակության մեջ առկա են բազմաթիվ նախապաշարումներ: Ոչ նիհար մարդկանց դատապարտում են և անվանում ճարպոտ: Սակայն գեղեցկության հասկացությունն ամեն մեկի մոտ սուբյեկտիվ է: Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է, զգայական, և դա կախված չէ նրա քաշից»,- ասել է Գոդոյը` Cosmopolitan-ին տված հարցազրույցում: Հարկ է նշել, որ ոչ բոլորն են համակարծիք լուսանկարչի հե

Սեքսիզմը և ռուսական դասականները․«Ռեվիզորը»,«Խելքից պատուհասը» և այլն

Լուսանկարը՝draco-argento.livejournal.com 1985 թվականին ամերիկացի գեղանկարչուհի Էլիսոն Բեքդելը իր կոմիքսում պատմեց, թե ինչպես կա րելի է ստուգել ֆիլմը գենդերային տոլերանտության ` հանդուրժողականության տեսանկյունից. 1. Հերոսների մեջ պետք է լինի ամենաքիչը երկու կին, 2. նրանք պետք է խոսեն միմյանց հետ, 3. և ոչ տղամարդու մասին։ Համլետ` Գերտրուդա, նույն ինքը` Օֆելիա, Թոմաս Օստերմայերի ներկայացման մեջ Իրավիճակ. Շեքսպիրի ընթերցողը կնկատի, որ գործող անձանց ցուցակում պահպանվում է խիստ հիերարխիա: Օրինակ, թագավորը միշտ հիշվում է առաջինը, եթե նույնիսկ պիեսում նրա դերը մեծ չէ: Իսկ կանայք կանգնած են այս աստիճանի ամենաներքևում: Գերտրուդային` գլխավոր հերոսի մորը և թագուհուն, մենք հանդիպում ենք ցուցակի ամենավերջում` անանուն դերասաններից հետո: "Համլետում" կա ավելի քան 20 տղամարդ պերսոնաժ և ընդամենը երկու կին` Գերտրուդան և Օֆելիան: Նրանք խոսում են շատ քիչ: Գերմանական ռեժիսուրայի աստղ` Թոմաս Օստերմայերը երկու դերերը տվել է մի դերասանուհու, ընդ որում դրանից տեսքը չի տուժել: Օֆելիայի և Գերտ

Օդորակիչներն աշխատում են միայն տղամարդկանց հարմար ռեժիմով. գրասենյակային սեքսիզմ

Լուսանկարը՝headachecause.blogspot.com Մաաստրիխտի ինստիտուտի բժշկական կենտրոնի ֆիզիոլոգները գրասենյակային օդորակիչների աշխատանքում սեքսիզմ են նկատել: Nature Climate Change ասմագրում նրանք տպագրել են եզրակացություն, որտեղ ասվում է, որ սարքավորումներն ունեն միայն տղամարդկանց հարմար ռեժիմով աշխատելու հնարավորություն: Ինչպես փոխանցում է "Мир 24"-ը, ավանդական օդորակիչների պարամետրերը հիմնված են "գրասենյակային պլանկտոնի" վերաբերյալ միջին վիճակագրական պատկերացումների վրա: Վիճակագրության համաձայն, շինություններում օդի ջերմաստիճանը լինում է 21 աստիճան ըստ Ցելսիուսի: Այն հարմարավետ է տղամարդկանց համար, ովքեր կրում են կոստյումներ: Սակայն ժամանակակից տղամարդիկ չեն հետևում խիստ dress cod- ի: Նրանց համար օպտիմալ է համարվում 21-24 աստիճան ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի: Կանանց դեպքում այն կազմում է 23.2-26.1 աստիճան: Ստացվում է, որ և կանանց , և տղամարդկանց իրավունքները չոտնահարելու համար, օդորակիչը պետք է ապահովի 24 աստիճան տաքություն ըստ Ցելիսուսի: Աղբյուրը՝ altapress.ru

