![]() |
լուսանկարը՝ kp.ru |
Տայրա Բենքս

"Ձեզ ծանո՞թ է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ գրում են, որ առանց "ֆիլտրի" նկար են հրապարակել, սակայն դուք հասկանում եք, որ դա իրականություն չէ: Այսօր ես որոշեցի թույլատրել ձեզ իմանալու,թե ինչպիսին եմ ես իրականում: Ես շատ էի ցանկանում "հեռացնել" աչքերիս տակի սև շրջանակները: Բայց ես մտածեցի. "Հեյ, Տա՚յ, ցույց տուր քեզ այնպիսին, ինչպիսին կաս": Այնպես որ ահա ես",- նկարի տակ գրել է Տայրան:
Իրինա Շեյք

29 ամյա Իրինային պապարացիները հաճախակի են "բռնացնում" փողոցում առանց դիմահարդարման: Նա կամ նստած է ընկերների հետ լողափին, կամ մարզումներից տուն է վերադառնում: Նրա վառ արտաքինը իրեն թույլ է տալիս հրաշալի տեսք ունենալ նաև առանց կոսմետիկայի:
Նատալյա Վոդյանովա

Գեղեցկուհի և չորս երեխաների մայր Նատալյա Վոդյանովան ժամանակ առ ժամանակ Ինստագրամում հրապարակում է նկարներ` առանց դիմահարդարման: Հատկապես լավ են ստացվում տանն արված նկարները, որտեղ Նատաշան երեխաների հետ է կամ նրան նկարում է հարազատներից ինչ որ մեկը: Եվ նրա տեսքն այդ ժամանակ շատ բնական է:
Սինդի Քրոուֆորդ

49 տարեկանում Ինստագրամում առանց դիմահարդարման նկարներ հրապարակելու համար պետք է շատ արի լինել: Սակայն մոդել-լեգենդ Սինդի Քրոուֆորդը շատ հեշտ կարող է իրեն թույլ տալ դա անել: Նա նաև առանց դիմահարդարման նկարվում է իր աղջկա` գեղեցկուհի Կայայի հետ:
Քենդիս Սվեյնփոլ

Victoria's secret-ի գլխավոր "հրեշտակն" առանց դիմահարդարման էլ մայիսյան վարդի նման թարմ է: Այս 26 ամյա հարավաֆրիկուհին նկարահանվում է հիմնականում լողազգեստի գովազդում: Իսկ լողափին, ինչպես հասկանում եք դիմահադարումն անքան էլ պետք չէ:
Միրանդա Քեր

Օռլանդո Բլումի նախկին կնոջ դեմքի հայտնի փոսիկները ոչ մի ուրիշի հետ չի կարելի շփոթել: Բնությունը Միրանդային պարգևել է հրեշտակի կազմվածք / պատահական չէ, որ նա երկար տարիներ աշխատում էր Victoria's secret-ում/, և նա հեշտությամբ կարող է իրեն թույլ տալ անել "սելֆի" առանց կոսմետիկայի:
Ժիզել Բունդհեն

Տոթ: Ռիո դե Ժանեյրո և բրազիլական կառնավալ: Կրքոտ պարերից կարմրած Ժիզելը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրունում: Իսկ նրա փոխարեն նման իրավիճակում ով կարող էր ունենալ իդեալական տեսք: Բայց բավական է միայն, որ ժիզելը շունչ քաշի և փոքր ինչ դիմահարդարվի, նա դառնում է անկրկնելի:
Դաուցտեն Կրեզ

Victoria's secret-ի նիդեռլանդացի էքս-հրեշտակը և ներկայումս L'Oreal բրենդի դեմքը, ինչպես և շատ ուրիշ շիկահերներ, առանց դիմահարդարման բավականին անգույն տեսք ունի: Սակայն պրոֆեսիոնալ գրիմով Դաուցտենը իսկական աստվածուհու տեսք ունի, ինչպես օրինակ` Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա:
Էլ Մակֆերսոն

