Skip to main content

«Աշխարհի մայրերը». հաշվետվություն աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին


լուսանկարը՝telegraph.co.uk
մեն տարի բրիտանական «Փրկենք երեխաներին» բարեգործական կազմակերպությունը  հրապարակում է իր հաշվետվությունը  «Աշխարհի մայրերը» վերնագրով, որը աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին է: Երկրների հեղինակությունը որոշվում է այնտեղ հասանելի բժշկական օգնությամբ, կանանց և երեխաների առողջական մակարդակի աստիճանով, նաև մի շարք սոցիալական և տնտեսական ցուցանիշներով:

Երկիրը որտեղ երեխա ունենալն ամենաբարենպաստն է, այս տարի ճանաչվել է Նորվեգիան՝ այստեղ ամենալավ համապատասխանությունն է կանանց և տղամարդկանց հավասար վարձատրման, գործում է ամենաէֆֆեկտիվ մայրության և մանկության պահպանման քաղաքականություն:

Հրապարակած տվյալների շարքը՝

Աֆղանստան

Ծնելիության մակարդակը՝  բնակչության 38,11-ը 1000- ից : Կյանքի միջին տևողությունը  (ԿՄՏ)  կանանց շրջանում կազմում է  45 տարի: Ծնելիության մակարդակով Աֆղանստանը 4-րդ տեղում է, իսկ ամեն կնոջ ծննդաբերությունների քանակի միջինը 6,5 ծննդաբերություն է: Հետծննդյան մահացիությունների քանակը այստեղ ամենաբարձրն է: Գրեթե ամեն տարի աֆղան կանայք ստիպված են լինում թաղել սեփական երեխաներին: Չնայած չդադարող պատերազմին և շատ տարածված թմրամոլությանը Աֆղանստանում բնակչության տարեկան աճը կազմում է 2,6%:

Նիգերիա

 Կանանց շրջանում ԿՄՏ -ն կազմում է 48 տարի, կանայք իրենց կյանքի ընթացքում միջինը ծննդաբերում են 4,5 անգամ: Բնակչության տարեկան աճը կազմում է 2% : ՄԻԱՎ-ի վարակով այս երկիրը զբաղեցնում է  աշխարհում 3-րդ տեղը: Ծննդաբերությունների մեծամասնությունը Նիգերիայում իրականացվում է առանց բժշկական որակավորման   օգնության:

Գվինեա-Բիսաու

Այստեղ կրթության մակարդակը կանանց շրջանում համեմատաբար բարձր է շուրջ 40%, ԿՄՏ-ը 48 տարի: Գվինեա- Բիսաու-ի կանայք կարող են ստանալ միայն 5 տարի միջնակարգ կրթություն: Ավանդաբար այստեղ տարածված են  վաղ ամուսնությունները՝  աղջիկներին կնության են տալիս, երբ նրանց հազիվ 13-ն էլ չի լրացել: Ամեն կին միջինը ծննդաբերում է 4,6 անգամ, բնակչության տարեկան աճը կազմում է 2%:

Յեմեն
ԿՄՏ-ն 65 տարի է: Կրթության մակարդակը համեմատաբար լավ է  տղամարդկանց շրջանում  մինչև 70%, կանանց շրջանում՝ 30%: Աղջիկներին կնության են տալիս  8 տարեկան  հասակից: Բնակչության տարեկան  աճը կազմում է 2,7%:

Չադ

ԿՄՏ -ը  կանանց շրջանում 49 տարի է: Ամեն կնոջ հասնում է  միջինը 5,2 ծննդաբերություն, միաժամանակ մայրական և նորածինների մահացությունը բավականին բարձր է ՝մոտ 10%:  Ծննդաբերությունները անցնում են առանց բժշկական օգնության: Բնակչության տարեկան աճը կազմում է  2%:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Այս երկրում ծնելիության մակարդակի  բարձրությունը ամբողջ աշխարհում հայտնի է որպես զանգվածային բռնաբարությունների արդյունք: Այսպես 1998-ից  2004 թթ բռնաբարության ենթարկվել են հրապարակային տվյալներով ավելի քան 40 000 կին: Այդ ամենին զուգընթաց ,այն երեխաները և կանայք ,ովքեր ենթարկվել են բռնության կամ բռնաբարության ենթարկվում են նաև հասարակության դիսկրիմինացիային, իսկ ներքին ավանդապաշտների կողմից նաև պատժվում են: Կանանց ԿՄՏ-ը կազմում է  57 տարի, ամեն կին ծննդաբերում է միջինը 6,1 անգամ :  Բնակչության տարեկան աճը՝ 3,2%: 
Մալի

Մալիում շատ տարածված է կանանց սեռական օրգանների կտրումն ու վնասումը որպես ավանդույթ  և դեռահաս աղջիկների շրջանում մոտ 85% -ը ենթարկվում են այդ տանջալից պրոցեդուրային, որը կատարվում է առանց բժշկական օգնության: ԿՄՏ-ը կանանց շրջանում կազմում է 50 տարի: Նորածինների մահացության մակարդակը կազմում է 10% և ավելի: Այնուհանդերձ  բնակչության տարեկան  աճը կազմում է  2,6%:

Սուդան

Այստեղ կրթությունը կանանց շրջանում  շատ ցածր է համարյա բացակայում է: Բացի այդ,ջրային պաշարների  սակավությունը հանգեցրել է տարրական հիգիենայի բացակայության և հիվանդությունների աճի խնդիրներին, բնակչության մոտ 45% -ը  ընդհանրապես ջրի պաշարներին հասանելիություն չունի : ԿՄՏ-ը 50 տարի է: Ամեն կին ծննդաբերում է մոտ 4,4 անգամ, բայց դրա հետ մեկտեղ կանանց ծննդաբերական բարդությունների հետ կապված ամենաբարձրերից մեկն է աշխարհում: Բնակչության տարեկան աճը միջինը կազմում է 2,15%


թարգմանված է ռուսերենից` աղբյուրը


Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և