Կանայք սիրում են սեքսը. կարծրատիպ թե՞ իրականություն

Լուսանկարը՝ armfem.com Մեր հասարակությունը սեռականության առումով սովորաբար կանանց երկու հնարավորություն է տալիս՝ կույս կամ բոզ, իսկ ինչ-որ ընկած է դրա միջակայքում իբր գոյություն չունի, կարծես կանանց սեռական օրգանները գոյություն չունեն, կանայք էլ՝ ցանկություններ։ Կանայք իրականում ոչ միայն սիրում են սեքսն, այլ նաև կարողանում են դրսևորել տարատեսակ սեռական ինքնություններ, վարքագիծ և նախընտրություններ։ Կանայք ունեն սեքսուալ ֆանտազիներ և/կամ դիտում են պոռնոֆիլմեր։ Շատ կանայք կան, ովքեր սիրում են մեկանգամյա սեքս ծանոթ կամ անծանոթ մարդու/մարդկանց հետ։ Հատկապես կան կանայք ովքեր դեմ են մոնոգամ հարաբերություններին և նախընտրում են սիրել մի քանի անձանց միաժամանակ։ Կանայք կան, ովքեր լեսբուհի են, բիսեքսուալ, ասեքսուալ, պանսեքսուալ կամ նույնիսկ մերժում են բոլոր նմանատիպ պիտակները միասին վերցրած։ Դժվար թե նրանց սեռական ակտիվության համար վերջնաժամկետ գոյություն ունի։ Annals of Internal Medicine ամսագրի վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն 60-ից ավելի տարիքով կանայք, ովքեր ամուսնացած

Իրինա Բոկովա. համաշխարհային առաջնորդների միայն 20% -ն են կանայք

լուսանկարը՝ novinite.ru "Որոշ մարդիկ ասում են, որ առաջնորդ պետք է ծնվել, սակայն ես մտածում եմ, որ առաջնորդ կարելի է դառնալ",- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն` Իրինա Բոկովան, ADVANICING LEADERSHIP FOR BALKAN WOMEN կոնֆերանս -թրեյնինգի ժամանակ, որը կազմակերպվել էր Սոֆիա քաղաքում` Բուլղարիայի բիզնեսմեն կանանց խորհրդի և ամերիկյան հեղինակավոր Women’s Campaign International կազմակերպության համագործակցությամբ: «Ցանկացած մարդ կարող է դառնալ առաջնորդ իր բնագավառում, յուրաքանչյուր ոք կարող է տալ գաղափարներ և իր ներդրումն ունենալ: Դա հնարավոր է զարգացնել և դա օգնում է խթանել կանանց մոտ առաջնորդ դառնալու հնարավորությունները» ,- ասել է Բոկովան, որպես օրինակ բերելով պակիստանցի Մալալա Յուսուֆզային, ով արժանացավ Նոբելյան մրցանակի: Բոկովան հայտարարեց, որ սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ը իր օրակարգում դնելու է առաջիկա 15 տարիներին հաստատուն զարգացման ծրագիրը: «Մենք պետք է այնպես անենք, որ հավասարության թեման դրվի մեր գործունեության հիմքում: Չնայած 20 տարի առաջ էր անցկացվել Կանանց հարցով Պեկինի

Անջելինա Ջոլին հանդիպել է Մյանմայի աշխատավոր կանանց

լուսանկարը՝ spletnik.ru Վերջերս դերասանուհի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարիատի բարի կամքի դեսպան ` Անջելինա Ջոլին մեկնել էր Հարավ-արևելյան Ասիա, որտեղ հանդիպել է երկրի նախագահի և այդ երկրում բնակվող փախստականների հետ: Դերասանուհին արդեն այցելել է տեղական կենտրոնները, որոնք օգնում են բռնությունների զոհ դարձած կանանց: Նա նաև այցելել է Մյանմայի արդյունաբերական շրջաններ` ծանոթանալու այն պայմաններին, որոնցում ապրում են տեղի գործարաններում աշխատող կանայք: Այցի ժամանակ նրան ուղեկցում էր Մյանմայի "Դեմակրատիայի ազգային լիգա" կուսակցության առաջնորդ` հայտնի կին քաղաքական գործիչ`Աուն Սան Չու Չժին: Կանայք հանդիպել են գործարանի աշխատողների հետ, ովքեր պատմել են իրենց աշխատանքային պայմանների, կյանքի մասին: Հիշեցնենք որ սա Անջելինա Ջոլիի առաջին այցն է Մյանմա, սակայն ծանոթ լինելով կարիքավորներին օգնելու նրա մղմանը, հուսով ենք, որ կլինի ոչ վերջինը:

Եգիպտոսում ամեն յոթերորդ ամուսնությունն իրականացվում է անչափահասի մասնակցությամբ

Լուսանկարը՝ reuters INTERFAX.RU լրատվական գործակալության հաղորդմամբ Եգիպտոսում կայացած ամուսնությունների 15 տոկոսը կազմում են մանկական ամուսնությունները: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի բնակչության նախարար` Խալա Յուսեֆը: -Չնայած այն հանգամանքին, որ երկրում ամուսնության համար թույլատրելի տարիքը 18-ն է, անչափահասների ամուսնությունը խրախուսվում է ամբողջ երկրում, հատկապես աղքատ շրջաններում,- ասել է Յուսեֆը: 2013 թ. կանանց հարցերով Ազգային միության հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, աղջիկների 22 տոկոսն այս երկրում ամուսնանում են նախքան 18 տարին լրանալը: Նախարարությունը հասարակության մոբիլիզացիայի և վիճակագրության ազգային կենտրոնի համագործակցությամբ անցկացնելու է նոր հետազոտություն, որը թույլ կտա այս խնդրի մասին ավելի լիարժեք պատկերացում կազմել: Գործակալության տվյալներով, անչափահաս կանանց 27 տոկոսը բռնության են ենթարկվել իրենց ամուսինների կողմից: Հարկ է նշել, որ ծնողներն իրենց անչափահաս աղջիկներին ամուսնացնում են հիմնականում նրանց դիմաց վճարվող մեծ գումարի համար:

Կանադայում հարյուրավոր մերկ կանայք դուրս են եկել ցույցի

լուսանկարը՝ paratimujer.us Հարյուրավոր կանադացի կանայք, մերկանալով դուրս են եկել ցույցի, ի աջակցություն երեք քույրերի, ովքեր հեծանիվ քշելու ժամանակ , շոգի պատճառով բարձրացրել էին իրենց բլուզները և դրա համար կանգնեցվել ոստիկանի կողմից: "Սա կուրծք է, ոչ թե ռումբ", "Նուդիզմը ոչ մի առնչություն չունի սեքսի հետ",- նման պաստառներ էին կրում ցուցարարները: Նախորդ շաբաթ Օնտարիո նահանգի Վաթերլո քաղաքում երեք քույրերի հետ տեղի ունեցած միջադեպը գրավել է հարյուրավոր մարդկանց ուշադրությունը: Նրանց մեծ մասը բողոքի ցույցի մասին տեղեկացել են սոցիալական կայքերից և եկել են մասնակցելու ակցիային: "Չէի կարծում, որ կնոջ կուրծքը կարող է այդպես անհանգստացնել մարդկանց: Այս ակցիան շատ հետաքրքիր է և մթնոլորտն այստեղ շատ բարենպաստ է , -" CBC News-ի հետ զրուցելիս ասել է կանադացի երգչուհի Ալիշա Մոհամմեդը, ով հանդես է գալիս Ալիշա Բրիլլ կեղծանվամբ: Հենց նա էլ իր քույրերի հետ կանգնեցվել էր ոստիկանի կողմից: Ալիշա, Թամարա և Նադա Մոհամմեդներին մոտեցել էր ոստիկանության սպան և ասել, որ

«Պրոպագանդա» ֆոտոնախագիծ. Էոլո Պերֆիդո

Էոլո Պերֆիդոն պրոֆեսիոնալ լուսանկարիչ և ուսուցիչ է, ով ծնվել է Ֆրանսիայի Կոնյակ կոչվող փոքրիկ քաղաքում։ Ներկայումս նա բնակություն է հաստատել Հռոմում, Իտալիա։  Նրա լուսանկարները առանձնանում են իրականության խիստ զգացումով, որը միախառնվում է խորիմաստ հաղորդագրությունների հետ, ինչն էլ կոչվում է narrative photography` պատմող լուսանկարչություն։  Աղբյուրը՝ eoloperfido.com