51 ամյա Էլը մի ժամանակ հպարտությամբ կրում էր "մարմին" տիտղոսը: Ընդ որում, մոդելի դեմքը ոչ պակաս հրաշալի էր: Նախկին մոդելն այսօր էլ գեղեցիկ է: Էլն արդեն չի աշխատում և իրեն նվիրել է ընտանիքին, երեխաներին և ընկերներին: Այդ պատճառով էլ նրան կարելի է հաճախ հանդիպել փողոցում` առանց դիմահարդարման:
Կարոլինա Կուրկովա

Ազգությամբ չեխ սուպերմոդելը վերջերս է միայն դուրս եկել մոլորակի ամենասեքսուալ կանանց ցուցակից: Եվ այն էլ այն պատճառով, որ ամուսնացել է և տղա ունեցել, թողնելով իր կարիերան Victoria's secret-ում: Կարոլինան այնքան ինքնավստահ է, որ քայլում է փաղացում առանց դիմահարդարման և պապարացիներին թույլ է տալիս մտնել իր դիմահարդարման սենյակ:
Ռոզի Հանթինգթոն Ուայթլի

Բրիտանուհի սուպերմոդել և հոլիվուդյան աստղ Ջեյսոն Ստետհեմի ընկերուհի Ուայթլին այնքան էլ չի սիրում երևալ առանց դիմահարդարման: Սակայն եթե նման բան պատահում է, նա գլխարկն իջեցնում է աչքերին և գնում առաջ: Իսկ գեղեցկության իր գաղտնիքների մասն աղջիկը պատմում է ավելի մեծ հաճույքով: Օրինալ, նա խոստովանում է, որ ֆոտոսեսսիաներում իր մարմնի որոշ մասերի կլորիկությունն իսկական չէ: Նա օգտվում է բյուստգալտերի համար նախատեսված հատուկ բարձիկներից, որոնք կուրծքը մեծացնում են մեկուկեսից երկու չափսով:
Հայդի Կլում

Պոդիումի վետերաններից Հայդին 42 տարեկանում առանց կոմպլեքսների աղջիկ է: Նույնիսկ իր ծննդյան օրը նա նշեց իր 28 ամյա ընկերոջ գրկում, մերկ լողանալով Կարիբյան ծովում: Այնպես որ հասարակության մեջ առանց դիմահարդարման հայտնվելը նրա համար խնդիր չէ:
Ադրիանա Լիմա

34 ամյա բրազիլուհին Victoria's secret ևս մեկ հրեշտակ է: Լիմայի էկզոտիկ գեղեցկությունն առանց դիմահարդարման կարող է փոքր ինչ վախեցնել չնախապատրաստված դիտողին: Սակայն դիմահարդարված ժամանակ Ադրիանան պարզապես կին-վամպիր է:
Բար Ռաֆաելի

Լեոնադրո ԴիԿապրիոյի նախկին հարսնացուն հազվագյուտ գեղեցկության տեր է ֊ բնականից շիկահեր, կապույտ աչքերով և հազիվ նշմարվող պեպեններով: Չնայած նրա քթի վրայի պեպենները երևում են, երբ Բարը շրջում է առանց դիմահարդարման: Իսկ դա նա անում է բավականին հաճախ: Բացի այդ, նա համացանցում բավականին հաճախ տեղադրում է առավոտյան արթնանալուց անմիջապես հետո արված նկարներ:
Ալեսսանդրա Ամբրոսիո

Եվս մեկ բրազիլուհի և ևս մեկ Victoria's secret -ի "հրեշտակ": Ալեսսանդրան այն երջանիկներից է, ովքեր հրաշալի տեսք ունեն և դիմահարդարված ժամանակ և առանց դրա:
Աղբյուրը՝ kp.ru
Comments
Post a Comment